Դատավորներ 15:1-20
15 Մի որոշ ժամանակ անց՝ ցորենի հնձի օրերին, Սամսոնը այծերից մի ուլ+ վերցնելով՝ գնաց այցելելու իր կնոջը։ Նա ասաց. «Մտնեմ կնոջս մոտ, նրա սենյակը»+։ Բայց կնոջ հայրը չթողեց նրան, որ ներս մտնի։
2 Նրա հայրն ասաց. «Ես մտածեցի, թե դու ատում ես նրան+, և նրան կնության տվեցի քո ընկերոջը+։ Նրա կրտսեր քույրը նրանից ավելի լավը չէ՞։ Խնդրում եմ քեզ, թող նրա փոխարեն՝ սա լինի քոնը»։
3 Բայց Սամսոնն ասաց նրանց. «Հիմա ես հանցանքից զերծ կլինեմ փղշտացիների առաջ, եթե նրանց վնաս հասցնեմ»+։
4 Սամսոնը գնաց, երեք հարյուր աղվես+ բռնեց, ապա ջահեր վերցրեց և աղվեսների պոչերն իրար կապեց, իսկ երկու պոչերի արանքում՝ ուղիղ մեջտեղը, մի-մի ջահ դրեց։
5 Հետո ջահերը վառեց ու աղվեսներին բաց թողեց փղշտացիների ցորենի արտերի մեջ։ Այսպես նա այրեց ամեն ինչ՝ կապած խրձերից մինչև չհնձած հացահատիկը և մինչև անգամ խաղողի այգիներն ու ձիթենիները+։
6 Փղշտացիներն ասացին. «Ո՞վ արեց սա»։ Հետո ասացին. «Սամսոնը՝ թամնացու փեսան, որովհետև նա առավ սրա կնոջն ու նրա հարսանեկան ընկերոջը տվեց»+։ Փղշտացիներն էլ վեր կացան, կնոջն ու նրա հորը կրակով այրեցին+։
7 Իսկ Սամսոնն ասաց նրանց. «Եթե դուք այդպես եք վարվում, այդ դեպքում ինձ ոչինչ չի մնում անելու, բացի նրանից, որ ձեզանից վրեժս լուծեմ+։ Միայն դրանից հետո ես կհանգստանամ»։
8 Նա գնաց ու նրանց իրար հետևից կոտորեց, և սպանվածներն ահռելի թիվ կազմեցին։ Այնուհետև գնաց ու բնակվեց Եթամի ժայռի խոռոչում+։
9 Ավելի ուշ փղշտացիները+ եկան, բանակ դրեցին Հուդայում+ ու ներխուժեցին Լեքի+։
10 Հուդայի բնակիչներն ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ պատասխանեցին. «Եկել ենք Սամսոնին կապելու, որպեսզի նրա հետ վարվենք այնպես, ինչպես որ նա վարվեց մեզ հետ»։
11 Ուստի Հուդայից երեք հազար մարդ իջավ Եթամի ժայռի խոռոչի մոտ+ ու ասացին Սամսոնին. «Ինչ է, չգիտե՞ս, որ փղշտացիներն են մեզ վրա իշխում+։ Այս ի՞նչ արեցիր մեզ»։ Նա էլ ասաց նրանց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես նրանց հետ վարվեցի»+։
12 Բայց նրանք ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք ու փղշտացիների ձեռքը տանք»։ Իսկ Սամսոնն ասաց. «Երդվեք, որ դուք ինձ վնաս չեք տա»։
13 Նրանք էլ պատասխանեցին. «Ո՛չ, քեզ միայն կկապենք+ ու նրանց ձեռքը կտանք, բայց քեզ չենք սպանի»։
Ուստի երկու նոր պարաններով կապեցին նրան ու ժայռից դուրս բերեցին։
14 Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիները, տեսնելով նրան, սկսեցին բարձր ձայնով աղաղակել+։ Բայց Եհովայի ոգին+ սկսեց գործել Սամսոնի մեջ, և նրա բազուկների պարանները այրված վուշե թելի պես դարձան+, այնպես որ կապանքներն ընկան նրա բազուկներից։
15 Նա էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չէր չորացել, ձեռքը երկարեց, վերցրեց այն ու դրանով հազար մարդ կոտորեց+։
16 Այդ ժամանակ Սամսոնն ասաց.
«Էշի ծնոտով՝ մեկ դեզ, երկու դեզ։
Էշի ծնոտով հազար մարդ կոտորեցի»+։
17 Եվ երբ խոսելը վերջացրեց, ծնոտը ձեռքից գցեց և այդ վայրը անվանեց Ռամաթ-Լեքի*+։
18 Նա խիստ ծարավեց, ուստի սկսեց Եհովային կանչել ու ասել. «Դու քո ծառայի ձեռքով այս մեծ փրկությունը պարգևեցիր+, իսկ հիմա ծարավի՞ց պիտի մեռնեմ ու անթլփատների+ ձե՞ռքն ընկնեմ»։
19 Այդ ժամանակ Աստված Լեքիում սանդի ձև ունեցող մի խոռոչ բացեց, և այնտեղից ջուր+ դուրս եկավ։ Սամսոնը սկսեց խմել, որից հետո նրա ոգին+ վերադարձավ, ու նա վերակենդանացավ+։ Այդ պատճառով էլ աղբյուրը Ենգորե* կոչեց, որը մինչև այսօր Լեքիում է գտնվում։
20 Նա փղշտացիների օրերում քսան տարի դատավորություն արեց Իսրայելում+։