Գործեր 13:1-52

13  Անտիոքում գտնվող ժողովում մարգարեներ+ և ուսուցիչներ կային՝ Բառնաբասը, Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, կյուրենացի Ղուկիոսը+, Մանայենը, որը կրթություն էր ստացել մարզի կառավարիչ* Հերովդեսի հետ, նաև Սողոսը։  Երբ նրանք ծառայություն էին մատուցում+ Եհովային և ծոմապահություն էին անում, սուրբ ոգին ասաց. «Բոլոր մարդկանցից ինձ համար առանձնացրեք Բառնաբասին ու Սողոսին+ այն գործի համար, որին նրանց կանչեցի»։  Այդ ժամանակ նրանք ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին+ նրանց վրա և ուղարկեցին։  Ուստի սուրբ ոգուց ուղարկված՝ այս մարդիկ գնացին Սելևկիա և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։  Երբ հասան Սալամիս, սկսեցին Աստծու խոսքը քարոզել հրեաների ժողովարաններում։ Նրանց հետ էր գնացել նաև Հովհաննեսը+՝ որպես սպասավոր։  Ամբողջ կղզին շրջելով՝ նրանք հասան Պափոս։ Այնտեղ հանդիպեցին մի մարդու, որը կախարդ էր, հրեա սուտ մարգարե+, որի անունը Բարեհեսու էր։  Նա պրոկոնսուլ Սերգիոս Պողոսի՝ մի խելացի մարդու հետ էր։ Այս մարդը, իր մոտ կանչելով Բառնաբասին ու Սողոսին, սրտանց ցանկանում էր լսել Աստծու խոսքը։  Բայց կախարդ Ելիմասը (այսպես է թարգմանվում նրա անունը) սկսեց հակառակվել նրանց+՝ փորձելով պրոկոնսուլին հեռացնել հավատից։  Սողոսը, որը և Պողոսն էր, սուրբ ոգով լցվելով, նայեց նրան 10  ու ասաց. «Ո՛վ ամեն տեսակ խաբեությամբ և ամեն տեսակ չարագործությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի+, ամեն արդարության թշնամի։ Մի՞թե չես դադարելու Եհովայի ուղիղ ճանապարհները ծռելուց։ 11  Բայց ահա Եհովայի ձեռքը քեզ վրա է, և դու կույր կլինես ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»։ Այդ պահին մի թանձր մշուշ ու խավար իջավ նրա վրա, և նա խարխափելով մարդ էր փնտրում, որպեսզի իր ձեռքից բռնելով՝ առաջնորդի իրեն+։ 12  Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը+ հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր այն ամենով, ինչ սովորել էր Եհովայի մասին։ 13  Պողոսն ու նրա ուղեկիցները Պափոսից ծով դուրս ելան ու եկան Պերգե, որ Պամփյուլիայում+ է։ Բայց Հովհաննեսը+ նրանցից հեռացավ ու հետ դարձավ+ Երուսաղեմ։ 14  Իսկ նրանք Պերգեից շարունակեցին ճանապարհը և հասան Անտիոք, որը Պիսիդիայում է, և շաբաթ օրը ժողովարան+ մտան ու նստեցին։ 15  Այն բանից հետո, երբ ներկաների առջև ընթերցվեցին Օրենքն+ ու Մարգարեները, ժողովարանի պետերը+ նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդի համար քաջալերանքի որևէ խոսք ունեք, ասացե՛ք»։ 16  Ուստի Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց+ ու ասաց. «Իսրայելացինե՛ր և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց, լսեցե՛ք+։ 17  Իսրայել ժողովրդի Աստվածը ընտրեց մեր նախահայրերին և Եգիպտոսի երկրում իրենց պանդխտության ժամանակ բարձրացրեց այս ժողովրդին ու հզոր բազկով* հանեց նրանց այնտեղից+։ 18  Նա շուրջ քառասուն տարի+ հանդուրժեց նրանց վարվելակերպը անապատում։ 19  Քանանի երկրում յոթ ազգեր կործանելուց հետո նրանց երկիրը վիճակով բաժանեց+։ 20  Այս ամենը եղավ մոտ չորս հարյուր հիսուն տարիների ընթացքում։ Դրանից հետո նրանց դատավորներ տվեց մինչև Սամուել մարգարեի օրերը+։ 21  Այնուհետև նրանք պահանջեցին, որ թագավոր ունենան+, և Աստված նրանց քառասուն տարով Սավուղին տվեց՝ Կիսի որդուն՝ Բենիամինի ցեղից+ մի մարդու։ 22  Նրան հեռացնելուց հետո+ նրանց համար Դավթին վեր կացրեց որպես թագավոր+, որի մասին վկայեց ու ասաց. «Հեսսեի որդի+ Դավիթը իմ սրտին հաճելի մարդ է+, որը կկատարի այն բոլոր բաները, որ ես կամենում եմ»+։ 23  Այս մարդու սերնդից+ Աստված, իր խոստման համաձայն, Իսրայելին փրկիչ տվեց+՝ Հիսուսին, 24  այն բանից հետո, երբ Հովհաննեսը+ նախքան Նրա+ գալը Իսրայելի ամբողջ ժողովրդին հայտնապես մկրտություն էր քարոզում որպես զղջման խորհրդանիշ։ 25  Բայց երբ Հովհաննեսն ավարտում էր իր ընթացքը, ասում էր. «Ըստ ձեզ՝ ո՞վ եմ ես։ Ես նա չեմ։ Բայց ահա ինձանից հետո գալիս է մեկը, որի սանդալներն արձակելու ես արժանի չեմ»+։ 26  Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի՛ որդիներ և դուք, աստվածավա՛խ մարդիկ, որ նրանց մեջ եք, այս փրկության խոսքը մեզ ուղարկվեց+, 27  որովհետև Երուսաղեմի բնակիչները և նրանց իշխանները չճանաչեցին Նրան+, այլ դատաստան անելիս իրագործեցին Մարգարեների ասած խոսքերը+, որոնք ամեն շաբաթ օր բարձրաձայն ընթերցվում են, 28  ու թեև մահվան համար ոչ մի պատճառ չգտան+, սակայն Պիղատոսից պահանջեցին, որ նա մահապատժի ենթարկվի+։ 29  Իսկ երբ կատարեցին նրա մասին գրված բոլոր բաները+, նրան ցցից իջեցրին+ և դրեցին գերեզմանի մեջ+։ 30  Բայց Աստված հարություն տվեց նրան+, 31  և նա շատ օրեր երևաց նրանց, ովքեր իր հետ Գալիլեայից գնացել էին Երուսաղեմ և ովքեր հիմա նրա վկաներն են ժողովրդի առաջ+։ 32  Ուստի մենք հռչակում ենք ձեզ բարի լուրը այն խոստման մասին, որը նախահայրերին էր տրվել+, 33  և որը Աստված ամբողջությամբ կատարեց մեզ համար, որ նրանց զավակներն ենք. նա հարություն տվեց Հիսուսին+, ինչպես և գրված է երկրորդ սաղմոսում. «Դու իմ որդին ես, ես այսօր քո Հայրը դարձա»+։ 34  Եվ այն փաստը, որ նա հարություն տվեց նրան, և որ նա այլևս չպետք է ապականության վերադառնար, նա այսպես ներկայացրեց. «Ձեր հանդեպ հավատարմորեն պիտի սիրառատ բարություն դրսևորեմ, որ խոստացել եմ Դավթին»+։ 35  Մեկ այլ սաղմոսում էլ ասում է. «Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը ապականություն տեսնի»+։ 36  Դավիթը+ իր սերնդում ծառայեց Աստծու կամքին, ննջեց մահվան քնով, թաղվեց իր նախահայրերի հետ և ապականություն տեսավ+։ 37  Բայց նա, ում Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ+։ 38  Ուրեմն թող ձեզ հայտնի լինի, եղբայրնե՛ր, որ այս Մեկի միջոցով մեղքերի ներում է ձեզ քարոզվում+, 39  և այն բոլոր բաներից, որոնցից Մովսեսի օրենքի միջոցով չկարողացաք անմեղ հայտարարվել+, ամեն հավատացողը այս Մեկի միջոցով անմեղ է հայտարարվում+։ 40  Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա Մարգարեների գրվածքներում ասվածը. 41  «Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, զարմացե՛ք ու չքվեցե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, մի այնպիսի գործ, որին դուք ոչ մի դեպքում չեք հավատա, նույնիսկ եթե մեկը մանրամասնորեն պատմի ձեզ»»+։ 42  Երբ այնտեղից դուրս էին գալիս, մարդիկ սկսեցին աղաչել նրանց, որ հաջորդ շաբաթ օրն էլ այդ մասին խոսեն իրենց հետ+։ 43  Եվ երբ ժողովարանում հավաքվածները ցրվեցին, հրեաներից ու Աստծուն երկրպագող նորահավատներից* շատերը Պողոսին ու Բառնաբասին հետևեցին+, որոնք նրանց հետ խոսելիս հորդորում էին+ շարունակաբար արժանանալ Աստծու անզուգական բարությանը+։ 44  Հաջորդ շաբաթ օրը գրեթե ողջ քաղաքը հավաքվեց Եհովայի խոսքը լսելու+։ 45  Երբ հրեաները այդ բազմությունը տեսան, նախանձով+ լցվեցին ու սկսեցին հայհոյանքներով հակառակվել Պողոսի ասածներին+։ 46  Պողոսն ու Բառնաբասն էլ, համարձակությամբ խոսելով, ասացին. «Պետք էր, որ Աստծու խոսքը նախևառաջ ձեզ խոսվեր+։ Քանի որ դուք մերժում եք այն+ և ինքներդ ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք էլ դեպի ազգերն ենք դառնում+, 47  որովհետև Եհովան պատվեր տվեց մեզ այսպիսի խոսքերով. «Ես քեզ ազգերի լույս նշանակեցի+, որ փրկություն լինես մինչև երկրի ծայրերը»»+։ 48  Երբ այլազգի մարդիկ սա լսեցին, սկսեցին ուրախանալ ու փառավորել Եհովայի խոսքը+, և բոլոր նրանք, ովքեր ճիշտ էին տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, հավատացյալ դարձան+։ 49  Եհովայի խոսքը շարունակում էր տարածվել ողջ տարածաշրջանում+։ 50  Բայց հրեաները+ գրգռեցին պատվարժան կանանց, ովքեր երկրպագում էին Աստծուն, նաև քաղաքի ազդեցիկ մարդկանց, և նրանք հալածանք+ բարձրացրին Պողոսի ու Բառնաբասի դեմ ու իրենց սահմաններից դուրս վռնդեցին։ 51  Նրանք էլ իրենց ոտքերից թափ տվեցին փոշին*+ ու գնացին Իկոնիոն։ 52  Իսկ աշակերտները շարունակում էին լցվել ուրախությամբ+ և սուրբ ոգով։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «չորրորդապետ», Հռոմ. կայսրության մեջ կառավարող անձ։
Բռց.՝ «բարձրացրած բազկով»։
Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդկանցից»։ Հուն.՝ պրոսելիտոս։
Տե՛ս Մթ 10։14-ի ծնթ.։