Եզեկիել 13:1-23

13  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Իսրայելի մարգարեների մասին, որոնք մարգարեանում են+, և ասա իրենց սրտից մարգարեություններ ասողներին+. «Լսեցե՛ք Եհովայի խոսքը+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ հիմար+ մարգարեներին, որոնք գնում են իրենց ոգու հետևից+, թեև ոչինչ չեն տեսել+։  Քո մարգարեները, ո՛վ Իսրայել, դարձել են ավերակներում բնակվող աղվեսների նման+։  Դուք չեք կանգնի ճեղքերի մեջ+ և հանուն Իսրայելի տան չեք շինի քարե պարիսպը+, որ Եհովայի օրը+ կանգնեք պատերազմում»։  «Նրանք տեսիլքում կեղծիք են տեսնում, և նրանց գուշակությունը սուտ է+։ Նրանք ասում են՝ «այսպես է ասում Եհովան», մինչդեռ Եհովան չի ուղարկել նրանց, և ակնկալում են, որ խոսքը կկատարվի+։  Չէ՞ որ դուք տեսիլքում կեղծիք եք տեսնում, չէ՞ որ գուշակություն անելիս սուտ եք ասում, թե՝ «այսպես է ասում Եհովան», մինչդեռ ես ոչինչ չեմ ասել»»+։  «Այդ պատճառով այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. ««Ես ձեր դեմ եմ, քանի որ դուք կեղծ բաներ եք ասում և տեսիլքում ստություն եք տեսնում»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։  Իմ ձեռքն ուղղում եմ այն մարգարեների դեմ, ովքեր տեսիլքում կեղծիք են տեսնում, և սուտ բաներ են գուշակում+։ Նրանք չեն մնա իմ մտերիմների+՝ իմ ժողովրդի մեջ, Իսրայելի տան գրանցման մատյանում չեն գրանցվի+ և Իսրայելի երկիր չեն գա+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ+, 10  և դա այն բանի համար, այո՛, այն բանի համար, որ նրանք իմ ժողովրդին շեղել են ճանապարհից՝ ասելով՝ խաղաղությո՜ւն է, բայց խաղաղություն չկա+։ Մեկը միջնապատ է շինում, իսկ մյուսները զուր+ տեղն են կրով ծեփում այն»+։ 11  Կրով ծեփողներին ասա, որ պարիսպն ընկնելու է։ Հորդառատ անձրև է գալու, և դու թափվելու ես, ո՛վ կարկուտ, փոթորկոտ քամու պոռթկումը ճեղքելու է այն+։ 12  Պարիսպն ընկնելու է։ Եվ այդ ժամանակ մի՞թե ձեզ չեն ասի. «Որտե՞ղ է ծեփը, որով ծեփում էիք»+։ 13  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես իմ ցասումով փոթորկոտ քամու պոռթկում կբերեմ, իմ բարկությամբ՝ հորդառատ անձրև, իմ ցասումով՝ կարկուտ՝ ոչնչացնելու համար+։ 14  Ես կքանդեմ այն պարիսպը, որը ծեփել եք կրով, գետնին կհավասարեցնեմ այն, ու նրա հիմքը կերևա+։ Քաղաքը կընկնի, ու ձեր վերջը կգա նրանում։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»+։ 15  «Ես իսպառ կթափեմ իմ ցասումը այդ պարսպի և այն կրով ծեփողների վրա ու կասեմ ձեզ. «Այս պարիսպն այլևս չկա, և ծեփողներն էլ չկան+՝ 16  Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի համար ու տեսիլքում տեսնում են, թե խաղաղություն է գալու նրա վրա+, մինչդեռ խաղաղություն չկա»»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։ 17  Իսկ դու, ո՛վ մարդու որդի, երեսդ ուղղիր+ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք իրենց մարգարեուհիների+ պես են պահում և իրենց սրտի ուզածն են ասում+։ Մարգարեացիր նրանց դեմ 18  և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Վա՜յ այն կանանց, ովքեր երիզներ են կարում յուրաքանչյուրի արմունկի համար և տարբեր չափսերի գլխածածկոցներ են պատրաստում, որպեսզի հոգիներ որսան+։ Մի՞թե իմ ժողովրդի հոգիները որսալով՝ դուք կենդանի կպահեք ձեր հոգիները, ո՛վ կանայք։ 19  Մի բուռ գարու և հացի պատառների համար իմ ժողովրդի առաջ անարգում եք ինձ+՝ մահվան մատնելով այն հոգիներին, որոնք չպետք է մահանան+, ու կենդանի թողնելով այն հոգիներին, որոնք չպետք է ապրեն, և խաբում եք իմ ժողովրդին, որը սուտ բաներ է լսում»»+։ 20  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես ձեր երիզների դեմ եմ, ո՛վ կանայք, որոնցով հոգիներ եք որսում, ասես թռչունների։ Ես կպոկեմ դրանք ձեր բազուկներից ու կազատեմ այն հոգիներին, որոնց որսում եք, կազատեմ հոգիներին, ինչպես թռչունների+։ 21  Կհանեմ ձեր գլխածածկոցները և ձեր ձեռքից կազատեմ իմ ժողովրդին. նրանք այլևս որս չեն լինի ձեր ձեռքում։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ+։ 22  Քանի որ դուք ստությամբ վհատեցնում էիք արդարի սիրտը+, մինչդեռ ես ցավ չէի պատճառում նրան, և զորացնում էիք ամբարշտի ձեռքերը+, որ նա հետ չդառնա իր չար ճանապարհից ու կենդանի մնա+, 23  դրա համար էլ կդադարեք տեսիլքում կեղծիք տեսնելուց+ ու այլևս գուշակություն չեք անի+։ Ես իմ ժողովրդին կազատեմ ձեր ձեռքից+, և դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»+։

Ծանոթագրություններ