Գործեր 25:1-27

25  Երբ Ֆեստոսը սկսեց կառավարել+ պրովինցիայում*, երեք օր հետո Կեսարիայից վեր ելավ Երուսաղեմ+,  և ավագ քահանաներն ու հրեաների ազդեցիկ մարդիկ նրան տեղեկություններ տվեցին+ Պողոսի մասին։ Եվ սկսեցին աղաչել նրան՝  խնդրելով, որ ի վնաս այդ մարդու բարեհաճ լինի իրենց հանդեպ և մարդ ուղարկի նրա հետևից, որպեսզի գա Երուսաղեմ, քանի որ դարան էին մտել+, որ ճանապարհին սպանեն նրան։  Սակայն Ֆեստոսը պատասխանեց, որ Պողոսը պետք է պահվի Կեսարիայում, և որ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։  «Ուստի ովքեր ձեր մեջ իշխանություն ունեն,– ասաց նա,– թող իջնեն ինձ հետ և մեղադրանքներ ներկայացնեն նրա դեմ+, եթե այդ մարդուն դատապարտելու որևէ պատճառ կա»։  Ութ կամ տասը օրից ոչ ավել այնտեղ նրանց հետ մնալուց հետո նա իջավ Կեսարիա և հաջորդ օրը նստելով դատավորական աթոռին+՝ հրամայեց, որ Պողոսին ներս բերեն։  Երբ նա հայտնվեց, Երուսաղեմից եկած հրեաները նրա շուրջը կանգնեցին՝ բազմաթիվ և լուրջ մեղադրանքներ+ ներկայացնելով նրա դեմ, որոնց համար, սակայն, չէին կարողանում ապացույցներ բերել։  Իսկ Պողոսը, ի պաշտպանություն իրեն, ասաց. «Ես ոչ մի մեղք չեմ գործել+ ո՛չ Օրենքի, ո՛չ հրեաների, ո՛չ տաճարի+ և ո՛չ էլ կայսրի դեմ»։  Ֆեստոսն էլ, ցանկանալով շահել հրեաների բարեհաճությունը+, Պողոսին հարցրեց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ գնալ ու այս բաների համար այնտե՛ղ դատվել իմ առաջ»+։ 10  Պողոսը պատասխանեց. «Ես կանգնած եմ կայսրի դատավորական աթոռի առաջ+, որտեղ պետք է դատվեմ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել հրեաներին+, ինչպես ինքդ էլ շատ լավ գիտես։ 11  Սակայն եթե իսկապես հանցավոր եմ+ և մահվան արժանի ինչ-​որ բան եմ արել+, մեռնելուց չեմ փորձում խուսափել։ Իսկ եթե այս մարդկանց մեղադրանքներից ոչ մեկը ճիշտ չէ, ոչ ոք չի կարող նրանց հանդեպ բարեհաճություն ցույց տալ և ինձ նրանց ձեռքը մատնել։ Ես կայսրի՛ն եմ բողոքում»+։ 12  Խորհրդատուների հետ խոսելուց հետո Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։ 13  Մի քանի օր անց Ագրիպաս թագավորը և Բերնիկեն եկան Կեսարիա՝ ի նշան հարգանքի՝ Ֆեստոսին պաշտոնական այց կատարելու։ 14  Քանի որ նրանք այնտեղ շատ օրեր էին անցկացնելու, Ֆեստոսը թագավորի առջև ներկայացրեց Պողոսի գործը ու ասաց. «Մի մարդ կա այստեղ, որին Ֆելիքսը որպես բանտարկյալ է թողել, 15  և երբ ես Երուսաղեմում էի, հրեաների ավագ քահանաներն ու երեցները նրա մասին տեղեկություն բերեցին+՝ խնդրելով, որ նրա դեմ դատապարտության վճիռ կայացվի։ 16  Բայց ես պատասխանեցի նրանց, որ հռոմեացիների մոտ ընդունված չէ որևէ մարդու հանձնել իր մեղադրողներին+, որպեսզի շահեն որևէ մեկի հաճությունը, մինչև մեղադրյալը և իրեն մեղադրողները երես առ երես չհանդիպեն, և հնարավորություն չտրվի նրան ի պաշտպանություն իրեն խոսելու ամբաստանության վերաբերյալ։ 17  Այդ պատճառով էլ երբ նրանք միասին այստեղ եկան, ես առանց հետաձգելու հաջորդ օրը նստեցի դատավորական աթոռին և հրամայեցի, որ այդ մարդուն ներս բերեն։ 18  Երբ մեղադրողները կանգնեցին, ոչ մի ամբաստանություն չբերեցին+ այն չարագործությունների մասին, որոնք, ըստ իմ ենթադրության, նրան էին առնչվում։ 19  Նրանք պարզապես որոշ վիճաբանություններ ունեին նրա հետ աստծուն մատուցվող իրենց երկրպագության+ և ոմն Հիսուսի վերաբերյալ, որը մահացած է, սակայն որի մասին Պողոսը պնդում էր, թե ողջ է+։ 20  Ուստի այս հարցերի շուրջ վիճաբանությունից շփոթված՝ ես հարցրի, թե արդյոք նա կկամենար գնալ Երուսաղեմ և այս բաների համար այնտեղ դատվել+։ 21  Բայց երբ Պողոսը բողոքեց+, որ իրեն պահեն Օգոստափառի* կողմից վճիռ կայացվելու համար, ես հրամայեցի պահել նրան, մինչև որ ուղարկեմ կայսրի մոտ»։ 22  Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»+։ Նա էլ ասաց. «Վաղը կլսես նրան»։ 23  Եվ հաջորդ օրը Ագրիպասն ու Բերնիկեն մեծ շուքով+ եկան և զորապետների ու քաղաքի բարձրաստիճան մարդկանց հետ միասին մտան դատարան, և Ֆեստոսի հրամանով Պողոսին ներս բերեցին։ 24  Ֆեստոսն ասաց. «Ագրիպա՛ս թագավոր և բոլո՛րդ, որ ներկա եք մեզ հետ. դուք տեսնում եք այս մարդուն, որի մասին հրեաների ամբողջ բազմությունը միասին դիմեց ինձ և՛ Երուսաղեմում, և՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա այլևս չպետք է ապրի+։ 25  Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել+։ Ուստի երբ այս մարդը բողոքեց+ Օգոստափառին, վճռեցի ուղարկել նրան։ 26  Սակայն նրա վերաբերյալ որոշակի մի բան չունեմ իմ Տիրոջը գրելու։ Դրա համար էլ նրան ձեր առջև բերեցի, հատկապես քո առջև, Ագրիպա՛ս թագավոր, որպեսզի երբ դատական հետաքննությունն անցկացվի+, գրելու ինչ-​որ բան ունենամ, 27  որովհետև ինձ անխոհեմ է թվում բանտարկյալ ուղարկել և չնշել նրա դեմ արված ամբաստանությունների մասին»։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հրեաստանում։ Կառավարչի նստավայրը Կեսարիայում էր։
Ներոն կայսրի տիտղոսը։ Նա չորրորդ միապետն էր Օկտավիանոսից հետո, որը առաջինը կրեց այս տիտղոսը։