Գործեր 1:1-26

1  Առաջին գրքում, ո՛վ Թեոֆիլոս+, ես շարադրեցի այն ամենը, ինչ Հիսուսը սկսեց անել և սովորեցնել+  մինչև այն օրը, երբ նա սուրբ ոգու միջոցով իր ընտրած առաքյալներին պատվեր տվեց+ ու երկինք բարձրացավ+։  Չարչարանքներ կրելուց հետո նա հիմնավոր շատ ապացույցների միջոցով նրանց փաստեց, որ կենդանի է՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց+ և խոսելով Աստծու թագավորության մասին+։  Երբ նա հանդիպեց նրանց, պատվիրեց. «Երուսաղեմից մի՛ հեռացեք+, այլ սպասեք Հոր խոստացածին+, ինչի մասին դուք ինձանից լսեցիք,  որովհետև Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մի քանի օրից սուրբ ոգով*+ պիտի մկրտվեք»։  Երբ նրանք հավաքվել էին, սկսեցին հարցնել նրան. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»+։  Նա պատասխանեց. «Ձեզ տրված չէ ժամանակները կամ ժամանակահատվածները+ իմանալ, որոնք Հայրը իր իշխանության տակ է պահում+,  բայց դուք զորություն կստանաք+, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները+ կլինեք Երուսաղեմում+, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում+ և մինչև աշխարհի ծայրերը»+։  Այս բաներն ասելուց հետո մինչ նրանք նայում էին, նա վեր բարձրացավ+, և մի ամպ նրան ծածկեց նրանց տեսադաշտից+։ 10  Մինչ իրենց աչքերը դեպի երկինք էին հառել, երբ նա հեռանում էր+, ահա երկու տղամարդ՝ սպիտակ+ հանդերձներով, կանգնեցին նրանց կողքին 11  ու ասացին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք բարձրացվեց, նույն ձևով պիտի գա+, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս»։ 12  Այն ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան+ Ձիթենյաց կոչվող լեռից, որը Երուսաղեմից հեռու է այնքան, որքան թույլատրվում էր անցնել շաբաթ օրով*+։ 13  Երբ նրանք եկան, բարձրացան վերնասենյակ+, որտեղ մնում էին։ Նրանք էին Պետրոսն ու Հովհաննեսը, Հակոբոսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարդուղիմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու «նախանձախնդիր» կոչվող Սիմոնը և Հակոբոսի որդի Հուդան+։ 14  Նրանք բոլորը միասնաբար հարատևում էին աղոթքում+ մի քանի կանանց+, Հիսուսի եղբայրների+ և նրա մոր՝ Մարիամի հետ։ 15  Այս օրերին Պետրոսը կանգնեց եղբայրների առաջ ու ասաց (այնտեղ մարդկանց բազմություն կար՝ ընդհանուր առմամբ՝ մոտ հարյուր քսան հոգի). 16  «Եղբայրնե՛ր, պետք էր, որ կատարվեր Սուրբ Գրքում գրվածը+, ինչը սուրբ ոգին+ Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին+ (որը Հիսուսին ձերբակալողներին առաջնորդ եղավ)+, 17  որովհետև նա մեզանից մեկն էր+ և մեզ հետ ծառայեց+։ 18  Այս մարդը անարդարության համար տրված վարձով+ մի արտ գնեց+ ու գլխիվայր ընկնելով+՝ մեջտեղից պատռվեց, և նրա ողջ փորոտիքը դուրս թափվեց։ 19  Սրա մասին իմացան Երուսաղեմի բոլոր բնակիչները, այնպես որ այն արտը իրենց լեզվով Ակելդամա կոչվեց, այսինքն՝ Արյան արտ։ 20  «Սաղմոսներ» գրքում գրված է՝ «թող նրա բնակության վայրը ամայի դառնա, ու թող այնտեղ բնակվող չլինի»+ և «նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի»+։ 21  Ուրեմն անհրաժեշտ է, որ նրա փոխարեն՝ ընտրվի մեկն այն մարդկանցից, ովքեր մեզ հետ են եղել այն ամբողջ ընթացքում, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր+՝ 22  սկսած այն օրից, երբ նա մկրտվեց Հովհաննեսի+ կողմից մինչև այն օրը, երբ նա երկինք բարձրացավ+, և ովքեր տեսել են հարություն առած Հիսուսին»+։ 23  Ուստի նրանք կանգնեցրին երկուսին՝ Բարսաբա կոչվող Հովսեփին, որին նաև Հուստոս էին կոչում, և Մատաթիային։ 24  Ապա աղոթեցին. «Դու, ո՛վ Եհովա, որ գիտես բոլորի սրտերը+, ցույց տուր, թե այս երկուսից որ մեկին ես ընտրել, 25  որպեսզի ստանա այս ծառայությունն ու առաքելությունը+, որից Հուդան հրաժարվեց, որպեսզի իր ճամփով գնա»։ 26  Հետո նրանք վիճակ գցեցին+ նրանց վրա։ Վիճակն ընկավ Մատաթիային, և նա միացավ տասնմեկ+ առաքյալներին։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգու մեջ»։
Մոտ 2 000 կանգուն (890 մ, 2 920 ոտնաչափ)։ Հմմտ. Հս 3։4։