Գործեր 5:1-42

5  Սակայն Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սաֆիրայի հետ կալվածքը վաճառեց  և փողի մի մասը թաքցրեց, ինչի մասին կինն էլ գիտեր, և միայն մի մասը տվեց առաքյալներին+։  Բայց Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ Սատանան+ դրդի քեզ, որ ստես+ սուրբ ոգուն+ և ագարակի փողի մի մասը թաքցնես։  Չէ՞ որ քանի դեռ չէիր վաճառել, այն քոնն էր, և չէ՞ որ վաճառելուց հետո փողը քո տնօրինության տակ էր։ Էլ ինչո՞ւ այդ բանը դրեցիր քո սրտում։ Դու ոչ թե մարդկանց ստեցիր+, այլ Աստծուն»+։  Այս խոսքերը լսելով՝ Անանիան վայր ընկավ և շունչը տվեց+։ Մեծ վախ+ ընկավ բոլոր նրանց վրա, ովքեր լսեցին այս մասին։  Երիտասարդ տղամարդիկ վեր կացան, կտորներով փաթաթեցին+ նրան, դուրս տարան ու թաղեցին։  Մոտավորապես երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր պատահածի մասին, ներս մտավ։  Պետրոսը հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, այս գնո՞վ վաճառեցիք ագարակը»։ Նա էլ պատասխանեց. «Այո՛, այդ գնով»։  Պետրոսն էլ ասաց նրան. «Ինչի՞համար երկուսդ իրար հետ պայմանավորվեցիք փորձել+ Եհովայի ոգին։ Ահա քո ամուսնուն թաղողների ոտքերը դռան մոտ են, և նրանք քեզ էլ դուրս կհանեն»։ 10  Հենց այդ պահին նա ընկավ նրա ոտքերի մոտ ու շունչը տվեց+։ Երբ երիտասարդները ներս մտան, նրան մեռած գտան և դուրս տարան ու ամուսնու մոտ թաղեցին։ 11  Մեծ վախ ընկավ ամբողջ ժողովի ու բոլոր նրանց վրա, ովքեր լսեցին այս բաները։ 12  Առաքյալների ձեռքով շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում ժողովրդի մեջ+, և նրանք բոլորը միաբանված Սողոմոնի սյունաշարում+ էին լինում։ 13  Ճիշտ է, ուրիշներից ոչ մեկը չէր համարձակվում միանալ նրանց+, այնուհանդերձ, ժողովուրդը մեծարում էր նրանց+։ 14  Իսկ Տիրոջը հավատացողները շարունակ ավելանում էին՝ բազմաթիվ տղամարդիկ ու կանայք+։ 15  Նրանք հիվանդներին հանում էին գլխավոր փողոցները* և փոքր մահիճներով ու պատգարակներով դնում էին այնտեղ, որպեսզի երբ Պետրոսն անցնի, գոնե նրա ստվերն ընկնի նրանցից որևէ մեկի վրա+։ 16  Նաև Երուսաղեմի շրջակայքի քաղաքներից մարդկանց բազմություն էր հավաքվում, և նրանք իրենց հետ բերում էին հիվանդների ու անմաքուր ոգիներից տանջվողների, և բոլորը բուժվում էին։ 17  Բայց քահանայապետը և բոլոր նրա հետ լինողները՝ այն ժամանակ գոյություն ունեցող սադուկեցիների աղանդը, նախանձով+ լցված՝ վեր կացան, 18  առաքյալներին բռնեցին ու բանտը նետեցին+։ 19  Սակայն գիշերը Եհովայի հրեշտակը+ բանտի դռները բացեց+, նրանց դուրս հանեց ու ասաց. 20  «Գնացե՛ք, կանգնե՛ք տաճարում և ժողովրդին ասացե՛ք այս կյանքի մասին բոլոր խոսքերը»+։ 21  Այս խոսքերը լսելուց հետո նրանք լուսաբացին մտան տաճար ու սկսեցին սովորեցնել։ Երբ քահանայապետը և նրա հետ եղողները եկան, մեկտեղ կանչեցին Սինեդրիոնը* և Իսրայելի որդիների երեցների ամբողջ խորհուրդը+ ու մարդ ուղարկեցին բանտ, որ նրանց բերեն։ 22  Բայց երբ պահապանները հասան այնտեղ, նրանց բանտում չգտան։ Ուստի հետ դարձան և տեղեկացրին՝ 23  ասելով. «Բանտը ամուր փակված գտանք, և