Դատավորներ 2:1-23

2  Եհովայի հրեշտակը+ Գաղգաղայից+ եկավ Բոքիմ+ ու ասաց. «Ես հանեցի ձեզ Եգիպտոսից ու բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին+։ Նաև ասացի. «Ձեզ հետ կապած իմ ուխտը երբեք չեմ դրժի+։  Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքեք+։ Քանդե՛ք նրանց զոհասեղանները»+։ Բայց դուք չլսեցիք իմ ձայնին+։ Ինչո՞ւ այդ բանն արիք+։  Ուստի ասացի. «Ես չեմ քշի նրանց ձեր առաջից, և նրանք ձեզ համար ծուղակ կդառնան+, իսկ նրանց աստվածները՝ որոգայթ»»+։  Հենց որ Եհովայի հրեշտակն ասաց այս խոսքերը Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացնելով՝ լաց եղավ+։  Դրա համար էլ այդ տեղը անվանեցին Բոքիմ* և այնտեղ Եհովային զոհ մատուցեցին։  Երբ Հեսուն ժողովրդին արձակեց, այդ ժամանակ Իսրայելի որդիներից ամեն մեկը դեպի իր ժառանգությունը գնաց, որպեսզի տիրի երկրին+։  Ժողովուրդը Եհովային ծառայեց Հեսուի բոլոր օրերում և այն երեցների բոլոր օրերում, որոնք շարունակեցին ապրել Հեսուից հետո ու տեսան Եհովայի բոլոր մեծ գործերը, որ նա արեց Իսրայելի համար+։  Եհովայի ծառա Հեսուն՝ Նավեի որդին, հարյուր տասը տարեկան հասակում մահացավ+։  Նրան թաղեցին իր ժառանգության տարածքում՝ Թամնաթ-​Հարեսում*+, որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում՝ Գաաս+ լեռան հյուսիսային կողմում։ 10  Այդ ամբողջ սերունդն էլ մահացավ ու միացավ իր նախահայրերին+, և նրանից հետո առաջ եկավ մեկ ուրիշ սերունդ, որը չգիտեր ո՛չ Եհովային, ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար+։ 11  Իսրայելի որդիները սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին+. նրանք սկսեցին Բահաղներին+ ծառայել։ 12  Այսպիսով նրանք թողեցին իրենց հայրերի Աստված Եհովային, որը դուրս էր բերել նրանց Եգիպտոսից+, և գնացին ուրիշ աստվածների հետևից՝ իրենց շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների+, ու սկսեցին խոնարհվել դրանց առաջ՝ վիրավորելով Եհովային+։ 13  Այդպես նրանք թողեցին Եհովային ու սկսեցին ծառայել Բահաղին ու Աստարտներին*+։ 14  Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ+, և նրանց կողոպտիչների ձեռքը հանձնեց, ու նրանք սկսեցին կողոպտել նրանց+։ Նաև նրանց շուրջը եղող թշնամիների ձեռքը մատնեց* նրանց+, և նրանք այլևս չկարողացան դեմ կանգնել իրենց թշնամիներին+։ 15  Ուր էլ որ նրանք գնում էին, Եհովայի ձեռքը նրանց վրա էր չարիք պատճառելու համար+, ինչպես որ Եհովան խոսել էր, և ինչպես որ Եհովան երդվել էր նրանց+։ Եվ նրանք սաստիկ նեղության մեջ հայտնվեցին+։ 16  Ուստի Եհովան դատավորներ նշանակեց+, որոնք կողոպտիչների ձեռքից փրկեցին նրանց+։ 17  Բայց նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և պոռնկություն*+ գործեցին ուրիշ աստվածների հետ+ ու խոնարհվեցին նրանց առաջ։ Արագորեն խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթացել էին իրենց հայրերը՝ Եհովայի պատվիրաններին հնազանդվելով+։ Նրանք այդպես չվարվեցին։ 18  Երբ Եհովան նրանց համար դատավորներ էր նշանակում+, Եհովան ամեն մի դատավորի հետ էր և այդ դատավորի բոլոր օրերում թշնամիների ձեռքից փրկում էր նրանց, որովհետև Եհովան խղճում էր+ նրանց, երբ լսում էր կեղեքողների ու չարչարողների պատճառով նրանց հեծեծանքը+։ 19  Իսկ երբ դատավորը մահանում էր, նրանք հետ էին դառնում և իրենց հայրերից ավելի վատ բաներ էին անում. ուրիշ աստվածների հետևից էին գնում, նրանց էին ծառայում ու նրանց առաջ էին խոնարհվում+։ Նրանք չէին հրաժարվում իրենց գործերից և իրենց համառ վարմունքից+։ 20  Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց+ Իսրայելի դեմ, և նա ասաց. «Քանի որ այս ազգը իրենց հայրերին պատվիրած իմ ուխտը+ զանց արեց և չլսեց իմ ձայնին+, 21  ես էլ նրանց առաջից չեմ վռնդի և ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն մեռնելիս թողեց+, 22  որպեսզի նրանց միջոցով ստուգեմ+ Իսրայելին, թե արդյոք կպահե՞ն Եհովայի ճանապարհը՝ քայլելով այդ ճանապարհով, ինչպես որ նրանց հայրերը պահեցին, թե՞ ոչ»։ 23  Այդ պատճառով Եհովան թույլ տվեց, որ այս ազգերը մնան, և անմիջապես չքշեց+ ու չմատնեց նրանց Հեսուի ձեռքը։

Ծանոթագրություններ

Նշանակում է «լացողներ»։
Հեսու 19։50 և 24։30-ում՝ «Թամնաթ-​Սարա»։
Կամ՝ «Աստարոթին», որը «Աստարտ»-ի հոգն. ձևն է։
Բռց.՝ «վաճառեց»։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։