Առակներ 3:1-35

3  Որդի՛ս, իմ օրենքը մի՛ մոռացիր+, և թող քո սիրտը պահի իմ պատվիրանները+,  որովհետև քեզ համար երկար օրեր, կյանքի տարիներ+ ու խաղաղություն կավելանան+։  Թող սիրառատ բարությունն* ու ճշմարտությունը չթողնեն քեզ+։ Դրանք պարանոցիդ կապիր+ և սրտիդ տախտակին գրիր+  ու այդպիսով Աստծու և մարդկանց աչքերում հաճություն և ըմբռնողականություն ունեցող մարդու համբավ գտիր+։  Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր+ և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր+։  Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան+, և նա կուղղի քո շավիղները+։  Քո աչքերում իմաստուն մի՛ դարձիր+։ Վախեցիր Եհովայից և չարությունից հեռացիր+։  Թող այն բուժի քո մարմինը*+ և թարմացնի քո ոսկորները+։  Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով+ և ամբողջ բերքիդ առաջին պտուղներով+։ 10  Այդ ժամանակ քո ամբարները առատորեն կլցվեն+, և հնձաններդ նոր գինով կհորդեն+։ 11  Որդի՛ս, Եհովայի խրատը* մի՛ մերժիր+ և նրա հանդիմանությունից մի՛ գարշիր+, 12  որովհետև ում Եհովան սիրում է, նրան հանդիմանում է+, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն+։ 13  Երջանիկ է այն մարդը, որը իմաստություն է գտել+, և այն մարդը, որը խորաթափանցություն+ է ձեռք բերել, 14  քանի որ իմաստություն ձեռք բերելն ավելի լավ է, քան արծաթ ձեռք բերելը, և նրանից ստացած շահույթը ավելին է, քան ոսկուց+ ստացածը։ 15  Այն ավելի թանկ է, քան մարջանները+, և այն բոլոր բաները, որ թանկ են քեզ համար, չեն կարող հավասարվել նրան։ 16  Նրա աջ ձեռքում երկար օրեր են+, իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք+։ 17  Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր ուղիները խաղաղություն են+։ 18  Այն կյանքի ծառ է+ նրանց համար, ովքեր բռնում են նրան+, և նրան ամուր բռնողները երջանիկ կկոչվեն+։ 19  Եհովան իմաստությամբ հիմնեց երկիրը+։ Նա խորաթափանցությամբ հաստատեց երկինքը+։ 20  Նրա գիտելիքների շնորհիվ ջրերի անդունդները բաժանվեցին+, և ամպոտ երկնքից անձրև է մաղում+։ 21  Որդի՛ս, թող նրանք չհեռանան քո աչքերի առաջից+։ Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր+, 22  և դրանք կլինեն կյանք քո հոգու համար+ և հմայք՝ պարանոցիդ համար+։ 23  Այդ ժամանակ ապահով+ կքայլես քո ճանապարհով, և ոտքդ ոչ մի բանի չի դիպչի+։ 24  Երբ որ պառկես, չես սարսափի+. դու կպառկես, և քունդ հաճելի կլինի+։ 25  Չես վախենա հանկարծահաս սարսափից+, ոչ էլ ամբարշտի վրա եկող փոթորկից+, 26  քանի որ Եհովան կլինի քո վստահությունը+, և նա կպահպանի ոտքդ որոգայթից+։ 27  Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն+, երբ ձեռքդ ի զորու է դա անելու+։ 28  Մի՛ ասա մերձավորիդ՝ «գնա, հետո արի և վաղը կտամ», եթե այդ պահին ունես+։ 29  Մերձավորիդ դեմ ոչ մի չար բան մի՛ ծրագրիր+, քանի դեռ նա առանց վախի ապրում է քեզ հետ+։ 30  Առանց պատճառի մի՛ վիճիր մարդու հետ+, եթե նա քեզ ոչ մի վատ բան չի արել+։ 31  Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր+, ոչ էլ նրա ճանապարհներից որևէ մեկը ընտրիր+, 32  որովհետև խարդախ+ մարդը գարշելի է Եհովայի համար+, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է+։ 33  Եհովայի անեծքը ամբարշտի տան վրա է+, բայց արդարների բնակատեղին նա օրհնում է+։ 34  Ծաղրողների+ վրա նա կծիծաղի+, բայց հեզերի հանդեպ բարեհաճություն կցուցաբերի+։ 35  Իմաստունները պատվի կարժանանան+, բայց հիմարները մեծարում են այն, ինչը անպատվություն է բերում+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սերը»։
Բռց.՝ «պորտը»։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։