Դատավորներ 21:1-25

21  Իսրայելացիները երդվել էին Մասփայում+՝ ասելով. «Մեզանից ոչ մեկը իր աղջկան կնության չի տա Բենիամինի ցեղին»+։  Ժողովուրդը եկավ Բեթել+, ու մինչև երեկո նստեցին ճշմարիտ Աստծու+ առաջ և իրենց ձայնը բարձրացնելով՝ դառնագին լաց եղան+։  Եվ ասում էին. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, ինչի՞ համար այս բանը եղավ Իսրայելում, որ այսօր Իսրայելից մի ցեղ պակասեց»+։  Հաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ+ ու խաղաղության ընծաներ+ մատուցեց։  Այդ ժամանակ Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ չի եկել, երբ բոլորը Եհովայի առաջ են հավաքվել, որովհետև մեծ երդում+ է տրվել այն մարդու համար, ով չի գա Եհովայի առաջ՝ Մասփա։ Ասվել է. «Թող նա անպատճառ մահվան մատնվի»»+։  Իսրայելի որդիները ցավեցին իրենց եղբայր Բենիամինի համար։ Նրանք ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ վերացավ։  Հիմա ի՞նչ անենք առանց կին մնացածների հետ, չէ՞ որ երդվել+ ենք Եհովայով, որ մեր աղջիկներին նրանց կնության չենք տալու»+։  Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ չէր եկել Եհովայի առաջ՝ Մասփա»+։ Պարզվեց, որ երբ բոլորը հավաքվել էին, Հաբիս-​Գաղաադից+ ոչ մեկը չէր գնացել բանակատեղի։  Երբ ժողովրդին հաշվառման ենթարկեցին, պարզվեց, որ Հաբիս-​Գաղաադի բնակիչներից ոչ մի մարդ չկար այնտեղ։ 10  Ուստի ժողովն այնտեղ ուղարկեց տասներկու հազար խիզախ մարդ ու պատվիրեց. «Գնացե՛ք ու սրի բերանով կոտորե՛ք Հաբիս-​Գաղաադի բնակիչներին, նաև կանանց ու մանուկներին+։ 11  Ահա թե ինչ պիտի անեք դուք. ամեն տղամարդու և տղամարդու հետ անկողին մտած ամեն մի կնոջ կործանման պիտի մատնեք»+։ 12  Սակայն Հաբիս-​Գաղաադի+ բնակիչների մեջ նրանք գտան չորս հարյուր կույս+ աղջիկների, որոնք տղամարդու հետ չէին պառկել։ Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով+, որը Քանանում է։ 13  Եվ ամբողջ ժողովը մարդ ուղարկեց, որ խոսեն Բենիամինի որդիների հետ, որոնք Ռեմոնի ժայռի վրա էին+, և նրանց խաղաղություն առաջարկեն։ 14  Այդ ժամանակ Բենիամինյանները հետ դարձան, և Հաբիս-​Գաղաադի+ ողջ մնացած աղջիկներին կնության տվեցին նրանց, բայց բոլորի համար բավական չեղավ+։ 15  Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար+, որովհետև Եհովան Իսրայելի ցեղերի մեջ ճեղք էր բաց արել։ 16  Ժողովրդի երեցներն ասացին. «Ի՞նչ անենք այն մարդկանց, ովքեր առանց կին մնացին, քանի որ Բենիամինի ցեղի կանայք բնաջնջվել են»։ 17  Եվ ասացին. «Ողջ մնացած Բենիամինյանները+ պիտի ժառանգական կալվածքներ ունենան, որպեսզի Իսրայելից ցեղ չբնաջնջվի։ 18  Բայց մենք չենք կարող մեր աղջիկներին նրանց կնության տալ, որովհետև Իսրայելի որդիները երդվել են՝ ասելով. «Անիծյա՛լ լինի նա, ով Բենիամինին աղջիկ տա կնության»»+։ 19  Ի վերջո նրանք ասացին. «Ահա ամեն տարի Եհովայի պատվին տոն է լինում Սելովում+, որ Բեթելից դեպի հյուսիս է գտնվում՝ Սյուքեմ+ տանող մեծ ճանապարհի արևելյան կողմում և Լեբոնայից հարավ»։ 20  Ուստի Բենիամինի որդիներին պատվիրեցին. «Գնացեք, դարան մտեք խաղողի այգիներում 21  և նայեք. երբ որ Սելովի աղջիկները դուրս գան շուրջպար բռնելու+, դուրս եկեք այգիներից, և թող ձեզանից ամեն մեկը Սելովի աղջիկներից մի կին հափշտակի իր համար. և Բենիամինի երկիրը գնացեք։ 22  Եթե նրանց հայրերն ու եղբայրները գան մեր դեմ՝ դատ բաց անելու, մենք կասենք նրանց. «Հանուն նրանց բարեհաճ եղեք մեր հանդեպ, որովհետև պատերազմի ժամանակ նրանցից ամեն մեկի համար մենք կին չառանք+, և դուք էլ նրանց չտվեցիք, քանի որ այդ դեպքում դուք հանցավոր կլինեիք»»+։ 23  Բենիամինի որդիները այդպես էլ արեցին. շուրջպար բռնողներից+ իրենց թվի+ համեմատ կանայք հափշտակեցին ու տարան, որից հետո վերադարձան դեպի իրենց ժառանգությունը, քաղաքներ կառուցեցին+ ու բնակվեցին դրանց մեջ։ 24  Այդ ժամանակ Իսրայելի որդիներից ամեն մեկը իր ցեղի ու իր ընտանիքի մոտ վերադարձավ. և այնտեղից ամեն մեկը դեպի իր ժառանգությունը գնաց+։ 25  Այն օրերին թագավոր չկար Իսրայելում+։ Ամեն մեկն անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին+։

Ծանոթագրություններ