Եզեկիել 15:1-8
15 Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Մարդո՛ւ որդի, այլ ծառերից ինչո՞վ է տարբերվում խաղողի+ վազը՝ նրա ընձյուղը, որը անտառի ծառերի մեջ է։
3 Մի՞թե դրանից ձող են պատրաստում որևէ գործ անելու համար։ Մի՞թե մարդիկ դրանից սեպ են պատրաստում որևէ անոթ կախելու համար։
4 Այն որպես վառելիք կրակի մեջ է գցվում+։ Կրակը լափում է դրա երկու ծայրերը, և մեջտեղի մասն այրվում է+։ Պիտանի՞ է արդյոք այն որևէ գործի համար։
5 Նույնիսկ չայրված վիճակում այն պիտանի չէ որևէ գործի համար։ Առավել ևս երբ կրակը լափի, և այն այրվի, կարո՞ղ է արդյոք գործածվել որևէ գործի մեջ»+։
6 «Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ինչպես որ անտառի ծառերի միջից խաղողի վազն եմ տվել որպես վառելիք կրակի համար, այնպես էլ Երուսաղեմի բնակիչներին եմ տվել+։
7 Երեսս նրանց դեմ եմ ուղղել+։ Նրանք կրակից են դուրս եկել, բայց հենց կրակը կլափի նրանց+։ Եվ երբ երեսս նրանց դեմ ուղղեմ, դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»»+։
8 ««Երկիրն ամայի կդարձնեմ+, որովհետև նրանք անհավատարմությամբ վարվեցին»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։