Եզեկիել 21:1-32
21 Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Մարդո՛ւ որդի, երեսդ դարձրու դեպի Երուսաղեմ, խոսք ուղղիր+ դեպի սուրբ վայրերը+ և մարգարեացիր Իսրայելի երկրի դեմ+։
3 Իսրայելի երկրին ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ես քո դեմ եմ+, և սուրս հանելու եմ պատյանից+ ու քո միջից վերացնելու եմ թե՛ արդարին, թե՛ ամբարշտին+։
4 Սուրս պատյանից դուրս է գալու ամեն մարմնի դեմ՝ հարավից մինչև հյուսիս, որպեսզի ես քո միջից վերացնեմ թե՛ արդարին, թե՛ ամբարշտին+։
5 Եվ ամեն մարմին կիմանա, որ ես՝ Եհովաս եմ հանել իմ սուրը պատյանից+, և այն այլևս հետ չի դառնա»»+։
6 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, հառաչիր, թող մեջքդ դողա+, դառնությամբ հառաչիր նրանց աչքի առաջ+։
7 Եվ եթե հարցնեն քեզ՝ «ինչո՞ւ ես հառաչում»+, դու էլ պատասխանիր՝ «լուրի պատճառով»+։ Այն անպատճառ կգա+, և յուրաքանչյուրի սիրտը կհալչի+, բոլորը թևաթափ կլինեն, ամենքի ոգին կընկճվի, ու բոլորի ծնկներով ջուր կհոսի*+։ «Այն անպատճառ կգա+ ու կկատարվի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։
8 Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ.
9 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր ու ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ասա՛. «Սո՛ւր, սո՛ւր+։ Այն սրել են+ ու փայլեցրել,
10 սրել են, որ կոտորած անեն, փայլեցրել են, որ շողշողա»»»»+։
«Մի՞թե չպիտի ցնծանք»+։
««Արդյոք այն կարհամարհի՞ իմ որդու+ գավազանը+, ինչպես ցանկացած այլ ծառի+։
11 Այն տալիս են փայլեցնելու, որ հետո ձեռքը վերցնեն։ Սո՛ւրը՝ այն սրել են, սո՛ւրը՝ այն փայլեցրել են, որ սպանողի ձեռքը տան+։
12 Աղաղակիր ու ողբա+, ո՛վ մարդու որդի, որովհետև սուրը իմ ժողովրդի դեմ է ուղղված+, Իսրայելի բոլոր իշխանների դեմ+։ Նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնվել+։ Ուստի զարկիր ազդրիդ+։
13 Ստուգումն արդեն կատարվել է+։ Իսկ ի՞նչ կլինի, եթե սուրն արհամարհի նաև գավազանը+. գավազանն այլևս գոյություն չի ունենա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
14 Եվ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր, ափերդ իրար զարկիր+, և թող երեք անգամ ասվի՝ սո՛ւր+։ Այն սուր է սպանվողների համար, սուր է սպանվողի համար, որը երևելի է։ Այն շրջապատում է նրանց+։
15 Ես սրով կկոտորեմ, որ սրտերը հալչեն+, որ շատանան նրանց բոլոր դարպասների+ մոտ ընկածները։ Ավա՜ղ, այն շողշողում է, փայլեցված է, որ կոտորած անի+։
16 Ցո՛ւյց տուր սրությունդ+, ա՛ջ գնա։ Պատրա՛ստ եղիր, ձա՛խ գնա։ Գնա՛, ուր էլ որ երեսդ ուղղեն։
17 Ես նույնպես ափերս իրար կզարկեմ+, և իմ ցասումը+ կհանդարտվի+։ Ես՝ Եհովաս եմ դա ասել»։
18 Եվ Եհովայի խոսքը կրկին եղավ ինձ.
19 «Իսկ դու, ո՛վ մարդու որդի, քեզ համար երկու ճանապարհ սահմանիր, որոնցով կմտնի Բաբելոնի թագավորի սուրը+։ Երկուսն էլ մի երկրից պետք է դուրս գան։ Ուղեցույց նշան պետք է պատրաստվի+ ու դրվի քաղաք տանող ճանապարհի գլխին։
20 Ճանապարհներից մեկը սահմանիր այն սրի համար, որը դուրս կգա Ամմոնի որդիների Ռաբայի դեմ+, իսկ մյուսը՝ այն սրի համար, որը դուրս կգա Հուդայի դեմ՝ բերդաքաղաք Երուսաղեմի դեմ+,
21 որովհետև Բաբելոնի թագավորը կանգնեց խաչմերուկում՝ երկու ճանապարհների գլխին, որպեսզի գուշակություն անի+։ Նա թափահարեց նետերը, հարցրեց թերափիմներին*+ և նայեց լյարդին։
22 Գուշակությունը նրա աջ ձեռքում ցույց տվեց, որ նրանք Երուսաղեմ պետք է գնան, որպեսզի պարսպակործան զենքեր դնեն+, կոտորած անելու հրաման տան+, տագնապի ազդանշան արձակեն, պարսպակործան զենքեր դնեն դարպասների դիմաց, պատնեշ կանգնեցնեն ու պաշարման պարիսպ շինեն+։
23 Բայց այդ գուշակությունը կեղծ թվաց նրանց աչքին+, ովքեր երդումներ էին տվել նրանց+։ Եվ նա հիշում է նրանց հանցանքը+, որպեսզի բռնի նրանց+։
24 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ ձեր անօրենությունները բացահայտ են դառնում, և ձեր մեղքերը տեսանելի են ձեր բոլոր գործերում, և դրանով ստիպում եք հիշել ձեր հանցանքը, այո՛, քանի որ ստիպում եք հիշել ձեզ+, դրա համար դուք թշնամու ձեռքով կբռնվեք»+։
25 Իսկ քեզ, ո՛վ Իսրայելի ամբարիշտ իշխան+, որ մահացու վիրավոր ես, և օրդ եկել է վերջին անօրենության ժամանակ+,
26 այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հանիր խույրը և վեր առ պսակը+։ Նմանը այլևս չի լինի+։ Ցածրը բարձրացրու+ և բարձրը ցածրացրու+։
27 Կործանո՛ւմ, կործանո՛ւմ, կործանո՛ւմ նրան+։ Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով օրինական իրավունք ունի+, և ես այն նրան կտամ»+։
28 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, մարգարեացիր ու ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան Ամմոնի որդիների և նրանց բերած նախատինքի մասին»։ Ասա՛. «Սո՛ւր, սո՛ւր են մերկացրել կոտորելու համար, այն փայլեցրել են, որ շողշողա, փայլեցրել են, որ խժռի+,
29 որովհետև քեզ* համար անիրական բաներ են տեսել, սուտ բաներ են գուշակել+, որպեսզի քեզ դնեն սպանվածների՝ այն ամբարիշտների վզին, որոնց օրը եկել է վերջին անօրենության ժամանակ+։
30 Այն դիր պատյանի մեջ։ Ես կդատեմ քեզ այն վայրում, որտեղ ստեղծվեցիր՝ քո ծննդավայրում+։
31 Ես իմ դատապարտությունը կբերեմ քեզ վրա։ Իմ ցասման կրակով կփչեմ քեզ վրա+ ու կմատնեմ անխոհեմ մարդկանց ձեռքը, որոնք հմուտ ավերողներ են+։
32 Դու վառելիք կդառնաս կրակի համար+, արյունդ երկրի մեջտեղը կթափվի։ Դու չես հիշվի, որովհետև ես՝ Եհովաս եմ դա ասել»»+։