Եբրայեցիներ 11:1-40
11 Հավատը+ լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան+, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն+։
2 Դրա միջոցով հնում ապրած մարդիկ վկայություն ստացան, որ Աստծու բարեհաճությունն ունեն+։
3 Հավատով մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա եղած բաները*+ Աստծու խոսքով են ստեղծվել*+, այնպես որ երևացող բաները առաջ են եկել չերևացող բաներից+։
4 Հավատով Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը+, և այդ հավատի շնորհիվ նա վկայություն ստացավ իր մասին, որ արդար է, երբ Աստված վկայեց+, որ ընդունել է նրա ընծաները։ Եվ հավատի միջոցով նա դեռ խոսում է, թեպետև մահացել է+։
5 Հավատով Ենոքը+ փոխադրվեց, որպեսզի մահ չտեսնի, և նրան ոչ մի տեղ չգտան, որովհետև Աստված փոխադրել էր նրան+, քանի որ նախքան դա նա վկայություն էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն+։
6 Իսկ առանց հավատի+՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն+, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի+ և վարձատրում է+ նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն+։
7 Հավատով Նոյը+, երբ Աստծուց նախազգուշացում ստացավ այն ամենի մասին, ինչ դեռ չէր տեսել+, աստվածավախություն դրսևորեց և իր ընտանիքի փրկության համար տապան կառուցեց+։ Այդ հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը+ և հավատի միջոցով արդարության+ ժառանգ դարձավ։
8 Հավատով Աբրահամը+, երբ կանչվեց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն։ Եվ նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում+։
9 Հավատով նա խոստացված երկրում պանդուխտ եղավ, ինչպես օտար երկրում+, և Իսահակի+ ու Հակոբի+ հետ, որոնք նրա հետ հենց նույն խոստման ժառանգներն էին+, վրաններում բնակվեց+,
10 քանի որ նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին+, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է+։
11 Հավատով Սառան+ հղիացավ*, նույնիսկ երբ նրա տարիքն արդեն անցել էր+, քանի որ հավատարիմ համարեց խոստացողին+։
12 Ուստի մի մարդուց+, որն այլևս չէր կարող սերունդ ունենալ*+, երեխաներ ծնվեցին՝ երկնքի աստղերի պես բազում և ծովափի ավազահատիկների պես անհաշիվ+։
13 Նրանք բոլորը մինչև մահ հավատարիմ մնացին+, թեպետև չստացան խոստացված բաները+, սակայն հեռվից տեսան դրանք+ և ողջունեցին ու հրապարակավ հռչակեցին, որ իրենք օտարներ և ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում+։
14 Նրանք, ովքեր այսպիսի բաներ են ասում, ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար իրենց համար մի սեփական վայր են փնտրում+։
15 Սակայն եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել+, ապա հնարավորություն կունենային վերադառնալու+։
16 Բայց հիմա նրանք ձգտում են մի ավելի լավ վայրի, այսինքն՝ մի վայրի, որը առնչություն ունի երկնքի հետ+։ Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն որպես իրենց Աստված են կանչում+, և նա մի քաղաք+ է պատրաստել նրանց համար։
17 Հավատով Աբրահամը, երբ փորձվեց+, Իսահակին համարյա թե զոհ մատուցեց։ Նա, ով ուրախությամբ ստացավ խոստումները, փորձեց մատուցել իր միածին որդուն+,
18 չնայած նրան ասվել էր. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»+։
19 Բայց նա մտածեց ու հասկացավ, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան+, և մահվան ճիրաններից հետ ստացավ նրան, ինչը և նախատիպ դարձավ+։
20 Հավատով Իսահակը գալիք բաների հետ կապված օրհնեց Հակոբին+ ու Եսավին+։
21 Հավատով Հակոբը, երբ մահանում էր+, օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և երկրպագություն արեց՝ իր ցուպին հենվելով+։
22 Հավատով Հովսեփը, երբ իր վախճանը մոտենում էր, հիշատակեց Իսրայելի որդիների ելքի+ մասին և պատվեր տվեց իր ոսկորների վերաբերյալ+։
23 Հավատով Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան+, որովհետև տեսան, որ երեխան գեղեցիկ է+, և չվախեցան թագավորի հրամանից+։
24 Հավատով Մովսեսը, երբ մեծացավ+, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց+.
25 նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել,
26 որովհետև նախատինքը+, որը նա կրեց որպես օծյալ*, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը+։
27 Հավատով նա թողեց Եգիպտոսը+, բայց ոչ թե այն պատճառով, որ վախեցավ թագավորի բարկությունից+, քանի որ շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է+։
28 Հավատով նա տոնեց Պասեքը+ և արյուն շաղ տվեց դռների կողափայտերին+, որպեսզի կործանողը չդիպչի իրենց առաջնեկներին+։
29 Հավատով նրանք անցան Կարմիր ծովի միջով այնպես, ասես չոր գետնի վրայով էին անցնում+, բայց երբ եգիպտացիները համարձակվեցին դրա միջով անցնել, ծովը կուլ տվեց նրանց+։
30 Հավատի շնորհիվ Երիքովի պարիսպները ընկան այն բանից հետո, երբ յոթ օր շրջապատված մնացին+։
31 Հավատով Ռախաբ+ պոռնիկը չկործանվեց նրանց հետ, ովքեր չհնազանդվեցին, քանի որ խաղաղությամբ ընդունեց հետախույզներին+։
32 Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ։ Ժամանակը չի հերիքի, եթե շարունակեմ պատմել Գեդեոնի+, Բարակի+, Սամսոնի+, Հեփթայեի+, Դավթի+, ինչպես նաև Սամուելի+ և մյուս մարգարեների+ մասին,
33 որոնք իրենց հավատով թագավորությունների հաղթեցին+, արդարություն գործադրեցին+, խոստումներ ստացան+, առյուծների բերանները փակեցին+,
34 կրակի ուժին դիմակայեցին+, սրի բերանից փախան+, թույլ էին, զորավոր դարձան+, պատերազմում անվեհեր եղան+, օտարների զորքերը ջախջախեցին+։
35 Կանայք հարության միջոցով իրենց մահացածներին ընդունեցին+։ Իսկ ուրիշները չարչարվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել որևէ փրկանքի միջոցով, որպեսզի հասնեն ավելի լավ հարությանը։
36 Այո՛, մյուսները փորձության ենթարկվեցին ծաղրուծանակով ու խարազանվելով, ավելին՝ կապանքներով+ ու բանտերով+։
37 Նրանք քարկոծվեցին+, փորձվեցին+, սղոցվեցին, սրով մորթվեցին+, ոչխարի և այծի մորթիներով ման եկան+, կարիքի+ ու նեղության մեջ եղան+, դաժան վերաբերմունքի արժանացան+։
38 Նրանք, որոնց աշխարհը արժանի չէր, թափառեցին անապատներում ու լեռներում, քարայրներում+ ու երկրի խորշերում։
39 Եվ նրանք բոլորը, թեև իրենց հավատի շնորհիվ վկայություն ստացան իրենց մասին, սակայն խոստացվածը չստացան+,
40 քանի որ Աստված մի ավելի լավ բան+ նախատեսեց մեզ համար+, որպեսզի նրանք+ կատարյալ+ չդառնան առանց մեզ+։