Դանիել 6:1-28

6  Դարեհին հաճելի երևաց թագավորության վրա հարյուր քսան կուսակալ նշանակել, որ ղեկավարեն ողջ թագավորությունը+։  Նրանց վրա էլ երեք բարձրաստիճան պաշտոնյա կարգեց, որոնցից մեկը Դանիելն էր+, որպեսզի կուսակալները+ անընդհատ հաշիվ տան նրանց և որ թագավորը ոչ մի վնաս չկրի+։  Դանիելը այդ պաշտոնյաների և կուսակալների մեջ միշտ աչքի էր ընկնում+, քանի որ նրանում բացառիկ ոգի կար+, և թագավորը մտադիր էր նշանակելու նրան ողջ թագավորության վրա։  Բարձրաստիճան պաշտոնյաներն ու կուսակալները անընդհատ պատրվակ էին փնտրում մեղադրելու Դանիելին արքունական պարտականությունները կատարելու առնչությամբ+։ Սակայն ոչ մի պատրվակ կամ արատավոր բան չէին կարողանում գտնել, քանի որ նա վստահելի էր, և նրանում ոչ մի անփութություն կամ արատավոր բան չկար+։  Ուստի այդ մարդիկ ասացին. «Մենք այդ Դանիելի դեմ ոչ մի այլ բանում պատրվակ չենք գտնի, եթե ոչ նրա Աստծու օրենքին առնչվող որևէ բանում»+։  Ուստի այս պաշտոնյաներն ու կուսակալները խմբովին մտան թագավորի մոտ+ ու ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր+։  Թագավորության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, վերակացուները, կուսակալները, բարձրաստիճան պալատականներն ու կառավարիչները խորհուրդ են արել, որ արքայական օրենք սահմանվի+ և արգելք դրվի, որի համաձայն՝ ով որ երեսուն օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, բացի քեզնից, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը+։  Հիմա, ո՛վ թագավոր, սահմանիր օրենքը+ և ստորագրիր գրությունը, որպեսզի այն չփոխվի՝ համաձայն մարերի ու պարսիկների օրենքի+, որը չի կարող չեղյալ համարվել»+։  Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց գրությունն ու արգելքը+։ 10  Բայց Դանիելը, հենց որ իմացավ, որ գրությունը ստորագրվել է, մտավ իր տուն։ Նրա վերնասենյակի այն պատուհանները, որոնք նայում էին Երուսաղեմին+, բաց էին։ Նա շարունակեց ծնկի գալ, աղոթել+ ու գովաբանել իր Աստծուն+ օրը երեք անգամ+, ինչպես որ առաջ էր կանոնավորաբար անում+։ 11  Այդ ժամանակ այն մարդիկ խմբովին մտան Դանիելի մոտ ու նրան բռնեցին աղոթելիս և իր Աստծուց հաճություն աղերսելիս+։ 12  Նրանք եկան թագավորի մոտ ու հարցրին թագավորի դրած արգելքի մասին. «Դու արգելք չե՞ս ստորագրել, որի համաձայն՝ ով որ երեսուն օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, քեզնից բացի, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը»+։ Թագավորը պատասխանեց ու ասաց. «Այդ բանն ամրագրված է համաձայն մարերի ու պարսիկների օրենքի, որը չի կարող չեղյալ համարվել»+։ 13  Նրանք անմիջապես ասացին թագավորին. «Դանիելը+, որը Հուդայի աքսորյալներից է+, բանի տեղ չի դնում ո՛չ քեզ, ո՛վ թագավոր, ո՛չ էլ քո ստորագրած արգելքը, այլ օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն»+։ 14  Այդ խոսքը լսելով՝ թագավորը տհաճություն զգաց+։ Եվ նա որոշեց փրկել Դանիելին+ ու մինչև արևամուտ ջանք թափեց, որ ազատի նրան։ 15  Ի վերջո, այդ մարդիկ խմբովին մտան թագավորի մոտ ու ասացին նրան. «Նկատի ունեցիր, ո՛վ թագավոր, որ մարերի ու պարսիկների օրենքով թագավորի կողմից սահմանված ոչ մի արգելք+ կամ օրենք փոփոխման ենթակա չէ»+։ 16  Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և Դանիելին բերեցին ու գցեցին առյուծների գուբը+։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար ծառայում ես, կփրկի քեզ»+։ 17  Հետո մի քար բերեցին ու դրեցին գուբի բերանին։ Թագավորը իր և իր մեծամեծների կնքամատանիներով կնքեց այն, որպեսզի Դանիելի վերաբերյալ ոչ մի բան չփոխվի+։ 18  Դրանից հետո թագավորը գնաց իր պալատ ու ամբողջ գիշեր ծոմ պահեց+, նրա առաջ երաժշտական գործիք չնվագեցին, ու նրա քունը փախավ+։ 19  Վերջապես, առավոտ ծեգին թագավորը վեր կացավ ու շտապ գնաց առյուծների գուբը։ 20  Մոտենալով գուբին՝ նա տրտում ձայնով կանչեց Դանիելին և ասաց. «Ո՛վ Դանիել, կենդանի՛ Աստծու ծառա, քո Աստվածը, որին անդադար ծառայում ես+, կարողացա՞վ քեզ փրկել առյուծներից»+։ 21  Դանիելն անմիջապես պատասխանեց թագավորին. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր։ 22  Իմ Աստվածը+ ուղարկեց իր հրեշտակին+ ու փակեց առյուծների երախը+, և նրանք ոչ մի վնաս չհասցրին ինձ, քանի որ ես անմեղ եմ նրա առաջ+։ Քո առաջ էլ, ո՛վ թագավոր, ես ոչ մի չար բան չեմ արել»+։ 23  Թագավորը շատ ուրախացավ+ և հրամայեց, որ Դանիելին հանեն գուբից, և նրան հանեցին այնտեղից։ Նա ընդհանրապես չէր վնասվել, քանի որ ապավինել էր իր Աստծուն+։ 24  Թագավորը հրամայեց, և Դանիելին մեղադրող մարդկանց բերեցին+ ու գցեցին առյուծների գուբը+, ինչպես նաև նրանց որդիներին ու կանանց+։ Նրանք դեռ գուբի հատակը չէին հասել, երբ առյուծները հարձակվեցին նրանց վրա ու փշրեցին նրանց բոլոր ոսկորները+։ 25  Հետո Դարեհ թագավորը գրեց երկրի վրա բնակվող բոլոր ժողովուրդներին, ազգություններին ու լեզուներին+. «Թող ձեր խաղաղությունը շատ լինի+։ 26  Ինձանից հրաման է դուրս գալիս+, որ իմ թագավորության բոլոր տերություններում մարդիկ ահ ու դող ունենան Դանիելի Աստծու նկատմամբ+, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտյան գոյություն Ունեցողը+, նրա թագավորությունը+ չի կործանվի+, նրա տերությունը հավիտենական է+։ 27  Նա փրկում ու ազատում է+, նշաններ ու հրաշքներ է անում երկնքում+ և երկրի վրա+։ Նա փրկեց Դանիելին առյուծների ճանկից»։ 28  Եվ Դանիելը հաջողություն ունեցավ Դարեհի+ ու պարսիկ Կյուրոսի+ թագավորության ժամանակ։

Ծանոթագրություններ