պահապաններին՝ դռների մոտ կանգնած, բայց երբ բացեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։ 24  Երբ տաճարի վերահսկիչն ու ավագ քահանաները լսեցին այս խոսքերը, տարակուսանքի մեջ ընկան՝ չիմանալով, թե սրա վերջը ինչ է լինելու+։ 25  Սակայն մի մարդ եկավ ու տեղեկացրեց նրանց. «Այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք գցել, տաճարում կանգնած՝ սովորեցնում են ժողովրդին»+։ 26  Այն ժամանակ տաճարի վերահսկիչը պահապանների հետ գնաց ու բերեց նրանց, սակայն առանց բռնության, քանի որ վախենում էին+, որ ժողովուրդը կքարկոծի իրենց։ 27  Նրանց բերեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի դահլիճում։ Քահանայապետը հարցաքննելով 28  ասաց. «Մենք ձեզ խստիվ պատվիրեցինք+ չսովորեցնել այս անունով, մինչդեռ ահա Երուսաղեմը լցրել եք ձեր ուսմունքով+ և որոշել եք այդ մարդու արյունը մեզ վրա բերել»+։ 29  Պետրոսն ու մյուս առաքյալները պատասխանեցին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք* և ոչ թե մարդկանց+։ 30  Մեր նախահայրերի Աստվածը հարություն տվեց+ Հիսուսին, որին դուք, ցցից կախելով, սպանեցիք+։ 31  Աստված նրան՝ որպես Գլխավոր Առաջնորդի+ ու Փրկչի+, իր աջ կողմը բարձրացրեց+, որ Իսրայելը կարողանա զղջալ+ ու մեղքերի ներում ստանալ+։ 32  Այս բաների վկաներն ենք մենք+ և սուրբ ոգին+, որն Աստված տվեց նրանց, ովքեր հնազանդվում են իրեն որպես ղեկավարի»։ 33  Երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան և ուզում էին նրանց սպանել+։ 34  Բայց մի մարդ՝ Գամաղիել+ անունով մի փարիսեցի, Օրենքի ուսուցիչ՝ հարգված ամբողջ ժողովրդի կողմից, վեր կացավ Սինեդրիոնում և հրաման տվեց, որ այդ մարդկանց մի փոքր ժամանակով դուրս տանեն+։ 35  Ապա ասաց. «Ո՛վ իսրայելացի մարդիկ+, զգո՛ւյշ եղեք, թե ինչ եք մտադիր անելու այս մարդկանց։ 36  Օրինակ՝ այս օրերից առաջ Թևդասը վեր կացավ՝ ասելով, թե ինքը երևելի մեկն է+, և մեծ թվով մարդիկ՝ մոտ չորս հարյուր հոգի, նրա շարժմանը միացան+։ Բայց նա սպանվեց, և բոլոր նրանք, ովքեր հնազանդվում էին նրան, ցրվեցին ու անհետացան։ 37  Նրանից հետո մարդահամարի+ օրերում գալիլեացի Հուդան վեր կացավ և մարդկանց իր հետևից տարավ։ Սակայն այս մարդն էլ կորավ, ու բոլոր նրանք, ովքեր հնազանդվում էին նրան, ցիրուցան եղան։ 38  Հիմա ասում եմ ձեզ. ձեռք մի՛ տվեք այս մարդկանց և հանգի՛ստ թողեք նրանց (որովհետև եթե այս մտադրությունը կամ այս գործը մարդկանցից է, կխափանվի+, 39  բայց եթե Աստծուց է+, չեք կարողանա խափանել դրանք)+, այլապես միգուցե Աստծու դեմ կռվողներ էլ դառնաք»+։ 40  Նրանք էլ լսեցին նրան և կանչելով առաքյալներին՝ ծեծեցին+ ու հրամայեցին, որ այլևս չխոսեն Հիսուսի անունով+, այնուհետև բաց թողեցին։ 41  Իսկ նրանք ուրախանալով+ գնացին Սինեդրիոնի առաջից, որովհետև արժանի եղան նրա անվան համար+ անարգանքի ենթարկվելու։ 42  Ու ամեն օր տաճարում և տնից տուն+ առանց դադարի շարունակում էին սովորեցնել+ ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Հուն. բառը կարող է նշ. «հնազանդվել այնպես, ինչպես ղեկավարին են հնազանդվում»։