Դատավորներ 3:1-31

3  Այն ազգերը+, որոնց Եհովան թույլ տվեց մնալ, որ նրանց միջոցով փորձի+ Իսրայելին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր չէին մասնակցել Քանանի դեմ պատերազմներից որևէ մեկին+, սրանք են  (սա եղավ միայն այն բանի համար, որ Իսրայելի որդիների այն սերունդները, որոնք նախկինում չէին պատերազմել, փորձ ձեռք բերեն և պատերազմել սովորեն).  փղշտացիների+ հինգ դաշնակից կառավարիչները+, բոլոր քանանացիները+, սիդոնացիներն+ ու խևացիները+, որոնք բնակվում էին Լիբանանի+ լեռներում՝ Բաալ-​Հերմոնի+ լեռներից մինչև Եմաթի մուտքը+։  Սրանց միջոցով Իսրայելը փորձվեց+, որպեսզի իմացվեր, թե նրանք կհնազանդվե՞ն արդյոք Եհովայի պատվիրաններին, որոնք նա Մովսեսի միջոցով պատվիրել էր նրանց հայրերին+։  Ուստի Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների+, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ մեջ։  Նրանց աղջիկներին իրենց համար կին առան+, իրենց աղջիկներին տվեցին նրանց տղաներին+ և սկսեցին նրանց աստվածներին ծառայել+։  Իսրայելի որդիներն արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին։ Նրանք մոռացան իրենց Աստված Եհովային+ ու ծառայեցին Բահաղներին+ և սուրբ ձողերին*+։  Այս պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ+, այնպես որ նա մատնեց*+ նրանց Միջագետքի+ թագավոր Քուսարսաթեմի ձեռքը, և Իսրայելի որդիները ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։  Իսրայելի որդիները սկսեցին Եհովային օգնության կանչել+։ Այդ ժամանակ Եհովան Իսրայելի որդիների համար մի փրկիչ+ վեր կացրեց, որ փրկի նրանց՝ Քաղեբի կրտսեր եղբայր+ Կենեզի+ որդուն՝ Գոթոնիելին+։ 10  Եհովայի ոգին+ եկավ նրա վրա, և նա դարձավ Իսրայելի դատավորը։ Երբ նա դուրս եկավ պատերազմելու, Եհովան Ասորիքի* թագավոր Քուսարսաթեմին մատնեց նրա ձեռքը, և նրա ձեռքը հաղթեց+ Քուսարսաթեմին։ 11  Դրանից հետո երկիրը քառասուն տարի հանգստացավ։ Ժամանակի ընթացքում Կենեզի որդին՝ Գոթոնիելը, մահացավ։ 12  Իսրայելի որդիները դարձյալ չարիք գործեցին Եհովայի աչքին+։ Եհովան թույլ տվեց, որ Մովաբի+ թագավոր Եգլոնը զորանա Իսրայելից առավել+, քանի որ նրանք անում էին այն, ինչը չար էր Եհովայի աչքին+, 13  և հավաքեց նրանց դեմ Ամմոնի+ և Ամաղեկի+ որդիներին։ Նրանք գնացին ու հարվածեցին Իսրայելին և տիրացան արմավենիների քաղաքին+։ 14  Իսրայելի որդիները տասնութ տարի ծառայեցին Մովաբի Եգլոն թագավորին+։ 15  Իսրայելի որդիները սկսեցին Եհովային օգնության կանչել+։ Ուստի Եհովան նրանց համար մի փրկիչ վեր կացրեց՝ Բենիամինի+ ցեղից Գերայի որդի Ավոդին+, որը ձախլիկ+ էր։ Որոշ ժամանակ անց Իսրայելի որդիները նրա միջոցով Մովաբի Եգլոն թագավորին տուրք ուղարկեցին։ 16  Այդ ժամանակ Ավոդը իր համար մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր+ պատրաստեց, իր հանդերձների տակից կապեց գոտուց՝ աջ ազդրի վրա+, 17  և տուրքով ներկայացավ Մովաբի+ թագավոր Եգլոնին։ Եգլոնը չափազանց գեր մարդ էր։ 18  Երբ նա տուրքը+ տվեց վերջացրեց, տուրքը բերող մարդկանց անմիջապես հետ ուղարկեց։ 19  Իսկ ինքը Գաղգաղայի+ քարհանքի* մոտից հետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ համար գաղտնի խոսք ունեմ»։ Նա էլ ասաց. «Լռությո՛ւն»։ Այդ ժամանակ բոլոր նրա մոտ կանգնածները դուրս եկան+։ 20  Ավոդը մոտեցավ նրան, երբ նա նստած էր իր զով վերնասենյակում, որը միայն իրեն էր հատկացված, և ասաց. «Աստծու խոսքը ունեմ քեզ համար»։ Այդ պահին նա իր գահից վեր կացավ։ 21  Ավոդը մեկնեց իր ձախ ձեռքը, աջ ազդրի վրայից սուրը քաշեց ու նրա փորը խրեց։ 22  Սրի հետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ճարպով ծածկվեց, որովհետև սուրը փորի միջից չհանեց, և կղկղանքը դուրս թափվեց։ 23  Ավոդը օդանցքի միջով դուրս եկավ և վերնասենյակի դռներն իր հետևից փակելով՝ կողպեց, 24  ու ինքը գնաց+։ Նրա ծառաները եկան ու տեսան, որ վերնասենյակի դռները կողպված են։ Նրանք ասացին. «Գուցե նա ներսի զով սենյակում նստել է իր բնական կարիքների+ համար»։ 25  Եվ սպասեցին, մինչև որ սկսեցին անհանգստանալ, բայց վերնասենյակի դռները բաց անող չկար։ Ուստի վերցրին բանալին ու բացեցին, և ահա նրանց տերը մեռած ընկած էր գետնին։ 26  Իսկ Ավոդը, մինչ նրանք դանդաղում էին, փախավ։ Նա անցավ քարհանքերի+ մոտով ու փախավ Սեիրա։ 27  Երբ հասավ այնտեղ, Եփրեմի լեռներում+ եղջյուր փչեց+, և Իսրայելի որդիները նրա գլխավորությամբ նրա հետ ցած իջան լեռներից։ 28  Նա ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք+, որովհետև Եհովան ձեր թշնամիներին՝ մովաբացիներին, ձեր ձեռքն է տվել»+։ Նրանք էլ գնացին նրա հետևից և գրավեցին Հորդանանի ծանծաղուտները+՝ փակելով մովաբացիների անցնելու ճանապարհը, ու ոչ մի մարդու չթողեցին անցնել։ 29  Այդ ժամանակ նրանք կոտորեցին Մովաբին, մոտավորապես տասը հազար մարդ+, ամենքն էլ հաղթանդամ+ ու խիզախ մարդիկ. և մեկը չփախավ+։ 30  Այդ օրը Մովաբը հպատակվեց Իսրայելի ձեռքի տակ։ Եվ երկիրը ութսուն տարի հանգստացավ+։ 31  Նրանից հետո Անաթի որդի Սամեգարը+ փրկեց Իսրայելին։ Նա եզների խթանով փղշտացիներից+ վեց հարյուր մարդ կոտորեց+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Աստարտի ձողերին»։
Բռց.՝ «վաճառեց»։
Մինչև մ. թ. 7-րդ դարը՝ Ասորիք, այժմ՝ Սիրիա։
Կամ՝ «քարե պատկերների»։