Դատավորներ 17:1-13
17 Եփրեմի լեռնային շրջանում+ Միքա անունով մի մարդ կար։
2 Մի անգամ նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր կտոր արծաթը, որ քո մոտից վերցրել էին, և որի համար անիծեցիր+ ու իմ ներկայությամբ էլ ասացիր, ահա այն արծաթը ինձ մոտ է։ Ես եմ վերցրել այն»+։ Նրա մայրն ասաց. «Իմ որդին թող օրհնվի Եհովայից»+։
3 Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր կտոր արծաթը+, իսկ մայրն ասաց. «Այս արծաթը իմ ձեռքով անպայման Եհովային պիտի նվիրեմ որդուս համար, որպեսզի քանդակված կուռք+ ու մի ձուլածո արձան+ շինվի, և հիմա ես այն քեզ եմ տալիս»։
4 Սակայն նա այդ արծաթը մորը վերադարձրեց։ Մայրն առավ երկու հարյուր կտոր արծաթ ու տվեց արծաթագործին+։ Սա էլ քանդակված կուռք+ ու մի ձուլածո արձան+ շինեց, և դրանք Միքայի տանը դրեցին։
5 Այդ մարդը՝ Միքան, աստվածների տուն ուներ+, և նա եփուդ*+ ու թերափիմ*+ շինեց ու իր որդիներից մեկին լիազորություն տվեց*+, որ իր համար քահանա ծառայի+։
6 Այդ օրերին թագավոր չկար Իսրայելում+։ Ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին+։
7 Մի երիտասարդ ղևտացի+ կար Հուդայի Բեթլեհեմում+՝ Հուդայի տոհմից։ Մի որոշ ժամանակ նա այնտեղ էր ապրում։
8 Այդ մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից գնաց բնակվելու այնտեղ, ուր որ տեղ կգտներ։ Ի վերջո, նա ճամփորդելով եկավ Եփրեմի լեռներն ու հասավ մինչև Միքայի+ տունը։
9 Միքան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա էլ պատասխանեց. «Ես ղևտացի եմ՝ Հուդայի Բեթլեհեմից, գնում եմ՝ մի որոշ ժամանակով ապրելու տեղ գտնեմ»։
10 Միքան ասաց նրան. «Ապրիր ինձ մոտ և ինձ համար հայր+ ու քահանա+ եղիր։ Տարեկան տասը կտոր արծաթ կտամ քեզ, անհրաժեշտ հագուստ և ուտելիք»։ Եվ ղևտացին նրա մոտ մնաց։
11 Այսպիսով՝ ղևտացին որոշեց բնակվել այդ մարդու մոտ, և այս երիտասարդը նրա համար եղավ ինչպես նրա որդիներից մեկը։
12 Միքան նաև լիազորություն տվեց*+ երիտասարդ ղևտացուն, որ սա որպես քահանա+ ծառայի իրեն ու ապրի իր տանը։
13 Միքան ասաց. «Հիմա ես գիտեմ, որ Եհովան ինձ բարիք կանի, որովհետև ղևտացին քահանա եղավ ինձ համար»+։