Գործեր 22:1-30

22  «Եղբայրնե՛ր+ և հայրե՛ր, այժմ լսեցե՛ք, թե ինչ եմ ասում ձեզ՝ ի պաշտպանություն+ ինձ»։  Երբ նրանք լսեցին, որ եբրայերեն լեզվով+ է իրենց դիմում, ավելի լուռ մնացին, և նա ասաց.  «Ես հրեա եմ+՝ Կիլիկիայի Տարսոնում+ ծնված և անձամբ Գամաղիելի+ կողմից այս քաղաքում կրթություն ստացած, որ ուսուցանվել եմ նահապետական Օրենքի խստությամբ+, և նախանձախնդիր+ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք ամենքդ այսօր։  Այս Ճանապարհին* հետևողներին ես հալածում էի՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտ գցելով+, ինչի պատճառով նրանք մահանում էին+,  ինչպես քահանայապետն ու երեցների+ ամբողջ խորհուրդն էլ կարող են վկայել իմ մասին։ Նրանցից նաև նամակներ ստացա+՝ ուղղված Դամասկոսի եղբայրներին, և ես գնում էի, որպեսզի այնտեղ լինողներին կապված բերեմ Երուսաղեմ, որ պատժվեն։  Բայց ճանապարհին, երբ մոտենում էի Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից մի ուժեղ լույս փայլատակեց իմ շուրջը+,  և ես գետին ընկա ու մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»+։  Ես պատասխանեցի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Նա ասաց ինձ. «Ես նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»+։  Ինձ հետ եղող մարդիկ+ լույսը տեսնում էին, բայց ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում+։ 10  Եվ ես հարցրի. «Ի՞նչ անեմ+, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Վե՛ր կաց, գնա՛ Դամասկոս, և այնտեղ կասվի քեզ այն ամենը, ինչ որոշված է, որ անես»+։ 11  Բայց քանի որ այդ լույսի պատճառով ես ոչինչ չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնած ուղեկցեցին, ու ես մտա Դամասկոս+։ 12  Անանիան՝ Օրենքի համաձայն աստվածավախ մի մարդ, որի մասին այնտեղ բնակվող բոլոր հրեաները լավն էին խոսում+, 13  եկավ ինձ մոտ ու կանգնելով կողքիս՝ ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, կրկին տե՛ս»+։ Եվ հենց այդ պահին տեսողությունս վերականգնվեց, ու նայեցի նրան։ 14  Նա ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը+ ընտրել է քեզ+, որ նրա կամքը իմանաս, տեսնես+ Արդարին+ ու լսես նրա բերանի ձայնը+, 15  որովհետև բոլոր մարդկանց առաջ դու նրա համար վկա պիտի լինես այն բաների, որոնք տեսար ու լսեցիր+։ 16  Հիմա ինչո՞ւ ես հապաղում։ Վե՛ր կաց, մկրտվի՛ր+ և լվա՛+ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»+։ 17  Իսկ երբ վերադարձա Երուսաղեմ+ և տաճարում աղոթք էի անում, տեսիլք տեսա+. 18  և տեսա նրան, որ ասում էր ինձ. «Շտապի՛ր և շուտ դո՛ւրս եկ Երուսաղեմից, որովհետև նրանք չեն ընդունի+ քո տված վկայությունն իմ մասին»։ 19  Եվ ես ասացի. «Տե՛ր, նրանք լավ գիտեն, որ քեզ հավատացողներին ես բանտարկում+ ու ժողովարաններում ծեծում էի+, 20  ու երբ քո վկա Ստեփանոսի+ արյունը թափվում էր, ես ինքս էլ էի այնտեղ կանգնած և հավանություն էի տալիս+ ու նրան սպանողների վերնահագուստներն էի հսկում»։ 21  Բայց նա ասաց ինձ. «Գնա՛, որովհետև ես քեզ հեռավոր ազգերի մոտ պիտի ուղարկեմ»»+։ 22  Մինչև այս պահը նրանք լսում էին նրան, ապա բարձրացրին իրենց ձայներն ու ասացին. «Վերացրո՛ւ այս մարդուն երկրից, որովհետև դա արժանի չէ ապրելու»+։ 23  Եվ քանի որ նրանք աղաղակում էին, այս ու այն կողմ էին նետում իրենց վերնահագուստները և օդի մեջ փոշի էին ցանում+, 24  զորապետը հրամայեց, որ նրան զորանոց բերեն և ասաց, որ խարազանելով հարցաքննեն, որպեսզի ինքը, ինչպես հարկն է, իմանա, թե ինչ պատճառով են նրա դեմ այդպես աղաղակում+։ 25  Բայց երբ նրա մարմինը ձգեցին, որ մտրակեն, Պողոսը այնտեղ կանգնած հարյուրապետին ասաց. «Օրենքով թույլատրելի՞ է արդյոք, որ խարազանեք մի մարդու, որը հռոմեացի է+ և դատապարտված չէ»։ 26  Երբ հարյուրապետը սա լսեց, գնաց զորապետի մոտ ու տեղեկացրեց՝ ասելով . «Ի՞նչ ես մտադիր անելու։ Այս մարդը հռոմեացի է»։ 27  Ուստի զորապետը մոտեցավ ու հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես»+։ Նա պատասխանեց. «Այո՛»։ 28  Զորապետն ասաց. «Ես մեծ գումարով եմ ձեռք բերել այս քաղաքացիությունը»։ Պողոսն ասաց. «Իսկ ես հենց դրա մեջ եմ ծնվել»+։ 29  Եվ այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին նրան չարչարելով հարցաքննելու, անմիջապես հեռացան նրանից, իսկ զորապետը վախեցավ, երբ պարզեց, որ նա հռոմեացի է+ և որ ինքը կապել է նրան։ 30  Ուստի հետևյալ օրը, ցանկանալով հաստատ իմանալ, թե ինչու է Պողոսը մեղադրվում հրեաների կողմից, հանեց նրա շղթաները և հրամայեց, որ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* մեկտեղ հավաքվեն։ Եվ Պողոսին ցած բերեց ու կանգնեցրեց նրանց մեջ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 9։2-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։