Դատավորներ 13:1-25
13 Իսրայելի որդիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար է Եհովայի աչքին+։ Ուստի Եհովան նրանց քառասուն տարի փղշտացիների ձեռքը մատնեց+։
2 Այդ ժամանակ Դանի+ ցեղից Մանուե+ անունով սարաացի+ մի մարդ կար։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ծնում+։
3 Մի անգամ Եհովայի հրեշտակը հայտնվեց այդ կնոջն+ ու ասաց նրան. «Ահա դու ամուլ ես և զավակ չես ծնում։ Բայց դու կհղիանաս և մի որդի կծնես+։
4 Եվ հիմա զգույշ եղիր, խնդրում եմ, որ գինի կամ ոգելից խմիչք չխմես+ և որևէ անմաքուր բան չուտես+,
5 որովհետև դու կհղիանաս ու մի որդի կծնես, և նրա գլխին ածելի չպիտի դիպչի+, քանի որ երեխան արգանդից դուրս գալուն պես Աստծու ուխտավորը+ պիտի դառնա+։ Նա պիտի փրկի Իսրայելին փղշտացիների ձեռքից»+։
6 Կինը գնաց ու իր ամուսնուն ասաց. «Ճշմարիտ Աստծու մարդը ինձ մոտ եկավ։ Տեսքով նա ճշմարիտ Աստծու հրեշտակի էր նման+ և խիստ վախազդու էր+։ Ես չհարցրի, թե որտեղից էր նա, և նա էլ չասաց իր անունը+։
7 Բայց ասաց ինձ. «Դու կհղիանաս ու մի որդի կծնես+։ Եվ հիմա գինի կամ ոգելից խմիչք չխմես ու որևէ անմաքուր բան չուտես, որովհետև երեխան արգանդից դուրս գալուն պես Աստծու ուխտավորը պիտի լինի մինչև իր մահվան օրը»»+։
8 Այդ ժամանակ Մանուեն սկսեց աղերսել Եհովային ու ասել. «Ների՛ր ինձ, Եհո՛վա+։ Ճշմարիտ Աստծու մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ գա մեզ մոտ և սովորեցնի+, թե ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնվի»+։
9 Ճշմարիտ Աստվածը լսեց Մանուեի ձայնը+, և ճշմարիտ Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա դաշտում նստած էր, իսկ Մանուեն՝ նրա ամուսինը, նրա հետ չէր։
10 Կինը շտապ վազեց իր ամուսնու մոտ, պատմեց նրան+ ու ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որ այն օրը ինձ մոտ էր եկել»+։
11 Այդ ժամանակ Մանուեն վեր կացավ, իր կնոջ հետ եկավ այդ մարդու մոտ ու նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»+։ Նա էլ պատասխանեց. «Ե՛ս եմ»։
12 Մանուեն ասաց. «Թող որ քո խոսքերը կատարվեն։ Ինչպե՞ս պիտի մեծանա երեխան և ի՞նչ գործեր պիտի անի»+։
13 Եհովայի հրեշտակը պատասխանեց Մանուեին. «Կինը պիտի զգուշանա այն ամենից, ինչ որ ասել եմ նրան+։
14 Խաղողի որթատունկից դուրս եկած ոչ մի բան թող չուտի և գինի կամ ոգելից այլ խմիչք չխմի+ ու ոչ մի անմաքուր բան թող չուտի+։ Թող նա պահի այն ամենը, ինչ որ պատվիրել եմ նրան»+։
15 Մանուեն ասաց Եհովայի հրեշտակին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ պահենք քեզ և այծերից մի ուլ պատրաստենք քեզ համար»+։
16 Սակայն Եհովայի հրեշտակն ասաց Մանուեին. «Եթե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի։ Բայց եթե ուզում ես ողջակեզ մատուցել Եհովային+, կարող ես մատուցել»։ Մանուեն չգիտեր, որ նա Եհովայի հրեշտակն էր։
17 Ապա Մանուեն ասաց Եհովայի հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը+, որ երբ քո խոսքը կատարվի, պատվենք քեզ»։
18 Իսկ Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը։ Այն սքանչելի է»։
19 Մանուեն այծերից մի ուլ վերցրեց և հացի ընծայի հետ քարի վրա Եհովային մատուցեց+։ Եվ Նա Մանուեի ու նրա կնոջ աչքերի առաջ մի զարմանահրաշ բան արեց։
20 Երբ բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրացավ, Մանուեի և նրա կնոջ աչքերի առաջ Եհովայի հրեշտակն էլ բարձրացավ զոհասեղանի բոցի հետ+։ Այդ պահին նրանք երեսնիվայր դեպի գետին խոնարհվեցին+։
21 Եհովայի հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը։ Այդ ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Եհովայի հրեշտակն էր+։
22 Ուստի Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ կմեռնենք+, որովհետև Աստծուն տեսանք»+։
23 Բայց նրա կինը ասաց. «Եթե Եհովան ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակեզն ու հացի ընծան+ և մեզ ցույց չէր տա այս ամենը ու այսպիսի բաներ մեզ լսել չէր տա, ինչպես որ հիմա արեց»+։
24 Որոշ ժամանակ անց կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամսոն+ դրեց։ Տղան մեծանում էր, և Եհովան օրհնում էր նրան+։
25 Եհովայի ոգին+ սկսեց գործել նրա մեջ Մահանե-Դանում*+, որը Սարաայի+ և Եսթաուղի+ մեջտեղում էր գտնվում։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «Դանի ճամբարում»։