Դատավորներ 1:1-36

1  Հեսուի մահից+ հետո Իսրայելի որդիները հարցրին+ Եհովային. «Մեզանից ո՞վ առաջինը գնա պատերազմելու քանանացիների դեմ»։  Եհովան պատասխանեց. «Թող Հուդան գնա+։ Երկիրը ես նրա ձեռքը կտամ»։  Այդ ժամանակ Հուդան ասաց իր եղբայր Շմավոնին. «Վե՛ր կաց գնանք վիճակով+ ինձ բաժին ընկած երկիրը և պատերազմենք քանանացիների դեմ։ Ես էլ քեզ հետ կգամ քե՛զ բաժին ընկած երկիրը»+։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ+։  Հուդան գնաց, և Եհովան քանանացիներին ու փերեզացիներին նրա ձեռքը մատնեց+, այնպես որ նրանք Բեզեկում տասը հազար մարդ կոտորեցին։  Երբ Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, պատերազմեցին նրա դեմ և քանանացիներին+ ու փերեզացիներին+ պարտության մատնեցին։  Երբ Ադոնիբեզեկը փախուստի դիմեց, ընկան նրա հետևից, բռնեցին նրան ու կտրեցին ձեռքերի ու ոտքերի բութ մատները։  Այդ ժամանակ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի և ոտքերի բութ մատները կտրված էին, կերակուրի փշրանքներ էին հավաքում իմ սեղանի տակ։ Ինչպես որ ես արեցի, այնպես էլ Աստված ինձ հատուցեց»+։ Այնուհետև նրան բերեցին Երուսաղեմ+, և նա այնտեղ մեռավ։  Հուդայի որդիները պատերազմեցին նաև Երուսաղեմի+ դեմ, գրավեցին այն, սրի բերանով զարկեցին ու քաղաքը հրի մատնեցին։  Դրանից հետո Հուդայի որդիներն իջան պատերազմելու այն քանանացիների դեմ, որոնք բնակվում էին լեռնային շրջանում, Նեգևում+ և Շեֆելայում+։ 10  Եվ այսպես՝ Հուդան դուրս եկավ Քեբրոնում+ ապրող քանանացիների դեմ (Քեբրոնի անունը նախկինում Կարիաթ-​Արբա էր+) ու հարվածեց Սեսիին, Աքիմանին և Թոլմիին+։ 11  Այնտեղից նրանք դուրս եկան Դաբիրի+ բնակիչների դեմ։ (Դաբիրի անունը նախկինում Կարիաթ-​Սեֆեր էր)+։ 12  Այդ ժամանակ Քաղեբն+ ասաց. «Ով որ հարվածի և գրավի Կարիաթ-​Սեֆերը, ես իմ դուստր Աքսային+ կնության կտամ նրան»+։ 13  Քաղեբի կրտսեր եղբոր+՝ Կենեզի+ որդի Գոթոնիելը+ գրավեց այն։ Ուստի նա իր դուստր Աքսային կնության տվեց նրան+։ 14  Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից մի արտ խնդրի։ Եվ մինչ Աքսան նստած էր էշի վրա, ձեռքերի ափերն իրար զարկեց+։ Այդ ժամանակ Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»։ 15  Նա էլ պատասխանեց. «Ինձ մի օրհնություն շնորհիր+։ Քանի որ հարավում ինձ հողակտոր տվեցիր, Գուլլոթ-​Մայիմն էլ ինձ տուր»։ Եվ Քաղեբը տվեց նրան Վերին Գուլլոթը+ և Ներքին Գուլլոթը։ 16  Մովսեսի աներոջ+՝ կենեցու+ որդիները Հուդայի որդիների հետ արմավենիների քաղաքից+ ճանապարհ ընկան դեպի Հուդայի անապատը, որը Արադի+ հարավային կողմում է։ Նրանք գնացին ու բնակվեցին այնտեղ ժողովրդի հետ+։ 17  Հուդան գնաց իր եղբոր՝ Շմավոնի հետ, և նրանք հարվածեցին Սեֆաթում բնակվող քանանացիներին ու նրանց կործանման մատնեցին+։ Այդ պատճառով քաղաքի անունը Հորմա*+ կոչեցին։ 18  Դրանից հետո Հուդան զավթեց Գազան+ իր տարածքներով, Ասկաղոնն+ իր տարածքներով և