Առակներ 21:1-31

21  Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է+։ Դեպի ուր որ նա ուզում է, ուղղում է այն+։  Մարդու ամեն մի ճանապարհ ուղիղ է իր աչքին+, բայց Եհովան է գնահատում սրտերը+։  Եհովայի համար ավելի նախընտրելի է, որ արդարություն և արդարադատություն գործի դրվի, քան զոհ մատուցվի+։  Ամբարտավան աչքերը, մեծամիտ սիրտն+ ու ամբարիշտների ճրագը մեղք են+։  Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն+, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի+։  Ստախոս լեզվով գանձեր ձեռք բերելը արագ անհետացող գոլորշի է+. այդպես վարվողները մահ են փնտրում+։  Ամբարիշտների կողոպուտը կվերացնի նրանց+, քանի որ մերժել են արդարությամբ վարվել+։  Մարդու, այսինքն՝ օտարի ճանապարհը ծուռ է+, բայց մաքուր մարդը ազնիվ է իր գործերում+։  Ավելի լավ է տանիքի անկյունում ապրել+, քան մի տան մեջ՝ կռվարար կնոջ հետ+։ 10  Ամբարշտի հոգին չարիքի է տենչում+. նրա ընկերը հաճություն չի գտնի նրա աչքի առաջ+։ 11  Ծաղրողի վրա տուգանք դնելով՝ անփորձը իմաստուն է դառնում+, ու երբ իմաստունին հասկացողություն է տրվում, նա գիտելիք է ստանում+։ 12  Ամբարշտի տունը Արդարը ուշադրությամբ դիտում է+ և ամբարիշտներին փորձանքի մեջ է գցում+։ 13  Ով որ իր ականջը փակում է խեղճի գանգատալից աղաղակը լսելուց+, ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա+։ 14  Գաղտնի տրված նվերը հանդարտեցնում է բարկությունը+, և ծոցը դրված կաշառքը+՝ ուժգին ցասումը։ 15  Արդարի համար արդարություն անելը ուրախություն է+, բայց չարիք գործողներին սարսափելի բան է սպասում+։ 16  Այն մարդը, որը մոլորվում է հասկացողության ճանապարհից+, անզոր մեռելների ժողովում կհանգրվանի+։ 17  Զվարճություն սիրող մարդը կարիքի մեջ կհայտնվի+. գինի և յուղ սիրող մարդը չի հարստանա+։ 18  Ամբարիշտը փրկանք է արդարի փոխարեն+, և ուխտադրուժը՝ ուղղամիտ մարդկանց փոխարեն+։ 19  Ավելի լավ է ամայի երկրում ապրել, քան կռվարար կնոջ հետ՝ տառապելով+։ 20  Ցանկալի գանձն ու յուղը իմաստունի բնակատեղիում են+, բայց հիմար մարդը այդ ամենը կվատնի+։ 21  Արդարության+ ու սիրառատ բարության հետամուտ լինողը կյանք, արդարություն և փառք կգտնի+։ 22  Իմաստունը մագլցում է զորեղ մարդկանց քաղաքը, որպեսզի քանդի քաղաքի ամրությունը, որը դրա վստահության հիմքն է+։ 23  Նա, ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին է պահում դժբախտություններից+։ 24  Ով զայրանալիս հանդգնություն է դրսևորում, նրա անունը հանդուգն ու մեծամիտ պարծենկոտ է+։ 25  Ծույլի փափագը նրան մահվան կմատնի, քանի որ նրա ձեռքերը չեն ուզում աշխատել+։ 26  Ամբողջ օրը նա սաստիկ փափագում է, իսկ արդարը տալիս է և ոչինչ չի խնայում+։ 27  Ամբարիշտների զոհը գարշելի է+։ Որքա՜ն ավելի գարշելի է այն, երբ զոհ բերողը անառակ վարք է դրսևորում+։ 28  Ստախոս վկան կկորչի+, բայց նա, ով լսում է, հավիտյան կխոսի+։ 29  Ամբարիշտ մարդը անպատկառ երես է հագնում+, բայց ուղղամիտ մարդը հաստատում է իր ճանապարհները+։ 30  Ընդդեմ Եհովայի ոչ իմաստություն կա, ոչ խորաթափանցություն, ոչ էլ խորհուրդ+։ 31  Ձին պատրաստված է ճակատամարտի օրվա համար+, բայց փրկությունը Եհովայից է+։

Ծանոթագրություններ