Գործեր 26:1-32

26  Ագրիպասն+ ասաց Պողոսին. «Քեզ թույլ է տրվում, որ խոսես ի պաշտպանություն քեզ»։ Այդ ժամանակ Պողոսը, ձեռքը մեկնելով+, սկսեց խոսել+.  «Ինձ երջանիկ եմ համարում, Ագրիպա՛ս թագավոր, որ հենց քո առջև այսօր պետք է պաշտպանեմ ինձ այն ամենի համար, ինչում ես հրեաների կողմից մեղադրվում եմ+,  մանավանդ որ դու գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին+ և նրանց մեջ եղող վեճերին։ Ուստի աղաչում եմ քեզ, որ համբերությամբ լսես ինձ։  Իրոք որ, ինչ վերաբերում է ազգիս մեջ և Երուսաղեմում պատանեկությունիցս ի վեր իմ վարած կյանքին+, բոլոր հրեաները,  որոնք սկզբից ևեթ ծանոթ էին ինձ, գիտեն, եթե իհարկե կամենում են վկայություն տալ, որ ես ապրել եմ որպես փարիսեցի+՝ համաձայն մեր կրոնի* խստագույն ուսմունքների+։  Սակայն այժմ մեր նախահայրերին տրված Աստծու խոստմանը+ հույսով+ սպասելու համար է, որ ես կանգնած եմ դատարանի առաջ,  մինչդեռ մեր տասներկու ցեղերը հույս ունեն հասնելու այս խոստման կատարմանը՝ գիշեր ու ցերեկ ջերմեռանդորեն սուրբ ծառայություն մատուցելով նրան+։ Այս հույսի համար եմ մեղադրվում+ հրեաների կողմից, ո՛վ թագավոր։  Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված հարություն է տալիս մահացածներին+։  Իրականում ես ինքս էլ մտածում էի, թե պետք է շատ բաներ անեմ Հիսուս նազովրեցու անվանը հակառակ, 10  ինչը որ Երուսաղեմում արեցի էլ։ Ավագ քահանաներից իշխանություն ստանալով+՝ սրբերից շատերին փակեցի բանտերում+, և երբ նրանց պետք է մահապատժի ենթարկեին, ես իմ ձայնը տվեցի նրանց դեմ։ 11  Շատ անգամ բոլոր ժողովարաններում նրանց պատժելով+՝ փորձում էի ստիպել, որ հրաժարվեն իրենց համոզմունքներից։ Նույնիսկ ուրիշ քաղաքներում էի նրանց հալածում, քանի որ ծայրաստիճան կատաղած էի նրանց վրա։ 12  Մինչ զբաղված էի այս գործերով և ավագ քահանաներից իշխանություն ու հանձնարարություն ստացած՝ ճամփորդում էի դեպի Դամասկոս+, 13  կեսօրին արևի փայլից ավելի ուժեղ մի լույս տեսա ճանապարհին, ո՛վ թագավոր, որ երկնքից փայլատակեց իմ և ինձ հետ ճամփորդողների շուրջը+։ 14  Եվ երբ բոլորս գետին ընկանք, մի ձայն լսեցի, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում։ Քեզ համար դժվար է խթանին* քացի տալ»+։ 15  Իսկ ես հարցրի. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Տերը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես+։ 16  Սակայն վե՛ր կաց ու կանգնի՛ր+, որովհետև ես քեզ երևացի, որ իբրև սպասավոր և վկա+ ընտրեմ այն բաների համար, որոնք դու տեսար և որոնք ես ցույց կտամ քեզ իմ մասին, 17  երբ ազատեմ քեզ այս ժողովրդից և ազգերից, որոնց մոտ ուղարկում եմ քեզ+՝ 18  նրանց աչքերը բացելու+, խավարից+ դեպի լույսը+ բերելու և Սատանայի իշխանությունից+ դեպի Աստված հետ դարձնելու, որպեսզի մեղքերի ներում ստանան+, նաև ժառանգություն+՝ նրանց մեջ, ովքեր սրբացված են+ իմ հանդեպ ունեցած իրենց հավատով»։ 19  Այդ իսկ պատճառով, Ագրիպա՛ս թագավոր, ես անհնազանդ չեղա այդ երկնային տեսիլքին+, 20  այլ սկզբից Դամասկոսում+ և Երուսաղեմում+ լինողներին, ապա Հրեաստանի երկրով մեկ, ինչպես նաև ազգերին+ ես տարա այն պատգամը, որ նրանք պետք է զղջան ու դառնան դեպի Աստված՝ զղջմանը համապատասխան գործեր կատարելով+։ 21  Այս բաների համար հրեաները տաճարում բռնեցին ինձ ու փորձեցին սպանել+։ 22  Բայցևայնպես, Աստծուց օգնություն ստանալով+՝ մինչև օրս շարունակում եմ վկայություն տալ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, սակայն ոչինչ չեմ ասում, բացի այն ամենից, ինչը Մարգարեներն+ ու Մովսեսն էին ասում+, որ պետք է տեղի ունենար. 23  Քրիստոսը պետք է չարչարվեր+ և առաջինը հարություն առնելով+՝ լույս պիտի քարոզեր+ թե՛ այս ժողովրդին և թե՛ ազգերին»+։ 24  Մինչ նա ի պաշտպանություն իրեն ասում էր այս ամենը, Ֆեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվո՛ւմ ես+, Պողո՛ս։ Շատ սովորելը քեզ խելացնորությա՛ն է հասցնում»։ 25  Բայց Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, Ձե՛րդ գերազանցություն Ֆեստոս, այլ ճշմարիտ ու ողջամիտ խոսքեր եմ ասում։ 26  Իրականում, թագավորը լավատեղյակ է այս բաների մասին, ուստի կարող եմ ազատորեն խոսել նրա հետ։ Ես համոզված եմ, որ այս բաներից և ոչ մեկը չի վրիպում նրա ուշադրությունից, քանի որ այս բանը գաղտնի չի արվել+։ 27  Հավատո՞ւմ ես Մարգարեներին, Ագրիպա՛ս թագավոր։ Գիտե՛մ, որ հավատում ես»+։ 28  Ագրիպասն ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ 29  Պողոսն էլ ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր լսում են ինձ, դառնան այնպիսին, ինչպիսին ես եմ, սակայն առանց այս շղթաների»։ 30  Այդ ժամանակ թագավորը վեր կացավ, վեր կացան նաև կառավարիչը, Բերնիկեն և նրանց հետ նստած մարդիկ։ 31  Եվ հեռանալիս խոսում էին իրար հետ ու ասում. «Այս մարդը մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում»+։ 32  Իսկ Ագրիպասն ասաց Ֆեստոսին. «Կարելի էր այս մարդուն ազատ արձակել, եթե կայսրին բողոքած+ չլիներ»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «աղանդի»։
Սրածայր գավազան կենդանիներին առաջ մղելու համար։