Առակներ 6:1-35
6 Որդի՛ս, եթե երաշխավոր ես եղել մերձավորիդ համար+, եթե սեղմել ես օտարականի ձեռքը+,
2 եթե որոգայթի մեջ ես ընկել բերանիդ խոսքերով+ ու եթե բռնվել ես բերանիդ խոսքերով,
3 այդ դեպքում, որդի՛ս, այսպես վարվիր և ազատիր քեզ, քանի որ մերձավորիդ ձեռքն ես ընկել+. խոնարհեցրու քեզ և համառորեն թախանձիր մերձավորիդ+։
4 Քուն մի՛ տուր աչքերիդ և ոչ էլ նինջ՝ կոպերիդ+։
5 Ազատիր ինքդ քեզ, ինչպես վիթն է ազատվում որսորդի ձեռքից և թռչունը՝ թռչնորսի ձեռքից+։
6 Գնա մրջյունի մոտ+, ո՛վ ծույլ+, տես նրա ճանապարհները և իմաստուն դարձիր։
7 Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ իշխան,
8 բայց իր կերակուրը ամռանն է պատրաստում+ և իր ուտելիքի պաշարը հնձի ժամանակ է հավաքում։
9 Ինչքա՞ն ես պառկելու, ո՛վ ծույլ+։ Ե՞րբ ես քնիցդ վեր կենալու+։
10 Մի քիչ քուն, մի քիչ նինջ, մի քիչ ձեռքերը ծալած պառկել+,
11 և քո չքավորությունը կգա ավազակի պես+, և կարիքը՝ զինված մարդու պես+։
12 Անպիտան+ ու չարամիտ մարդը ման է գալիս ծուռումուռ խոսքերով+,
13 աչքով է անում+, ոտքով նշաններ է ցույց տալիս և մատներով շարժումներ անում+։
14 Նրա սրտում այլասերվածություն կա+։ Ամեն ժամանակ չարիք է ծրագրում+ և վեճ է սերմանում+։
15 Ահա թե ինչու նրա վրա հանկարծակի աղետ կգա+, մի ակնթարթում նա կկործանվի, և ապաքինում չի լինի+։
16 Վեց բան կա, որ Եհովան ատում է+, և յոթ բան գարշելի է նրա հոգու համար+.
17 գոռոզ աչքեր+, ստախոս լեզու+, անմեղ արյուն թափող ձեռքեր+,
18 չար ծրագրեր հնարող սիրտ+, չարիք գործելու համար արագ վազող ոտքեր+,
19 ստեր խոսող կեղծ վկա+ և եղբայրների մեջ վեճ սերմանող+։
20 Որդի՛ս, պահիր քո հոր պատվիրանը+ և քո մոր օրենքը մի՛ թող+։
21 Շարունակ դրանք փաթաթիր սրտիդ+ և կապիր պարանոցիդ+։
22 Երբ քայլես, դրանք կառաջնորդեն քեզ+, երբ պառկես, կպահպանեն քեզ+ և երբ արթնանաս, կհոգան քո մասին,
23 որովհետև պատվիրանը ճրագ է+, և օրենքը՝ լույս+։ Կյանքի ճանապարհ են խրատ* տվող հանդիմանությունները+,
24 որոնց նպատակն է պահպանել քեզ չար կնոջից+, օտարական կնոջ շողոքորթ լեզվից+։
25 Քո սրտում մի՛ ցանկացիր նրա գեղեցկությունը+, թող նա չգրավի քեզ իր փայլուն աչքերով+,
26 որովհետև մարմնավաճառ կնոջ պատճառով մարդ կաղքատանա+ և միայն մի կտոր հաց կունենա, իսկ ուրիշի կինը նույնիսկ թանկագին հոգի է որսում+։
27 Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հանդերձները չվառվեն+։
28 Կամ մի՞թե հնարավոր է, որ մարդ ածխի վրայով քայլի, ու նրա ոտքերը չայրվեն։
29 Նույնը կպատահի այն մարդուն, որը հարաբերություն կունենա իր մերձավորի կնոջ հետ+. ամեն ոք, ով նրան դիպչի, անպատիժ չի մնա+։
30 Երբ գողը սոված է և գողություն է անում, որ իր հոգին կշտացնի, մարդիկ չեն արհամարհում նրան։
31 Բայց երբ բռնվի, յոթ անգամ ավել կհատուցի. նա իր տան բոլոր թանկարժեք իրերը կտա+։
32 Ով որ կնոջ հետ շնություն է գործում, խոհեմ սիրտ չունի+։ Դա անողը իր հոգին է կործանում+։
33 Նա դժբախտություն և անպատվություն կգտնի+, ու նրա նախատինքը չի ջնջվի+,
34 քանի որ ամուսնու կատաղությունը խանդն է+, և վրեժխնդրության օրը նա կարեկցանք ցույց չի տա+։
35 Նա ոչ մի փրկանքի ուշադրություն չի դարձնի և ոչ էլ կխաղաղվի, որքան էլ քո նվերը մեծ լինի։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 1։2-ի ծնթ.։