Ակկարոնն+ իր տարածքներով։ 19  Եհովան Հուդայի հետ էր, և նա տիրեց լեռնային շրջանին, բայց չկարողացավ քշել հովտի բնակիչներին, որովհետև նրանք երկաթե գերանդիներով մարտակառքեր+ ունեին+։ 20  Երբ Քեբրոնը տվեցին Քաղեբին, ինչպես որ Մովսեսն էր խոստացել+, նա այնտեղից դուրս վռնդեց Ենակի երեք որդիներին+։ 21  Բենիամինի որդիները չվռնդեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին+, դրա համար էլ հեբուսացիները շարունակում են բնակվել Բենիամինի որդիների հետ մինչև այսօր+։ 22  Այդ նույն ժամանակ Հովսեփի տունն+ էլ դուրս եկավ Բեթելի+ դեմ, և Եհովան նրանց հետ էր+։ 23  Հովսեփի տունը սկսեց հետախուզել+ Բեթելը (նախկինում այդ քաղաքի անունը Լուզ+ էր)։ 24  Հետախույզները տեսան մի մարդու, որը դուրս էր գալիս քաղաքից, ու ասացին նրան. «Խնդրում ենք, ցույց տուր մեզ, թե ինչպես մտնենք քաղաք, և քեզ բարություն կանենք»+։ 25  Այդ մարդը ցույց տվեց քաղաքը մտնելու ճանապարհը։ Նրանք մտան և սրի քաշեցին+ քաղաքը, բայց այդ մարդուն ու նրա ողջ ընտանիքին թույլ տվեցին գնալ+։ 26  Այդ մարդն էլ գնաց քետացիների+ երկիրը, այնտեղ քաղաք շինեց և այն կոչեց Լուզ։ Դա է նրա անունը մինչև այսօր։ 27  Մանասեն+ չտիրացավ Բեթ-​Սեանին+ և նրա կախյալ քաղաքներին, Թանաքին+ և նրա կախյալ քաղաքներին, Դորի+ բնակիչներին և նրա կախյալ քաղաքներին, Հեբլաամի+ բնակիչներին և նրա կախյալ քաղաքներին, Մեգիդոյի+ բնակիչներին և նրա կախյալ քաղաքներին. և քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ երկրում+։ 28  Երբ Իսրայելը հզորացավ+, քանանացիներին հարկադիր աշխատանքի դրեց+, բայց նրանց ամբողջությամբ չվռնդեց+։ 29  Եփրեմը նույնպես չվռնդեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները շարունակեցին բնակվել նրանց մեջ՝ Գազերում+։ 30  Զաբուղոնը+ չվռնդեց Կեթրոնի և Նաալոլի+ բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել նրանց մեջ+ ու հարկադիր աշխատողներ եղան+։ 31  Ասերը+ չվռնդեց Ակքոյի*, Սիդոնի+, Աքլաբի, Աքզիբի+, Ելբայի, Աֆեկի+ և Րոոբի+ բնակիչներին։ 32  Ուստի Ասերյանները շարունակեցին ապրել այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև չվռնդեցին նրանց այնտեղից+։ 33  Նեփթաղիմը+ չվռնդեց Բեթսամյուսի և Բեթ-​Անաթի+ բնակիչներին, ուստի նրանք շարունակեցին ապրել այդ երկրում բնակվող քանանացիների հետ+. և Բեթսամյուսի ու Բեթ-​Անաթի բնակիչները նրանց համար հարկադիր աշխատողներ եղան+։ 34  Ամորհացիները Դանի+ որդիներին նեղը գցեցին լեռներում՝ թույլ չտալով նրանց հովիտ իջնել+։ 35  Ամորհացիները համառորեն շարունակեցին բնակվել Հարես լեռան վրա, Այելոնում+ և Սալաբիմում+։ Բայց Հովսեփի տան ձեռքը այնքան ծանրացավ նրանց վրա, որ ստիպված եղան հարկադիր աշխատանք կատարել+։ 36  Ամորհացիների տարածքը Ակրաբիմի+ լանջից և Սելայից դեպի վեր էր ձգվում։

Ծանոթագրություններ

Նշանակում է «կործանման մատնված»։
Հետագայում կոչվեց Պտոլեմայիս։ Տե՛ս Գրծ 21։7։