Դատավորներ 4:1-24

4  Երբ Ավոդը մահացավ, Իսրայելի որդիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար է Եհովայի աչքին+։  Այդ պատճառով Եհովան մատնեց*+ նրանց Քանանի թագավոր Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Հասորում+։ Նրա զորագլուխը Սիսարան+ էր, որն ապրում էր Արիսոթ-​Գոյիմում*+։  Իսրայելի որդիները սկսեցին օգնության կանչել Եհովային+, քանի որ Սիսարան երկաթե գերանդիներով ինը հարյուր մարտակառքեր+ ուներ և քսան տարի դաժանորեն ճնշում էր Իսրայելի որդիներին+։  Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին+՝ Լաբիդոթի կինը։  Նա ապրում էր Դեբորայի արմավենու տակ՝ Ռամայի+ ու Բեթելի+ մեջտեղը՝ Եփրեմի լեռներում, և Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատաստանի համար։  Նա մարդ ուղարկեց և Կեդես-​Նեփթաղիմից+ կանչել տվեց Աբինոամի որդի Բարակին+ ու ասաց նրան. «Չէ՞ որ Իսրայելի Աստված Եհովան հրաման տվեց. «Գնա՛ և դիրքավորվի՛ր Թաբոր+ լեռան վրա և քեզ հետ Նեփթաղիմի+ որդիներից ու Զաբուղոնի+ որդիներից տասը հազար մարդ վերցրու։  Եվ ես քեզ մոտ՝ Կիսոն հեղեղատ+ կբերեմ+ Հաբինի+ զորագլուխ Սիսարային+, նրա մարտակառքերն ու զինվորների բազմությանը, և նրան քո ձեռքը կտամ»»+։  Բարակն ասաց նրան. «Եթե դու ինձ հետ գաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգաս, չեմ գնա»։  Նա պատասխանեց. «Ես անպատճառ քեզ հետ կգամ։ Սակայն փառքը քոնը չի լինի քո գնալու ճանապարհին, քանի որ Եհովան կնոջ+ ձեռքը պիտի մատնի* Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կեդես+։ 10  Բարակը Զաբուղոնին+ ու Նեփթաղիմին կանչեց Կեդես, և տասը հազար մարդ գնաց նրա հետևից+. Դեբորան նույնպես գնաց նրա հետ։ 11  Կենեցի Քաբերը+ բաժանվել էր կենեցիներից+՝ Հոբաբի որդիներից (Մովսեսը նրա փեսան էր)+, և իր վրանը կանգնեցրել էր մեծ ծառի մերձակայքում՝ Սանանիմում, որը Կեդեսի մոտ էր։ 12  Սիսարային տեղեկացրին, որ Աբինոամի+ որդի Բարակը բարձրացել է Թաբոր+ լեռը։ 13  Սիսարան իր բոլոր մարտակառքերը՝ երկաթե գերանդիներով ինը հարյուր մարտակառք+, և իր հետ եղող ողջ ժողովրդին Արիսոթ-​Գոյիմից իսկույն կանչեց Կիսոն հեղեղատ+։ 14  Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև այսօր Եհովան Սիսարային քո ձեռքն է տալու։ Չէ՞ որ Եհովան է քո առջևից գնում»+։ Եվ Բարակն իջավ Թաբոր լեռից, իսկ նրա հետևից՝ տասը հազար մարդ։ 15  Եհովան խառնաշփոթի մեջ գցեց+ Սիսարային, նրա բոլոր մարտակառքերն ու նրա ամբողջ զորքին և սրի բերանով կոտորեց նրանց Բարակի առաջ։ Սիսարան իջավ իր կառքից և ոտքով փախավ։ 16  Բարակը հետապնդեց+ մարտակառքերն+ ու զորքին մինչև Արիսոթ-​Գոյիմ, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ։ Ոչ մեկը չմնաց+։ 17  Սիսարան+ ոտքով փախավ կենեցի+ Քաբերի կնոջ՝ Հայելի+ վրանը, որովհետև Հասորի թագավոր Հաբինի+ ու կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։ 18  Այդ ժամանակ Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու ու ասաց նրան. «Մտի՛ր այստեղ, տե՛ր իմ, մտի՛ր ինձ մոտ։ Մի՛ վախեցիր»։ Եվ նա մտավ նրա վրանը։ Հետո կինը ծածկոցով ծածկեց նրան։ 19  Մի փոքր անց նա ասաց կնոջը. «Ծարավ եմ, մի քիչ խմելու ջուր տուր ինձ, խնդրում եմ»։ Կինը բաց արեց կաթի տիկը+ և տվեց նրան, որ խմի+, որից հետո ծածկեց նրան։ 20  Նա ասաց կնոջը. «Կանգնի՛ր վրանի մուտքի մոտ, և եթե որևէ մեկը գա ու հարցնի, թե՝ այստեղ մարդ կա՞, կասես նրան՝ չկա՛»։ 21  Քաբերի կին Հայելը իր ձեռքը առավ վրանի ցիցն ու մուրճը։ Ապա կամացուկ մոտեցավ նրան և, քանի դեռ նա հոգնած քնած էր, ցիցը մեխեց նրա քունքի մեջ+ ու նրան գետնին բևեռեց։ Եվ նա մեռավ+։ 22  Իսկ Բարակը ընկել էր Սիսարայի հետևից։ Հայելը դուրս եկավ նրան ընդառաջ ու ասաց. «Եկ քեզ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Նա մտավ նրա մոտ, և ահա Սիսարան մեռած ընկած էր՝ ցիցը քունքերի մեջ խրված։ 23  Այդ օրը Աստված Քանանի թագավոր Հաբինին Իսրայելի որդիների հպատակը դարձրեց+։ 24  Իսրայելի որդիների ձեռքը գնալով ավելի հզորացավ Քանանի թագավոր Հաբինի վրա+, մինչև որ նրանք բնաջինջ արեցին Քանանի Հաբին թագավորին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ազգերի Արիսոթում»։
Բռց.՝ «վաճառեց»։
Բռց.՝ «վաճառի»։