Առակներ 23:1-35
23 Եթե թագավորի հետ նստես հաց ուտելու, ուշադիր քննիր, թե ինչ է դրված քո առաջ+,
2 և եթե հոգիդ շատ է ցանկանում, ապա կոկորդիդ դանակ դիր+։
3 Նրա համեղ ուտեստները փափագող մի՛ եղիր, որովհետև դրանք ստության կերակուրներ են+։
4 Հարստություն ձեռք բերելու համար տքնաջան մի՛ աշխատիր+։ Դադարիր քո հասկացողության վրա հիմնվելուց+։
5 Մի՞թե աչքերդ հարստության վրա ես հառում, չնայած որ այն ոչինչ է+։ Այն անպայման արծվի թևերի պես թևեր կշինի իր համար և դեպի երկինք կթռչի+։
6 Ժլատ աչքեր+ ունեցողի կերակուրը մի՛ կեր, ոչ էլ նրա համեղ ուտեստները փափագող եղիր+,
7 որովհետև նա իր հոգում հաշվարկներ անող է+։ Նա քեզ ասում է՝ «կե՛ր ու խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ+։
8 Քո կերած պատառը կփսխես և վայելուչ խոսքերդ վատնած կլինես+։
9 Հիմարի ականջին մի՛ խոսիր+, որովհետև նա կարհամարհի քո խոհեմ խոսքերը+։
10 Տեղից մի՛ շարժիր վաղեմի սահմանագիծը+ և որբերի* արտը մի՛ մտիր+,
11 որովհետև նրանց Փրկիչը զորեղ է. նա ինքը կմիջամտի նրանց դատական գործին ընդդեմ քեզ+։
12 Սիրտդ խրատին* դարձրու և ականջդ՝ իմացության խոսքերին+։
13 Երեխայից խրատը* հետ մի՛ պահիր+։ Եթե գավազանով ծեծես նրան, նա չի մեռնի։
14 Գավազանով ծեծիր նրան, որ նրա հոգին ազատես գերեզմանից*+։
15 Որդի՛ս, եթե սիրտդ իմաստուն դառնա+, իմ սիրտն էլ կուրախանա+,
16 ու երբ քո շուրթերը ազնվություն խոսեն+, երիկամներս* կցնծան։
17 Թող քո սիրտը մեղավորներին չնախանձի+, այլ ամբողջ օրը վախենա Եհովայից+,
18 որովհետև այդ դեպքում լավ ապագա կլինի+, և քո հույսը չի կտրվի+։
19 Որդի՛ս, լսիր ու իմաստուն դարձիր և սիրտդ ճիշտ ճանապարհին ուղղիր+։
20 Մի՛ եղիր գինով հարբողների մեջ+, ինչպես նաև որկրամոլությամբ միս ուտողների մեջ+,
21 որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան+, և քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի+։
22 Լսիր քո հորը, որը կյանք է տվել քեզ+, և մի՛ արհամարհիր քո մորը այն պատճառով, որ նա ծերացել է+։
23 Ճշմարտությունը գնիր+ և մի՛ վաճառիր, գնիր նաև իմաստություն, խրատ* և հասկացողություն+։
24 Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա+, և իմաստունի հայրը պիտի ուրախանա+։
25 Քո հայրն ու մայրը պիտի ուրախանան, և քեզ ծնողը պիտի ցնծա+։
26 Որդի՛ս, սիրտդ ինձ տուր, և թող իմ ճանապարհները հաճելի լինեն քո աչքերին+։
27 Մարմնավաճառը խոր փոս է+, և օտար կինը՝ նեղ ջրհոր։
28 Նա ավազակի նման դարանամուտ է լինում+ և տղամարդկանց մեջ շատացնում է դավաճաններին+։
29 Ո՞ւմն է վայը։ Ո՞ւմն է անհանգստությունը։ Ո՞ւմն են կռիվները+։ Ո՞ւմն են հոգսերը։ Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը։ Ո՞ւմն են խամրած աչքերը։
30 Նրանցն են, ովքեր երկար ժամանակ գինու մոտ են մնում+, նրանցն են, ովքեր գնում են խառնած գինի փնտրելու+։
31 Մի՛ նայիր գինուն, թե ինչպես է կարմրում, ինչպես է գավաթի մեջ պսպղում և թե ինչպես է հաճելիորեն խմվում։
32 Վերջում այն օձի պես կխայթի+ և իժի պես թույն կարձակի+։
33 Աչքերդ տարօրինակ բաներ կտեսնեն, և սիրտդ այլասերված բաներ կխոսի+։
34 Եվ դու ծովի սրտում պառկողի պես կլինես ու կայմի վերևում պառկողի պես+։
35 Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել, հարվածել են, բայց չեմ իմացել։ Ե՞րբ եմ զարթնելու+։ Դարձյալ գինի եմ փնտրելու»+։