Եզեկիել 19:1-14

19  «Իսկ դու Իսրայելի իշխանների+ մասին ողբերգ+ ասա.  «Ո՞վ էր քո մայրը. առյուծ՝ առյուծների մեջ+։ Նա պառկում էր առյուծների մեջ ու մեծացնում էր իր կորյուններին։  Նա դաստիարակեց իր կորյուններից մեկին+, և այն դարձավ հզոր առյուծ։ Նա սովորեց պատառոտել որսը+ և նույնիսկ մարդկանց խժռեց։  Ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց պատրաստած փոսում, և նրան կարթերով Եգիպտոս տարան+։  Երբ նա տեսավ, որ զուր էր սպասել, և իր հույսը կորել է, վերցրեց մեկ այլ կորյունի+ ու նրան հզոր առյուծ դարձրեց։  Նա սկսեց քայլել առյուծների մեջ, հզոր առյուծ դարձավ, սովորեց պատառոտել որսը+ և նույնիսկ մարդկանց խժռեց+։  Նա իմանում էր, թե որտեղ են գտնվում նրանց բնակելի աշտարակները, և ավերում էր նրանց քաղաքները+, այնպես որ երկիրն ամայի դարձավ, և նա իր մռնչյունով լցրեց այն+։  Շրջակա գավառներից ազգերը նրա դեմ դուրս եկան+ և իրենց ցանցը գցեցին նրա վրա+։ Նա բռնվեց նրանց պատրաստած փոսում+։  Ի վերջո, նրան կարթերով գցեցին վանդակի մեջ ու բերեցին Բաբելոնի թագավորի մոտ+։ Նրան բերեցին որսացանցով, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռներում+։ 10  Քո մայրը+ ջրերի մոտ տնկված որթատունկի պես էր արյանդ մեջ+։ Առատ ջրերի շնորհիվ նա պտղատու դարձավ և շատ ճյուղեր արձակեց+։ 11  Դրանք նրա համար ամուր ճյուղեր դարձան, որ պիտանի էին իշխանների գավազանների համար+։ Որթատունկը ավելի բարձր դարձավ, քան մյուս ծառերի ճյուղերը։ Իր բարձրության ու սաղարթի շնորհիվ նա տեսանելի դարձավ+։ 12  Բայց նրան արմատախիլ արեցին ցասումով+, գետին գցեցին, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղները+։ Նրա ամուր ճյուղը պոկեցին, և այն չորացավ+։ Կրակը լափեց այն+։ 13  Հիմա այն տնկված է անապատում+, անջուր ու ծարավուտ երկրում+։ 14  Եվ ահա դրա ճյուղից կրակ դուրս եկավ+, լափեց դրա ընձյուղները, պտուղները, և այն մնաց առանց ամուր ճյուղի՝ իշխելու գավազանի+։ Սա ողբերգ է և ողբերգ էլ կմնա»»+։

Ծանոթագրություններ