Գաղատացիներ 1:1-24

1  Ես՝ Պողոսս+ (որ առաքյալ+ եմ նշանակված ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ որևէ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի+ և Հոր՝ Աստծու միջոցով+, որը հարություն տվեց նրան+),  ինձ հետ եղող բոլոր եղբայրների+ հետ միասին գրում եմ ձեզ՝ Գաղատիայի ժողովներիդ+։  Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։  Նա իր անձը տվեց մեր մեղքերի համար+, որ ազատի մեզ ներկա ամբարիշտ աշխարհից*+՝ մեր Աստծու և Հոր կամքի համաձայն+,  որին էլ լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։  Զարմանում եմ, որ այսքան արագ հեռանում եք Նրանից+, ով կանչեց ձեզ Քրիստոսի անզուգական բարության+ միջոցով, և լսում եք մեկ ուրիշ բարի լուր+։  Սակայն դա ամենևին էլ բարի լուր չէ, պարզապես կան ոմանք, որ խանգարում են+ ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի մասին բարի լուրը+։  Բայց նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի+։  Ինչ որ ասացինք, կրկնում եմ. ով որ ձեր ընդունած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան է ձեզ քարոզում+, թող անիծյալ լինի։ 10  Հիմա ի՞նչ է, ես մարդկա՞նց եմ փորձում համոզել, թե՞ Աստծուն։ Կամ արդյոք ձգտում եմ մարդկա՞նց հաճեցնել+։ Եթե մինչև այժմ մարդկանց հաճեցնելու լինեի+, ապա Քրիստոսի ծառան չէի լինի+։ 11  Ուզում եմ, որ իմանաք, եղբայրնե՛ր, այն բարի լուրը, որ ես ձեզ քարոզեցի, մարդուց չի գալիս+, 12  որովհետև ես որևէ մարդուց չստացա այն և որևէ մեկից չսովորեցի, այլ ստացա Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով+։ 13  Անշուշտ, դուք լսել եք հուդայականության մեջ իմ նախկին վարքի մասին+, որ ծայրաստիճան հալածում էի+ Աստծու ժողովը և ամայացնում էի այն+, 14  և որ ինձ հասակակից շատ ազգակիցներից ավելի առաջադեմ էի հուդայականության մեջ+, որովհետև ես ավելի նախանձախնդիր էի+ իմ հայրերի ավանդույթների+ հանդեպ։ 15  Բայց երբ Աստված, որը զատեց ինձ իմ մոր արգանդից ու կանչեց+ իր անզուգական բարության միջոցով+, հարմար գտավ 16  իր Որդուն հայտնի դարձնել իմ միջոցով+, որ նրա մասին բարի լուրը քարոզեմ ուրիշ ազգերին+, ես չշտապեցի խորհրդակցել մարմնի և արյան+ հետ, 17  ոչ էլ գնացի Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ էին առաքյալ դարձել+, այլ գնացի Արաբիա և կրկին վերադարձա Դամասկոս+։ 18  Երեք տարի հետո գնացի Երուսաղեմ+՝ Կեփասին+ այցելելու, և տասնհինգ օր մնացի նրա մոտ։ 19  Բայց առաքյալներից ուրիշ ոչ մեկին չտեսա, բացի Հակոբոսից+՝ Տիրոջ եղբորից+։ 20  Այս գրածներիս մեջ ոչ մի սուտ բան չկա+, Աստված է վկա։ 21  Դրանից հետո գնացի+ Ասորիքի* և Կիլիկիայի կողմերը։ 22  Բայց Հրեաստանի քրիստոնեական ժողովները+ ինձ դեմքով չէին ճանաչում, 23  նրանք միայն լսել էին, թե՝ «այն մարդը, որը մի ժամանակ հալածում էր+ մեզ, հիմա ավետում է այն հավատը, որը նախկինում քանդում էր»+։ 24  Եվ իմ պատճառով սկսեցին փառաբանել+ Աստծուն։

Ծանոթագրություններ

Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։