Գաղատացիներ 4:1-31
4 Նաև ասեմ, որ ժառանգը, քանի դեռ մանուկ է, ոչնչով չի տարբերվում ծառայից+, ու թեև նա է ամեն ինչի տերը,
2 բայց խնամակալների և տնտեսների ձեռքի տակ է մնում+, մինչև որ գա հոր կողմից նախապես նշանակված օրը։
3 Նմանապես և մենք, երբ մանուկ էինք, ծառայում էինք աշխարհի տարրական+ բաներին։
4 Սակայն երբ ժամանակը լրացավ+, Աստված ուղարկեց իր Որդուն+, որը ծնվեց կնոջից+ և մտավ օրենքի տակ+,
5 որպեսզի փրկագնով ազատի+ օրենքի տակ լինողներին+, և մենք էլ մեր հերթին ստանանք որդեգրությունը+։
6 Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու ոգին+, որը կանչում է՝ «Ա՛բբա, Հա՛յր»+։
7 Ուրեմն դու այլևս ծառա չես, այլ որդի ես, իսկ եթե որդի, ապա Աստծու շնորհիվ նաև ժառանգ+։
8 Սակայն երբ չէիք ճանաչում Աստծուն+, ծառայում էիք նրանց, ովքեր իրականում աստվածներ չեն+։
9 Բայց հիմա, երբ ճանաչեցիք Աստծուն կամ, ավելի ճիշտ, երբ Աստված ճանաչեց ձեզ+, ինչպե՞ս եք նորից վերադառնում այն տկար և ողորմելի+ տարրական+ բաներին և ուզում եք կրկին դրանց ծառայել+։
10 Բծախնդրորեն օրեր+, ամիսներ+, ժամանակներ ու տարիներ եք պահում։
11 Վախենում եմ, որ միգուցե իզուր եմ ջանք թափել+ ձեզ համար։
12 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղեք այնպիսին, ինչպիսին ես եմ+, որովհետև մի ժամանակ ես էլ ձեզ նման եմ եղել+։ Դուք ինձ ոչ մի վատ բան չեք արել+։
13 Բայց գիտեք, որ իմ հիվանդությունը առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը+։
14 Ու թեև հիվանդությունս փորձություն էր ձեզ համար, դուք արհամարհանքով չվերաբերվեցիք և ոչ էլ զզվանքով թքեցիք, այլ ընդունեցիք ինձ ինչպես Աստծու հրեշտակի+, ինչպես Քրիստոս Հիսուսին+։
15 Ուրեմն ո՞ւր է այն երջանկությունը, որ դուք ունեիք+։ Վկայում եմ ձեզ, որ եթե հնարավոր լիներ, դուք ձեր աչքերն էլ կհանեիք և ինձ կտայիք+։
16 Հիմա ի՞նչ, ճշմարտությունը խոսելուս+ համար ձեր թշնամի՞ն դարձա+։
17 Ոմանք նախանձախնդրաբար ձգտում են ձեզ իրենց կողմը քաշել+, բայց ոչ բարի նպատակով։ Նրանք ցանկանում են հեռացնել ձեզ ինձանից, որպեսզի դուք նախանձախնդրությամբ իրենց հետևեք+։
18 Սակայն ձեզ համար լավ է, որ նախանձախնդրաբար ձեզ դեպի իրենց ձգեն բարի նպատակով+ և ամեն ժամանակ, ոչ թե միայն այն ժամանակ, երբ ես ձեզ հետ եմ+,
19 որդյակնե՛րս+, ձեզանով ես նորից երկունքի ցավեր եմ քաշում, մինչև որ Քրիստոսը ձևավորվի ձեր մեջ+։
20 Բայց կուզենայի հենց այս պահին ձեզ մոտ լինել+ և այլ կերպ խոսել ձեզ հետ, որովհետև տարակուսանքի+ մեջ եմ ձեր պատճառով։
21 Ասացե՛ք ինձ, դուք, որ ուզում եք օրենքի տակ լինել+, չե՞ք լսում, թե ինչ է ասում Օրենքը+։
22 Օրինակ՝ գրված է, որ Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ աղախնից+, իսկ մյուսը՝ ազատ կնոջից+,
23 բայց նա, ով աղախնից էր, իրականում մարմնի կողմից էր ծնվել+, իսկ մյուսը, որ ազատ կնոջից էր, ծնվել էր Աստծու խոստման համաձայն+։
24 Այս պատմությունը խորհրդանշական իմաստ ունի+։ Այս երկու կանայք երկու ուխտերն են+։ Մեկը Սինա լեռից է+, որ երեխաներ է ծնում ստրկության համար, այսինքն՝ Հագարը։
25 Հագարը ներկայացնում է Արաբիայում գտնվող Սինա լեռը+ և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որովհետև նա իր երեխաների հետ միասին ստրուկ է+։
26 Իսկ վերին Երուսաղեմը+ ազատ է, և նա է մեր մայրը+։
27 Ինչպես որ գրված է. «Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ կին, դու, որ չես ծնում, գոչի՛ր և ցնծությամբ բացականչի՛ր, դու, ո՛վ կին, որ երկունքի ցավեր չես քաշում, որովհետև լքված կնոջ զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը»+։
28 Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես՝ խոստման զավակներ ենք+։
29 Սակայն ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմից ծնվածը սկսեց հալածել+ նրան, որը ոգուց էր ծնվել, այնպես էլ հիմա է+։
30 Բայց ի՞նչ է ասում Գիրքը. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև աղախնի որդին չպետք է ժառանգ լինի ազատ կնոջ որդու հետ»+։
31 Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք ոչ թե աղախնի+, այլ ազատ կնոջ զավակներ ենք+։