Դանիել 12:1-13

12  «Այդ ժամանակ մեծ իշխան+ Միքայելը+, որը կանգնած է+ քո ժողովրդի որդիների թիկունքին+, վեր կկենա։ Եվ նեղության ժամանակ կլինի, որի նմանը չի եղել ազգը առաջ գալու ժամանակվանից մինչև այդ ժամանակը+։ Քո ժողովուրդը կփրկվի+ այդ ժամանակ՝ բոլոր նրանք, ովքեր գրի են առնված գրքում+։  Հողի փոշու մեջ քնածներից շատերը կարթնանան+. ոմանք հավիտենական կյանքի+, ոմանք էլ նախատինքի ու հավիտենական գարշանք լինելու համար+։  Հասկացողություն ունեցողները կշողան երկնակամարի պես+, և շատերին արդարության բերողները+՝ աստղերի պես՝ դարեդար, հավիտյան։  Իսկ դու, ո՛վ Դանիել, այս խոսքերը գաղտնի պահիր և կնքիր գիրքը+ մինչև վերջի ժամանակը+։ Շատերը կքննեն* այն, ու ճշմարիտ գիտելիքները կշատանան»+։  Եվ ես՝ Դանիելս, տեսա ևս երկուսի+. մեկը կանգնած էր գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին+։  Հետո մեկն ասաց կտավ հագած մարդուն+, որը գետի ջրերի վրա էր. «Որքա՞ն ժամանակ է մնացել այս սքանչելի բաների ավարտին»+։  Եվ ես լսեցի կտավ հագած մարդու ձայնը, որը գետի ջրերի վրա էր։ Նա դեպի երկինք բարձրացրեց իր աջ և ձախ ձեռքերը ու երդվեց+ Նրանով, ով ապրում է հավիտյան+. «Մնացել է մի նշանակված ժամանակ, երկու նշանակված ժամանակ ու կես ժամանակ*+։ Հենց որ սուրբ ժողովրդի զորությունը ջարդուփշուր անեն-​վերջացնեն+, այս ամենը կավարտվի»։  Ես լսեցի, բայց չհասկացա+, ուստի հարցրի. «Ո՛վ իմ տեր, ի՞նչ է լինելու այս բաների վերջը»+։  Նա պատասխանեց. «Գնա՛, Դանիե՛լ, քանի որ այդ խոսքերը գաղտնի են պահված ու կնքված են մինչև վերջի ժամանակը+։ 10  Շատերը պիտի մաքրվեն+, սպիտականան+ ու զտվեն+։ Ամբարիշտները ամբարշտություն կանեն+, և ոչ մի ամբարիշտ չի հասկանա+, բայց հասկացողություն ունեցողները կհասկանան+։ 11  Մշտական զոհաբերությունը+ դադարեցվելուց+ և ամայացում բերող պղծությունը+ դրվելուց հետո կանցնի հազար երկու հարյուր իննսուն օր։ 12  Երջանի՛կ+ է նա, ով կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվա ավարտին։ 13  Իսկ դու գնա քո վախճանին+։ Դու կհանգստանաս+, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ «այս ու այն կողմ կգնան»։
Բռց.՝ «մի նշանակված ժամանակ, նշանակված ժամանակներ ու կես ժամանակ»։