Դանիել 10:1-21
10 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ երրորդ տարում Դանիելին, որին Բաղդասասար+ էին կոչում, մի խոսք տրվեց։ Այդ խոսքը ճշմարիտ էր և վերաբերում էր մեծ պատերազմին+։ Նա հասկացավ այդ խոսքը, և նրան հասկանալի դարձավ իր տեսածը+։
2 Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք լրիվ շաբաթ սգի մեջ էի+։
3 Ախորժահամ հաց չէի ուտում, միս կամ գինի չէի դնում բերանս, յուղով ընդհանրապես չէի օծվում, մինչև որ լրացան երեք շաբաթները+։
4 Առաջին ամսվա քսանչորսերորդ օրը, երբ մեծ գետի՝ Հիդդեկելի*+ ափին էի,
5 աչքերս բարձրացրի ու տեսա կտավ հագած+ մի մարդու, որի մեջքը+ գոտևորված էր Օֆազի ոսկով+։
6 Նրա մարմինը նման էր ոսկեքարի+, երեսը՝ կայծակի+, աչքերը՝ կրակե ջահերի+, բազուկներն ու ոտքերը՝ փայլեցրած պղնձի+, իսկ խոսքերը հնչում էին բազմության ձայնի պես։
7 Եվ միայն ես՝ Դանիելս, տեսա այդ մարդուն, իսկ ինձ հետ եղող մարդիկ չտեսան նրան+, բայց մեծ վախ ընկավ նրանց մեջ, այնպես որ փախան ու թաքնվեցին։
8 Ես մենակ մնացի ու տեսա այդ ապշեցուցիչ տեսիլքը, մեջս զորություն չմնաց, վայելուչ տեսքս կորավ, և ուժասպառ եղա+։
9 Ես լսեցի, թե ինչպես էին հնչում նրա խոսքերը, և մինչ լսում էի, խոր քուն մտա+՝ երեսի վրա գետնին պառկած+։
10 Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ+ ու արթնացրեց։ Ես վեր կացա ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։
11 Նա ասաց ինձ.
«Ո՛վ Դանիել, թանկագի՛ն մարդ+, հասկացիր այն խոսքերը, որ ասում եմ քեզ+, ու կանգնիր այնտեղ, որտեղ կանգնած էիր, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել»։
Եվ երբ նա ասաց այդ խոսքը, ես դողալով վեր կացա։
12 Նա շարունակեց. «Մի՛ վախեցիր+, ո՛վ Դանիել, որովհետև առաջին իսկ օրից, երբ սիրտդ տրամադրեցիր, որ հասկանաս այս բաները+, և խոնարհվեցիր քո Աստծու առաջ+, խոսքերդ լսվեցին, և այդ պատճառով էլ ես եկա+։
13 Բայց Պարսկաստանի+ թագավորության իշխանը+ ընդդիմացավ+ ինձ քսանմեկ օր։ Սակայն Միքայելը*+՝ գլխավոր իշխաններից մեկը+, ինձ օգնության հասավ, իսկ ես որոշ ժամանակ մնացի այնտեղ՝ Պարսկաստանի թագավորների մոտ+։
14 Եվ ես եկա, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին+ վերջին օրերում+, քանի որ տեսիլքը+ վերաբերում է գալիք օրերին»+։
15 Երբ նա այդպիսի խոսքեր ասաց ինձ, երեսս ուղղեցի դեպի գետինն+ ու համր դարձա։
16 Եվ ահա մեկը, որ նման էր մարդկանց որդիներին, դիպավ շուրթերիս+, և ես բաց արի բերանս ու սկսեցի խոսել+ և իմ առաջ կանգնածին ասացի. «Ո՛վ իմ տեր+, տեսածիս պատճառով սկսեցի ցնցվել և ուժասպառ եղա+։
17 Ուրեմն ինչպե՞ս կարող էր իմ տիրոջ ծառան խոսել իմ տիրոջ հետ+։ Ես մինչև հիմա ուժ չունեի, և մեջս շունչ չէր մնացել»+։
18 Եվ մարդու կերպարանք ունեցողը կրկին դիպավ ինձ ու զորացրեց+։
19 Ապա ասաց. «Մի՛ վախեցիր+, ո՛վ թանկագին մարդ+։ Խաղաղությո՛ւն քեզ+։ Զորացի՛ր, դե՛, զորացի՛ր»+։ Հենց որ նա խոսեց ինձ հետ, ես հավաքեցի ուժերս ու ասացի. «Թող խոսի իմ տերը+, քանի որ դու զորացրիր ինձ»+։
20 Այդ ժամանակ նա ասաց.
«Հիմա գիտե՞ս, թե ինչու եկա քեզ մոտ։ Այժմ վերադառնալու եմ, որ մարտնչեմ Պարսկաստանի իշխանի+ դեմ, ու երբ գնամ, Հունաստանի իշխանը նույնպես կգա+։
21 Բայց ես կպատմեմ քեզ ճշմարտության գրքում գրված բաները+, և չկա մեկը, որ ինձ թիկունք կանգնի այդ բաներում, բացի Միքայելից+՝ ձեր իշխանից»+։