Գործեր 12:1-25

12  Հենց այդ ժամանակ Հերովդես թագավորը քայլեր ձեռնարկեց, որ ժողովից մի քանիսին չարիք պատճառի+։  Եվ Հակոբոսին՝ Հովհաննեսի եղբորը+, սրով սպանեց+։  Տեսնելով, որ դա հրեաներին հաճելի է+՝ նա Պետրոսին էլ ձերբակալեց։ (Անթթխմոր հացերի տոնի օրերն էին+  Նրան բռնելուց հետո բանտ նետեց+ ու հանձնեց չորս զինվորներից բաղկացած չորս հերթափոխների, որ հսկեն նրան, որովհետև մտադիր էր Պասեքից+ հետո նրան ժողովրդի առաջ բերել։  Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթք էր անում+ Աստծուն։  Երբ Հերովդեսը պատրաստվում էր դուրս բերելու նրան, այդ գիշեր Պետրոսը քնած էր երկու զինվորների մեջտեղում՝ երկու շղթայով կապված, իսկ պահապանները դռան առաջ բանտն էին պահպանում։  Եվ ահա Եհովայի հրեշտակը կանգնեց կողքը+, և բանտախցում լույս շողաց։ Պետրոսի կողը բոթելով՝ վեր կացրեց նրան+ ու ասաց. «Շո՛ւտ արա, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան+ նրա ձեռքերից։  Հրեշտակը+ նրան ասաց. «Գոտիդ ամրացրո՛ւ և սանդալներդ կապի՛ր»։ Նա էլ այդպես արեց։ Ապա հրեշտակն ասաց. «Հագի՛ր վերնահագուստդ+ և ի՛նձ հետևիր»։  Նա էլ դուրս եկավ ու նրա հետևից էր գնում, բայց չգիտեր, որ հրեշտակի միջոցով պատահածը իրականություն է, այլ կարծում էր, թե տեսիլք է տեսնում+։ 10  Անցնելով առաջին պահակակետից և ապա երկրորդից՝ նրանք հասան երկաթե դարպասին, որը քաղաք էր տանում. այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ+։ Դուրս գալով՝ նրանք մի փողոցով իջան, և հրեշտակն անմիջապես հեռացավ։ 11  Պետրոսն էլ, ուշքի գալով, ասաց. «Հիմա հաստատ գիտեմ, որ Եհովան իր հրեշտակին ուղարկեց+ և ազատեց+ ինձ Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ունեցած ակնկալիքներից»։ 12  Այդ մասին մտածելով՝ նա գնաց Մարկոս կոչվող Հովհաննեսի+ մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։ 13  Երբ թակեց դարպասի մուտքի դուռը, Ռոդե անունով մի աղախին եկավ՝ իմանալու, թե ով է, 14  և ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու հայտնեց, որ Պետրոսը կանգնած է դարպասի շեմին։ 15  Նրանք ասացին նրան՝ գժվե՛լ ես։ Բայց նա համառորեն պնդում էր, որ իր ասածը ճիշտ է։ Նրանք էլ սկսեցին ասել. «Նրա հրեշտա՛կն է»+։ 16  Իսկ Պետրոսը, այնտեղ կանգնած, շարունակում էր թակել։ Երբ նրանք բացեցին, տեսան նրան ու ապշեցին։ 17  Բայց նա ձեռքով նշան արեց+, որ լուռ մնան, և մանրամասն պատմեց, թե Եհովան ինչպես իրեն դուրս բերեց բանտից, ապա ասաց. «Այս բաները պատմեք Հակոբոսին+ ու եղբայրներին»։ Այնուհետև դուրս եկավ և ուրիշ տեղ գնաց։ 18  Երբ օրը բացվեց+, զինվորների մեջ մեծ իրարանցում սկսվեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Պետրոսը։ 19  Հերովդեսը+ սկսեց որոնել նրան ու երբ չգտավ, հարցաքննեց պահապաններին և հրամայեց, որ նրանց տանեն ու պատժեն+։ Իսկ ինքը Հրեաստանից գնաց Կեսարիա ու մի որոշ ժամանակ մնաց այնտեղ։ 20  Նա ցասումով էր լցված Տյուրոսի և Սիդոնի ժողովրդի դեմ։ Ուստի նրանք միաբանորեն եկան* նրա մոտ և համոզելով Բլաստոսին, որը թագավորի ննջարանի վերահսկողն էր՝ սկսեցին խաղաղություն խնդրել, որովհետև նրանց երկիրը թագավորի երկրից էր սնունդ ստանում+։ 21  Մի օր, երբ ժողովուրդը հավաքված էր, Հերովդեսը թագավորական հանդերձներ հագավ, նստեց դատավորական աթոռին ու սկսեց հրապարակորեն խոսել նրանց հետ։ 22  Իսկ հավաքված ժողովուրդը գոչում էր. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու»+։ 23  Իսկույն Եհովայի հրեշտակը հարվածեց նրան+, որովհետև նա փառքը Աստծուն չտվեց+։ Նա հիվանդացավ, որդերը նրան կերան, ու նա մեռավ։ 24  Իսկ Եհովայի խոսքը+ աճում ու տարածվում էր+։ 25  Բառնաբասն+ ու Սողոսը Երուսաղեմում օգնություն ցույց տալու գործը+ ամբողջությամբ կատարելուց հետո հետ դարձան՝ իրենց հետ վերցնելով Հովհաննեսին+, որ Մարկոս էր կոչվում։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրանք նրա կողքին էին»։