Առակներ 29:1-27

29  Այն մարդը, որը շարունակ հանդիմանվելուց հետո+ իր պարանոցը խստացնում է+, հանկարծ կկոտրվի, և ապաքինում չի լինի+։  Երբ արդարները շատանում են, ժողովուրդն ուրախանում է+, բայց երբ ամբարիշտն է իշխում, ժողովուրդը հառաչում է+։  Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը+, բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, կործանում է թանկարժեք բաները+։  Արդարադատությամբ թագավորը հաստատում է երկիրը+, բայց կաշառքների ձգտող մարդը քանդում է այն+։  Իր ընկերոջը շողոքորթող մարդը+ նրա ոտքերի համար ցանց է գցում+։  Չար մարդու հանցանքի մեջ որոգայթ կա+, բայց արդարը ցնծությունից բացականչում է և ուրախ է+։  Արդարը գիտի խեղճերի իրավական բողոքը+, իսկ ամբարիշտը չի էլ ուզում իմանալ այդ մասին+։  Պարծենալով խոսող մարդը հրկիզում է քաղաքը+, բայց իմաստունները դադարեցնում են բարկությունը+։  Երբ իմաստուն մարդը դատի մեջ է մտնում հիմարի հետ, նա վրդովվում ու ծիծաղում է, և հանգստություն չի լինում+։ 10  Արյան ծարավ մարդիկ ատում են անարատին+, իսկ ուղղամիտները յուրաքանչյուր հոգու բարիքն են փնտրում+։ 11  Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում+։ 12  Եթե իշխանը ուշադրություն դարձնի սուտ զրույցներին, նրա բոլոր ծառայողները ամբարիշտ կլինեն+։ 13  Աղքատն ու հարստահարող մարդը հանդիպեցին իրար+, բայց նրանց երկուսի աչքերին էլ Եհովան է լույս տալիս+։ 14  Եթե թագավորը խեղճերին ճշմարտությամբ դատի+, նրա գահը ընդմիշտ հաստատուն կլինի+։ 15  Գավազանն ու հանդիմանությունը իմաստություն են տալիս+, բայց ինքնահոսի թողնված երեխան կամաչեցնի իր մորը+։ 16  Երբ ամբարիշտները շատանում են, հանցանքն էլ է շատանում, բայց արդարները կտեսնեն նրանց անկումը+։ 17  Պատժիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերի ու քո հոգուն մեծ հաճույք կպատճառի+։ 18  Տեսիլք չլինելիս ժողովուրդը անկառավարելի է դառնում+, բայց օրենքը պահողները երջանիկ են+։ 19  Միայն խոսքերով ծառան չի ուղղվի+, որովհետև նա հասկանում է դրանք, բայց ուշադրություն չի դարձնում+։ 20  Տեսե՞լ ես իր խոսքերում շտապող մարդու+։ Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից+։ 21  Եթե ինչ-​որ մեկը իր ծառային մանկությունից երես է տալիս, հետագայում նա անշնորհակալ կդառնա։ 22  Բարկությանն անձնատուր եղած մարդը կռիվ է հարուցում+, և նա, ով հակված է զայրանալու, շատ հանցանքներ ունի+։ 23  Մարդու ամբարտավանությունը կխոնարհեցնի նրան+, բայց նա, ով ոգով խոնարհ է, փառք կստանա+։ 24  Գողի հետ ընկերակցողը իր իսկ հոգին է ատում+։ Նա անեծքով երդում է լսում, բայց ոչինչ չի հայտնում+։ 25  Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում+, բայց Եհովային ապավինողը պաշտպանված կլինի+։ 26  Շատերն են փնտրում իշխանի երեսը+, բայց մարդու դատաստանը Եհովայից է+։ 27  Անարդար մարդը գարշելի է արդարների համար+, իսկ նա, ով ուղղամիտ է իր ճանապարհներում, գարշելի է ամբարշտի համար+։

Ծանոթագրություններ