Եզեկիել 26:1-21
26 Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Մարդո՛ւ որդի, քանի որ Տյուրոսը+ Երուսաղեմի համար ասաց+՝ «նրան տեղն է, նա կոտրվել է+, կոտրվել են ժողովուրդների դռները+, հիմա ամեն ինչ իմը կդառնա, ես կհարստանամ, որովհետև նա ավերվել է»+,
3 ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ Տյուրոս, քո դեմ կհանեմ շատ ազգերի+, ինչպես որ ծովն է վեր հանում իր ալիքները+։
4 Նրանք կկործանեն Տյուրոսի պարիսպները+, կքանդեն նրա աշտարակները+, իսկ ես նրա վրայից կքերեմ հողը ու նրան կդարձնեմ ապառաժի հարթ ու մերկ մակերես։
5 Ծովի մեջտեղում+ նա ուռկաններ չորացնելու տեղ կդառնա»+։
«Ես եմ դա ասել,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Ազգերը կկողոպտեն նրան։
6 Նրա կախյալ քաղաքները, որոնք մայրցամաքի վրա են, սրի կմատնվեն։ Եվ ժողովուրդը պիտի իմանա, որ ես Եհովան եմ»+։
7 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես Տյուրոսի դեմ հյուսիսից բերելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին+՝ թագավորների թագավորին+՝ ձիերով+, մարտակառքերով+, հեծելազորով, բազմությամբ+ ու բազմաքանակ ժողովրդով։
8 Նա սրի կմատնի քո կախյալ քաղաքները, որոնք մայրցամաքի վրա են։ Քո դեմ պաշարման պարիսպ կշինի, պատնեշ կկանգնեցնի+ և մի մեծ վահան կբարձրացնի։
9 Նա պարսպակործան զենքով կհարվածի քո պարիսպներին, և քո աշտարակներն իր սրով կկործանի։
10 Նրա ձիերի բազմության ծփանքից դու փոշիով կծածկվես+։ Նրա հեծելազորի, անիվների, մարտակառքերի ձայնից կցնցվեն քո պարիսպները, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպես որ ճեղքերից են քաղաք մտնում։
11 Իր ձիերի սմբակներով նա կկոխկռտի քո բոլոր փողոցները+, սրով կսպանի քո ժողովրդին, և քո զորության սյուները գետին կտապալվեն։
12 Նրանք կթալանեն քո հարստությունը+, կկողոպտեն քո ապրանքները+, կքանդեն քո պարիսպները և քարուքանդ կանեն քո ցանկալի տները։ Ջուրը կգցեն քարերդ, փայտերդ ու հողդ»։
13 «Ես վերջ կդնեմ երգերիդ աղմուկին+, ու քնարներիդ ձայնն այլևս չի լսվի+։
14 Քեզ ապառաժի հարթ ու մերկ մակերես կդարձնեմ+, դու կդառնաս ուռկաններ չորացնելու տեղ+։ Էլ երբեք չես վերակառուցվի, քանի որ ես՝ Եհովաս եմ խոսել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։
15 Գերիշխան Տեր Եհովան այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե կղզիները չեն ցնցվի քո անկման ձայնից, երբ հեծեծա մահացու վիրավորը, և քո մեջ կոտորած ու ջարդ լինի+։
16 Ծովի բոլոր իշխանները+ գահընկեց կլինեն+, կհանեն իրենց վերնահագուստներն ու ասեղնագործ հանդերձները։ Նրանք սարսուռի հագուստ կհագնեն, կնստեն գետնին+, ամեն վայրկյան վեր կթռչեն+ ու ապշած քեզ կնայեն։
17 Նրանք կողբերգեն+ ու կասեն քեզ.
«Ինչպե՜ս կործանվեցիր, դո՜ւ, որ բնակեցված էիր ծովերով եկած մարդկանցով+։ Ո՜վ փառաբանված քաղաք, որ ուժեղ էիր դարձել ծովում+։ Նա և նրա բնակիչները, որոնք սարսափ էին ներշնչում երկրի բոլոր բնակիչներին, կործանվեցին։
18 Հիմա՝ քո անկման օրը, կղզիները կսարսռան։ Ծովի կղզիները քո կործանման պատճառով կտագնապեն»»+։
19 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ քեզ ավերված քաղաք դարձնեմ, ինչպես անմարդաբնակ քաղաքներն են, երբ քեզ վրա բերեմ ջրերի անդունդը, և հսկայական ջրերը ծածկեն քեզ+,
20 այդ ժամանակ ինչպես բոլորին, այնպես էլ քեզ փոսը կիջեցնեմ, որտեղ գտնվում են վաղուց ի վեր մահացածները+։ Քեզ կբնակեցնեմ երկրի ամենաստորին մասում+՝ վաղուց ի վեր ավերված վայրերի, փոսն իջնողների հետ+, որպեսզի այլևս չբնակեցվես։ Եվ ես կզարդարեմ ողջերի երկիրը+։
21 Քեզ վրա հանկարծահաս սարսափ կբերեմ+, և դու կվերանաս, քեզ կփնտրեն+, բայց չեն գտնի դարեդար»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։