Առակներ 4:1-27

4  Որդինե՛ր, լսեք հոր խրատը*+ և ուշադրություն դարձրեք, որպեսզի հասկացողություն+ ձեռք բերեք։  Ես ձեզ օգտակար հրահանգներ կտամ+։ Իմ օրենքը մի՛ թողեք+։  Ես լավ որդի էի հորս համար+, քնքուշ էի ու միակը մորս աչքին+։  Հայրս խրատում էր ինձ+ ու ասում. «Թող քո սիրտը+ պինդ բռնի իմ խոսքերը+։ Պահիր իմ պատվիրաններն ու երկար ապրիր+։  Ձեռք բեր իմաստություն+, ձեռք բեր հասկացողություն+։ Մի՛ մոռացիր իմ բերանի խոսքերը և մի՛ շեղվիր դրանցից+։  Մի՛ թող իմաստությունը, և այն կպահպանի քեզ։ Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ։  Գլխավորը իմաստությունն է+։ Ձեռք բեր իմաստություն. և ինչ էլ որ ձեռք ես բերում, դրա հետ միասին հասկացողություն ձեռք բեր+։  Մեծապես գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ+։ Այն կփառավորի քեզ, եթե փարվես նրան+։  Այն քո գլուխը կզարդարի հմայքի պսակով+ և գեղեցկության թագ կպարգևի քեզ»+։ 10  Լսիր, որդի՛ս, և ընդունիր իմ խոսքերը+։ Այդ ժամանակ կյանքիդ տարիները կշատանան+։ 11  Ես կսովորեցնեմ քեզ իմաստության ճանապարհը+ և կտանեմ ուղղամտության շավիղներով+։ 12  Երբ քայլես, քո ընթացքը չի խափանվի+, և եթե վազես, չես սայթաքի+։ 13  Ամուր բռնիր խրատը*+ և բաց մի՛ թող+։ Պահպանիր այն, քանի որ այն քո կյանքն է+։ 14  Ամբարիշտների ճանապարհին ոտք մի՛ դիր+ և չարերի ուղիով մի՛ քայլիր+։ 15  Հեռու մնա դրանից+, դրանով մի՛ անցիր+. հեռացիր և կողքով անցիր+, 16  որովհետև նրանք չեն քնում, մինչև չարություն չանեն+, և նրանց քունը փախչում է, եթե ինչ-​որ մեկին վայր չեն գցում+։ 17  Նրանք ամբարշտության հաց են ուտում+ և բռնության գինի խմում+։ 18  Սակայն արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի+։ 19  Ամբարիշտների ճանապարհը խավարի պես է+. նրանք չգիտեն, թե ինչին են բախվում ու սայթաքում+։ 20  Որդի՛ս, ուշադրություն դարձրու+ իմ խոսքերին և ականջ դիր+ իմ ասածներին։ 21  Թող դրանք չհեռանան քո աչքերի առաջից+։ Պահիր դրանք քո սրտի մեջ+, 22  որովհետև դրանք կյանք են դրանց գտնողների համար+ և առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար+։ 23  Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր+, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները+։ 24  Հեռացրու քեզնից ծուռումուռ խոսքերը+ և խորամանկ շուրթերը հեռու տար քեզնից+։ 25  Թող աչքերդ ուղիղ նայեն+, և հայացքդ ուղղված լինի քո առաջ+։ 26  Հարթիր ոտքիդ ընթացքը+, և թող քո բոլոր ճանապարհները հաստատուն լինեն+։ 27  Մի՛ շեղվիր աջ կամ ձախ+։ Քո ոտքը հեռացրու չարությունից+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։