Եզեկիել 28:1-26

28  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի առաջնորդին ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ սիրտդ հպարտացավ+, և դու ասում ես՝ «ես աստված եմ+, նստած եմ աստծու աթոռին+՝ ծովի սրտում»+, մինչդեռ ընդամենը մարդ ես+ և ոչ թե աստված+, և քանի որ համարում ես, թե սիրտդ աստծու սիրտ է...  Դու կարծում ես, թե Դանիելից իմաստուն ես+, թե ոչ մի գաղտնիք չկա, որ չիմանաս+։  Քո իմաստությամբ ու խորաթափանցությամբ հարստություն ես ձեռք բերել, ոսկի ու արծաթ ես դիզում քո գանձարաններում+։  Քո մեծ իմաստության+ ու առևտրի+ շնորհիվ շատացրել ես քո հարստությունը+, և սիրտդ հպարտացել է քո հարստության պատճառով»»+։  «Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դու համարում ես, թե սիրտդ աստծու սիրտ է+,  դրա համար ես քո դեմ բերելու եմ օտարներին+՝ ազգերի բռնակալներին+։ Նրանք կքաշեն իրենց սուրը քո իմաստության գեղեցկության վրա և կպղծեն քո փայլող շքեղությունը+։  Նրանք քեզ փոսը կգցեն+, և դու կմեռնես ծովի սրտում սպանվածի պես+։  Մի՞թե քեզ սպանողի առաջ ասելու ես՝ «ես աստված եմ»+, այն դեպքում, երբ քեզ պղծողների ձեռքում ընդամենը մարդ ես և ոչ թե աստված»»+։ 10  «Դու անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով+, քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։ 11  Եհովայի խոսքը նորից եղավ ինձ. 12  «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի մասին ողբերգ ասա+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դու կատարելության կնիք ես, լի ես իմաստությամբ+ ու կատարյալ ես գեղեցկությամբ+։ 13  Դու Եդեմում էիր՝ Աստծու պարտեզում+։ Ամեն թանկարժեք քար քո ծածկոցն էր՝ ռուբին, տպազիոն, հասպիս, ոսկեքար, օնիքս+, ժադեիտ, շափյուղա, փիրուզ+ և զմրուխտ։ Քո ագույցներն ու խորշերը ոսկուց էին պատրաստված։ Դրանք պատրաստվել էին քո ստեղծվելու օրը։ 14  Դու օծված քերովբե ես, որը պաշտպանում է. ես եմ քեզ նշանակել։ Աստծու սուրբ լեռան վրա էիր+, քայլում էիր կրակոտ քարերի մեջ։ 15  Ստեղծվելուդ օրից դու անբասիր էիր քո ճանապարհներում+, մինչև որ անարդարություն գտնվեց քո մեջ+։ 16  Քո առևտրի շատության+ պատճառով քեզ լցրեցին բռնությամբ, և դու սկսեցիր մեղք գործել+։ Քեզ՝ որպես պղծվածի, ես ցած կնետեմ Աստծու լեռից ու կվերացնեմ+ կրակոտ քարերի միջից, ո՛վ պաշտպանող քերովբե։ 17  Սիրտդ հպարտացավ քո գեղեցկության պատճառով+, քո փայլող շքեղության պատճառով կործանեցիր իմաստությունդ+։ Ես քեզ գետին կնետեմ+, թագավորների առաջ կդնեմ, որ նայեն քեզ+։ 18  Քո բազում հանցանքներով+, անարդար առևտրով+ դու պղծել ես սրբարաններդ։ Ես քո միջից կրակ կհանեմ, և այն կլափի քեզ+։ Բոլոր քեզ տեսնողների աչքի առաջ քեզ մոխիր կդարձնեմ գետնի վրա+։ 19  Ժողովուրդների միջից բոլոր քեզ ճանաչողները ապշահար կնայեն քեզ+։ Հանկարծակի դու սարսափ կդառնաս և այլևս գոյություն չես ունենա դարեդար»»»+։ 20  Եհովայի խոսքը դարձյալ եղավ ինձ. 21  «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղիր դեպի Սիդոն+ ու մարգարեացիր նրա դեմ. 22  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ+, ո՛վ Սիդոն, ու կփառավորվեմ քո մեջ+, և ժողովուրդը պիտի իմանա, որ ես Եհովան եմ, երբ դատաստաններ անեմ+ ու սրբացվեմ նրանում+։ 23  Ես համաճարակ կուղարկեմ նրա մեջ և արյուն՝ նրա փողոցներում+։ Նրա մեջ սպանվածներ կընկնեն սրով, որն ամեն կողմից դուրս կգա նրա դեմ+։ Եվ ժողովուրդը պիտի իմանա, որ ես Եհովան եմ+։ 24  Իսրայելի տան համար այլևս չի լինի վերք առաջացնող խայթ+ կամ ցավեցնող փուշ բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր շրջապատում են նրան և արհամարհանքով վերաբերվում։ Եվ ժողովուրդը պիտի իմանա, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»։ 25  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Երբ Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որտեղ նրանք ցիրուցան են եղել+, ես նրանց մեջ կսրբացվեմ ազգերի աչքի առաջ+։ Նրանք կապրեն իրենց երկրում+, որը տվել եմ իմ ծառա Հակոբին+։ 26  Այնտեղ նրանք ապահով կբնակվեն+, տներ կշինեն+, խաղողի այգիներ կտնկեն+։ Երբ դատաստան տեսնեմ նրանց շուրջը եղող բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհանքով են վերաբերվում նրանց+, նրանք ապահով կբնակվեն+, և պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը»»»։

Ծանոթագրություններ