Դանիել 8:1-27
8 Բաղդասար+ թագավորի թագավորության երրորդ տարում ինձ՝ Դանիելիս, մի տեսիլք երևաց սկզբում տեսածիցս հետո+։
2 Ես սկսեցի նայել տեսիլքը և այդ ժամանակ Շուշան+ ամրոցում էի, որն Էլամ+ գավառում է։ Ես նայում էի տեսիլքը և գտնվում էի Ուլայ+ գետի* մոտ։
3 Երբ բարձրացրի աչքերս, ահա թե ինչ տեսա. գետի մոտ մի խոյ+ էր կանգնած, որը երկու եղջյուր ուներ։ Այդ երկու եղջյուրները բարձր էին, սակայն մեկը մյուսից ավելի բարձր էր, և բարձրը հետո էր դուրս եկել+։
4 Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, հյուսիս և հարավ։ Նրա առաջ ոչ մի գազան չէր կարողանում կանգնել, ու նրա ձեռքից ազատող չկար+։ Նա իր կամքի համաձայն էր վարվում և մեծամտացավ։
5 Ես ուշադիր նայում էի, և ահա արևամուտից, առանց գետնին դիպչելու, մի արու այծ+ էր գալիս ողջ երկրի երեսով, որի աչքերի մեջտեղում մի երևելի եղջյուր կար+։
6 Նա մոտենում էր երկու եղջյուր ունեցող խոյին, որին տեսել էի գետի մոտ կանգնած։ Իր ողջ կատաղությամբ նա վազեց նրա վրա։
7 Ես տեսա, որ նա շատ մոտեցավ խոյին և կատաղած զարկեց նրան ու կոտրեց նրա երկու եղջյուրները, և խոյն այլևս ուժ չուներ դիմադրելու։ Ուստի արու այծը նետեց նրան երկրի վրա ու ոտնակոխ արեց, և ոչ ոք չկար, որ խոյին ազատեր նրա ձեռքից+։
8 Իսկ արու այծը չափազանց մեծամտացավ+, բայց հենց որ հզոր դարձավ, մեծ եղջյուրը կոտրվեց, և փոխարենը՝ նկատելիորեն դուրս եկան չորսը, որոնք ուղղված էին դեպի երկնքի չորս քամիները+։
9 Դրանցից մեկից մի ուրիշ՝ փոքր եղջյուր+ դուրս եկավ, և այն մեծ դարձավ՝ ուղղվելով դեպի հարավ, արևելք ու դեպի Փառահեղ երկիրը*+։
10 Այն մեծացավ ու հասավ մինչև երկնքի զորքը+, այնպես որ այդ զորքից ու աստղերից+ մի քանիսին երկիր գցեց ու սկսեց կոխկռտել+։
11 Նա մեծամտացավ նույնիսկ զորքի Իշխանի դեմ+, ու Իշխանից վերցվեց մշտական զոհաբերությունը+, և Նրա հաստատած սրբարանը տապալվեց+։
12 Անօրենության+ պատճառով զորքը և մշտական զոհաբերությունը+ տրվեցին եղջյուրին+։ Այն գետին էր տապալում ճշմարտությունը+, գործում էր ու հաջողություն ունենում+։
13 Ես լսեցի, թե ինչպես էր խոսում սրբերից մեկը+, իսկ մյուս սուրբը հարցրեց այդ խոսողին. «Որքա՞ն է տևելու մշտական զոհաբերության+, ամայացում բերող անօրենության+ և սուրբ վայրն ու զորքը կոխկռտելու մասին տեսիլքը»+։
14 Նա պատասխանեց ինձ. «Մինչև որ անցնի երկու հազար երեք հարյուր երեկո և առավոտ։ Եվ սուրբ վայրը պատշաճ վիճակի կբերվի»+։
15 Մինչ ես՝ Դանիելս, նայում էի տեսիլքը և փորձում էի հասկանալ այն+, ահա իմ առաջ կանգնեց մարդու կերպարանքով մեկը+։
16 Ես Ուլայից+ մարդու ձայն լսեցի։ Նա կանչեց ու ասաց. «Գաբրիե՛լ+, բացատրի՛ր նրան իր տեսածը»+։
17 Ուստի նա մոտեցավ իմ կանգնած տեղին, բայց երբ եկավ, ես սարսափեցի ու երեսնիվայր ընկա։ Նա ասաց ինձ. «Իմացի՛ր+, ո՛վ մարդու որդի+, որ տեսիլքը վերջի ժամանակին է վերաբերում»+։
18 Մինչ նա խոսում էր ինձ հետ, ես խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած+։ Հետո նա դիպավ ինձ ու կանգնեցրեց այնտեղ, որտեղ կանգնած էի եղել+։
19 Նա շարունակեց. «Ահա քեզ իմացնում եմ, թե ինչ է լինելու բարկության վերջում, քանի որ այն վերաբերում է վերջի ժամանակին, որը նշանակված է+։
20 Երկու եղջյուր ունեցող խոյը, որ տեսար, խորհրդանշում է Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներին+։
21 Մազոտ այծը խորհրդանշում է Հունաստանի թագավորին+, և նրա աչքերի մեջտեղի մեծ եղջյուրը՝ նրա առաջին թագավորին+։
22 Իսկ այն, որ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան+, նշանակում է, որ չորս թագավորություն է դուրս գալու նրա ազգից, սակայն ոչ նրա զորությամբ։
23 Նրանց թագավորության վերջում, երբ օրինազանցների անօրենությունը հասնի իր գագաթնակետին, դաժան տեսքով մի թագավոր դուրս կգա, որը կհասկանա երկիմաստ արտահայտությունները+։
24 Նրա ուժը զորավոր կդառնա, բայց ոչ շնորհիվ իր ուժի+։ Նա կավերի զարմանալի կերպով+ և ինչ էլ որ անի, հաջողություն կունենա։ Նա մեծ վնաս կպատճառի զորավորներին, նաև այն ժողովրդին, որը սրբերից է կազմված+։
25 Նրա խորամտության շնորհիվ խաբեությունը հաջողություն կունենա իր ձեռքում+։ Նա կմեծամտանա իր սրտում+ և խաղաղ ժամանակներում+ շատերին կկործանի։ Նա դուրս կգա իշխանների Իշխանի դեմ+, սակայն առանց մարդու ձեռքի՝ ջարդուփշուր կլինի+։
26 Այն, ինչ տեսար երեկոյի և առավոտվա մասին, ու ինչ որ ասվեց, ճշմարիտ է+։ Իսկ դու գաղտնի պահիր տեսիլքը, քանի որ այն հեռավոր ապագային է վերաբերում»+։
27 Ես՝ Դանիելս, ուժասպառ եղա և հիվանդ էի մի քանի օր+։ Հետո վեր կացա ու սկսեցի զբաղվել թագավորի գործերով+, բայց թմրած վիճակում էի իմ տեսածի պատճառով, ու ոչ ոք չէր հասկանում այն+։