Եբրայեցիներ 13:1-25

13  Թող ձեր եղբայրասիրությունը հարատևի+։  Մի՛ մոռացեք հյուրասիրությունը+, որովհետև դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին+։  Հիշեցեք նրանց, ովքեր բանտի կապանքներում են+, ասես թե դուք էլ եք նրանց հետ բանտարկված+։ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում+, քանի որ դուք էլ եք դեռ ապրում երկրի վրա։  Թող ամուսնությունը բոլորի համար պատվական լինի, և ամուսնական անկողինը՝ չպղծվի+, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին+։  Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա+։ Բավարարվեք+ եղածով+, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»+։  Այնպես որ քաջությամբ ենք լցված+ և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»+։  Հիշեցեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ովքեր Աստծու խոսքը խոսեցին ձեզ հետ, և խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը՝ ընդօրինակեք+ նրանց հավատը+։  Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան+։  Մի՛ շեղվեք զանազան և օտար ուսմունքներով+, որովհետև լավ է, որ սիրտը ամրապնդվի Աստծու անզուգական բարությամբ+ և ոչ թե ուտեստներով+, որոնք անօգուտ են նրանց համար, ովքեր չափից շատ կարևորում են դրանք։ 10  Մենք զոհասեղան ունենք, որից ուտելու իրավունք չունեն նրանք, ովքեր սուրբ ծառայություն են մատուցում խորանում+, 11  քանի որ այն կենդանիների մարմինները, որոնց արյունը քահանայապետը սուրբ վայր է տանում մեղքերը քավելու համար, ճամբարից դուրս են այրվում+։ 12  Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի ժողովրդին սրբացնի+ իր արյունով+, չարչարվեց քաղաքի դարպասից դուրս+։ 13  Ուրեմն եկեք գնանք դեպի նա՝ ճամբարից դուրս՝ կրելով նրա կրած նախատինքը+, 14  որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք+, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին+։ 15  Հիսուսի միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք+, այսինքն՝ շուրթերի պտուղը+, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը+։ 16  Եվ ավելին, մի՛ մոռացեք բարին գործել+ և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի+։ 17  Հնազանդվեք ու հպատակվեք+ նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան+։ Այդպես վարվեք, որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար+։ 18  Շարունակ աղոթեք մեզ համար+, քանի որ վստահ ենք, որ մաքուր* խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել+։ 19  Բայց հատկապես հորդորում եմ ձեզ դա անել, որպեսզի ավելի շուտ վերադառնամ ձեզ մոտ+։ 20  Եվ թող խաղաղության Աստվածը+, որը մահացածների+ միջից վեր հանեց մեծ հովվին+՝ մեր Տեր Հիսուսին, որն իր հետ ուներ հավիտենական ուխտի արյունը+, 21  ապահովի ձեզ ամեն բարի բանով, որպեսզի կատարեք նրա կամքը և Հիսուս Քրիստոսի միջոցով մեր մեջ իրագործեք այն, ինչը հաճելի է իրեն+։ Նրան լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։ 22  Այժմ հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ սիրով ընդունեք քաջալերանքի այս խոսքը, որովհետև ընդամենը մի քանի խոսքով ձեզ նամակ գրեցի+։ 23  Իմացեք, որ մեր եղբայր Տիմոթեոսը+ ազատ է արձակվել, և եթե նա շուտով գա, միասին կգանք ձեզ տեսնելու։ 24  Բարևներս փոխանցեք բոլոր նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ+, ինչպես նաև բոլոր սրբերին։ Իտալիայում+ եղողները ողջունում են ձեզ։ 25  Թող Տիրոջ անզուգական բարությունը+ ձեր բոլորի հետ լինի։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ազնիվ»։