Դանիել 4:1-37

4  «Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգություններին և լեզուներին, որոնք բնակվում են ամբողջ երկրի վրա+. թող ձեր խաղաղությունը շատանա+։  Ես կամեցա հռչակել այն բոլոր նշանների ու հրաշքների մասին, որոնք Բարձրյալ Աստվածն արել է իմ նկատմամբ+։  Որքա՜ն մեծ են նրա նշանները, և որքա՜ն զորավոր են նրա հրաշքները+։ Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է+, և նրա իշխանությունը սերնդեսերունդ է+։  Ես՝ Նաբուգոդոնոսորս, հանգստություն և բարօրություն էի վայելում+ իմ տանը, իմ պալատում+։  Եվ ես մի երազ տեսա, որը վախեցրեց ինձ+։ Անկողնումս պատկերներ ու տեսիլքներ երևացին, որոնք զարհուրեցրին ինձ+։  Ուստի հրաման արձակեցի, որ ինձ մոտ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն ինձ երազի մեկնությունը+։  Այդ ժամանակ եկան մոգությամբ զբաղվող քրմերը, ոգի կանչողները, քաղդեացիներն*+ ու աստղագուշակները+, ու ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք չկարողացան հայտնել ինձ դրա մեկնությունը+։  Ի վերջո, իմ առաջ ներկայացավ Դանիելը, որի անունը Բաղդասասար է+՝ իմ աստծու անվան պատվին+, և որի մեջ սուրբ աստվածների ոգին կա+, ու ես նրան պատմեցի երազը։  «Ո՛վ Բաղդասասար, մոգությամբ զբաղվող քրմերի պե՛տ+, ես լավ գիտեմ, որ սուրբ աստվածների ոգին կա քո մեջ+, և որ չկա մի գաղտնիք, որը քեզ համար դժվար լինի բացահայտել+, ուստի պատմի՛ր ինձ իմ երազում տեսած տեսիլքները և տուր մեկնությունը+։ 10  Ես իմ անկողնում տեսիլքներ էի տեսնում+ և ահա մի ծառ+ տեսա երկրի մեջտեղում, որն անչափ բարձր էր+։ 11  Ծառը մեծացավ ու զորեղ դարձավ։ Ի վերջո, այն հասավ երկնքին ու մինչև երկրի ծայրերը տեսանելի դարձավ+։ 12  Դրա սաղարթը հիասքանչ էր, պտուղը՝ առատ, և վրան կերակուր կար բոլորի համար։ Դաշտի գազանները+ դրա ստվերում էին+ թաքնվում, երկնքի թռչունները դրա ճյուղերի վրա էին բնակվում+, և այն կերակրում էր ամեն մարմնի։ 13  Ես շարունակեցի անկողնումս տեսիլքներ տեսնել, և ահա մի պահապան+՝ սուրբ+ էր իջնում երկնքից։ 14  Նա բարձրաձայն կանչեց ու ասաց. «Կտրե՛ք ծառը+, հատե՛ք դրա ճյուղերը, թա՛փ տվեք սաղարթը և ցիրուցա՛ն արեք պտուղները։ Թող գազանները փախչեն դրա տակից, և թռչունները թռչեն ճյուղերի վրայից+։ 15  Սակայն դրա կոճղը թողեք երկրում և դաշտի խոտերի մեջ երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան։ Թող այն երկնքի ցողով թրջվի, և դրա բաժինը գազանների հետ լինի՝ երկրի բուսականության մեջ+։ 16  Թող դրա մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով+, և դրա վրա յոթ ժամանակ+ անցնի։ 17  Այդ բանը հրամայել են պահապանները+, և վճիռը հռչակել են սրբերը, որպեսզի ապրողներն իմանան, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա+ և այն տալիս է նրան, ում ուզում է+, և դրա վրա նշանակում է մարդկանցից ամենաաննշանին»+։ 18  Ահա՛ իմ՝ Նաբուգոդոնոսոր թագավորիս տեսած երազը, և դու, ո՛վ Բաղդասասար, հայտնիր մեկնությունը, որովհետև իմ թագավորության մյուս բոլոր իմաստունները չեն կարող տալ ինձ մեկնությունը+, բայց դու կարող ես, որովհետև սուրբ աստվածների ոգին քո մեջ է»+։ 19  Այդ ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար է+, մի պահ ապշած մնաց, և նրա մտքերը վախեցրին նրան+։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, թող երազն ու մեկնությունը չվախեցնեն քեզ»+։ Ի պատասխան՝ Բաղդասասարն ասաց. «Ո՛վ իմ տեր, թող այդ երազը քեզ ատողների վրա կատարվի, և մեկնությունը՝ քո հակառակորդների+։ 20  Քո տեսած ծառը, որը մեծացավ, զորեղ դարձավ և ի վերջո հասավ երկնքին ու տեսանելի դարձավ ողջ երկրով մեկ+, 21  որի սաղարթը հիասքանչ էր, և պտուղը՝ առատ, որի վրա բոլորի համար կերակուր կար, որի տակ ապրում էին