Առակներ 27:1-27
27 Մի՛ պարծենա վաղվա օրով+, որովհետև չգիտես, թե օրը ինչ կծնի+։
2 Թող քեզ օտարը գովաբանի և ոչ թե քո բերանը, օտարականը՝ և ոչ թե քո շուրթերը+։
3 Քարը ծանր է, և ավազը՝ ծանր բեռ+, բայց հիմարի պատճառած վրդովմունքը երկուսից էլ ծանր է+։
4 Ցասումը դաժան է, և բարկությունը՝ հեղեղի նման+, բայց նախանձի առջև ո՞վ կարող է կանգնել+։
5 Ավելի լավ է բացահայտ հանդիմանությունը+, քան ծածուկ սերը։
6 Սիրող մարդու հասցրած վերքերը հավատարմությունից են բխում+, բայց ատող մարդու համբույրների համար հարկավոր է աղերսել+։
7 Կուշտ հոգին խորիսխի մեղրը կտրորի, բայց քաղցած հոգու համար ամեն դառը բան քաղցր է+։
8 Ինչպես իր բնից փախած թռչունն է+, այնպես էլ իր հարազատ վայրից փախած մարդն է+։
9 Յուղն ու խունկը+ ուրախացնում են սիրտը, նմանապես, քաղցր է այն ընկերը, ում խորհուրդը հոգու խորքից է բխում+։
10 Մի՛ հեռացիր քո ընկերոջից կամ քո հոր ընկերոջից և մի՛ մտիր եղբորդ տուն, երբ դժբախտության մեջ ես։ Ավելի լավ է մոտ գտնվող հարևանը, քան հեռվում գտնվող եղբայրը+։
11 Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու+, որ ես կարողանամ պատասխան տալ նրան, ով չարախոսում է ինձ+։
12 Խորագետը, տեսնելով փորձանքը, թաքնվում է+, իսկ անփորձները առաջ են գնում ու պատժվում+։
13 Եթե ինչ-որ մեկը օտարի համար երաշխավոր է եղել, վերցրու նրա հանդերձը+, և եթե մեկը օտար կնոջ հետ է առնչվել, նրանից գրավ վերցրու+։
14 Նա, ով վաղ առավոտյան բարձրաձայն օրհնի իր մերձավորին, դա նրա կողմից արված անեծք կհամարվի+։
15 Կաթող տանիքը, որ անձրևոտ օրը մարդուն դուրս է անում, և կռվարար կինը իրար նման են+։
16 Ով որ թաքցնում է այդ կնոջը, քամի է թաքցնում և իր աջ ձեռքով յուղ է բռնում։
17 Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը*+։
18 Թզենին պահպանողը նրա պտղից կուտի+, և իր տիրոջը պահպանողը պատվի կարժանանա+։
19 Ինչպես ջրում երեսի առաջ երես է արտացոլվում, այնպես էլ մարդու սիրտը արտացոլվում է ուրիշի սրտում։
20 Գերեզմանն* ու կործանման վայրը+ չեն կշտանում+. մարդկանց աչքերը նույնպես չեն կշտանում+։
21 Ինչպես զտման անոթն է արծաթի համար+, և հնոցը՝ ոսկու+, այնպես էլ գովաբանությունն է մարդու համար+։
22 Նույնիսկ եթե հիմարին մանրացրած հացահատիկի հետ միասին սանդի մեջ սանդակոթով լավ ծեծես, նրա հիմարությունը չի հեռանա նրանից+։
23 Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը և սիրտդ դնես անասուններիդ համար+,
24 որովհետև գանձերը դարեդար չեն լինելու+, ոչ էլ թագը՝ սերնդեսերունդ։
25 Կանաչ խոտն անհետացավ, նոր խոտը հայտնվեց, և սարերի բույսերը հավաքվեցին+։
26 Մատղաշ խոյերը հագուստիդ համար են+, ու նոխազները դաշտի գինն են։
27 Եվ որպես ուտելիք՝ բավականաչափ այծի կաթ կա ինչպես քեզ համար, այնպես էլ տնեցիներիդ համար, նաև որպես ապրուստ+՝ աղախիններիդ համար։