դաշտի գազանները և որի ճյուղերի վրա բնակվում էին երկնքի թռչունները+, 22  այդ ծառը դու ես, ո՛վ թագավոր+, որովհետև դու մեծացար, զորեղ դարձար, քո շքեղությունը մեծացավ, հասավ երկնքին+, ու քո իշխանությունը՝ մինչև երկրի ծայրերը+։ 23  Իսկ այն, որ թագավորը տեսավ պահապանին՝ սրբին+, որ իջնում էր երկնքից և ասում՝ «կտրե՛ք ծառը ու վերացրե՛ք այն, սակայն դրա կոճղը թողեք երկրում և դաշտի խոտերի մեջ երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, թող այն երկնքի ցողով թրջվի, ու նրա բաժինը դաշտի գազանների հետ լինի, մինչև որ դրա վրա յոթ ժամանակ անցնի»+, 24  դրա մեկնությունը սա է, ո՛վ թագավոր, և Բարձրյալի+ վճիռը+, որ կիրագործվի իմ տեր թագավորի վրա+։ 25  Քեզ կվռնդեն մարդկանց միջից, և դու կբնակվես դաշտի գազանների հետ+։ Քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին+։ Երկնքի ցողով դու կթրջվես, ու յոթ ժամանակ+ կանցնի քեզ վրա, մինչև որ իմանաս, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա+ և այն տալիս է նրան, ում ուզում է+։ 26  Եվ այն, որ ասվել էր՝ ծառի կոճղը թող մնա+, նշանակում է, որ այն բանից հետո, երբ իմանաս, որ երկինքն է իշխում, թագավորությունդ անպայման կվերադարձվի քեզ+։ 27  Ուստի ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդն ընդունելի լինի քեզ+, հեռացրո՛ւ մեղքերդ արդարություն գործադրելով+ և անօրենությունդ՝ աղքատներին ողորմելով+։ Գուցե քո բարեկեցիկ կյանքը երկարի»»+։ 28  Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին+։ 29  Անցավ տասներկու լուսնային ամիս. թագավորը Բաբելոնում ման էր գալիս իր արքայական պալատի տանիքի վրա։ 30  Նա ասաց+. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որը ես ինքս շինեցի արքայական տան համար իմ մեծ զորությամբ+ և ի փառս իմ մեծության»+։ 31  Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր թագավոր, քեզ ասվում է. «Թագավորությունը վերցվել է քեզնից+, 32  քեզ կվռնդեն մարդկանց միջից, և դու կբնակվես դաշտի գազանների հետ+։ Քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին, ու քեզ վրա յոթ ժամանակ կանցնի, մինչև որ իմանաս, որ Բարձրյալը Իշխան է մարդկային թագավորության վրա և այն տալիս է նրան, ում ուզում է»»+։ 33  Հենց նույն պահին+ Նաբուգոդոնոսորի վրա կատարվեց այդ խոսքը։ Նրան վռնդեցին մարդկանց միջից, և նա սկսեց ցլերի պես բուսականություն ուտել։ Նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում, մինչև որ նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես+։ 34  «Երբ այդ օրերը լրացան+, ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս բարձրացրի դեպի երկինք+, և իմ հասկացողությունը հետ դարձավ ինձ։ Ես օրհնեցի Բարձրյալին+, գովաբանեցի ու փառաբանեցի հավիտյան Ապրողին+, քանի որ նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ է+։ 35  Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարվում+։ Նա իր կամքի համաձայն է վարվում երկնքի զորքի ու երկրի բնակիչների հետ+, և մեկը չկա, որ կանգնեցնի նրա ձեռքը+ կամ ասի. «Ի՞նչ ես անում»+։ 36  Այդ ժամանակ իմ հասկացողությունը հետ դարձավ ինձ, և իմ մեծությունն ու շքեղությունը վերադարձան ինձ՝ ի փառս իմ թագավորության+։ Իմ բարձրաստիճան պալատականներն ու մեծամեծները սկսեցին ջանադրաբար փնտրել ինձ։ Ես կրկին թագավորությանս վրա հաստատվեցի, և իմ վեհությունն անչափ մեծ դարձավ+։ 37  Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում ու փառաբանում եմ երկնքի Թագավորին+, քանի որ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ճանապարհներն արդար են+, և նա կարող է խոնարհեցնել հպարտությամբ քայլողներին»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 2։2-ի ծնթ.։