Եզեկիել 3:1-27
3 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ քո առաջ է, կեր։ Կեր այս գրությունը*+ և գնա ու խոսիր Իսրայելի տան հետ»։
2 Ուստի բերանս բաց արի, և նա տվեց ինձ այդ գրությունը, որ ուտեմ+։
3 Հետո ասաց. «Մարդո՛ւ որդի, այս գրությամբ, որ տալիս եմ քեզ, փորդ կշտացրու և որովայնդ լցրու»։ Ես էլ սկսեցի ուտել, և այն մեղրի պես քաղցր էր իմ բերանում+։
4 Ապա նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, գնա, մտիր Իսրայելի տունը+ և իմ խոսքերն ասա նրանց։
5 Դու ուղարկվում ես ոչ թե մի ժողովրդի մոտ, որի լեզուն դժվարհասկանալի է+, և որը ծանրախոս է+, այլ Իսրայելի տան մոտ։
6 Դու չես ուղարկվում բազմաթիվ ժողովուրդների մոտ, որոնց լեզուն դժվարհասկանալի է, որոնք ծանրախոս են, և որոնց խոսքերը չես կարող ըմբռնել+։ Եթե քեզ ուղարկեի նրանց մոտ, ապա նրանք կլսեին քեզ+։
7 Սակայն Իսրայելի տունը չի ցանկանա քեզ լսել, որովհետև նա չի ուզում ինձ լսել+, քանի որ Իսրայելի տան մեջ բոլորը պնդագլուխ են և կարծր սիրտ ունեն+։
8 Ես քո երեսը նրանց երեսի նման պինդ եմ դարձրել+, և քո ճակատը՝ նրանց ճակատի նման կարծր+։
9 Ադամանդի պես, կայծքարից ավելի կարծր+ եմ դարձրել քո ճակատը։ Նրանցից մի՛ վախեցիր+ և նրանց երեսից մի՛ սարսափիր+, որովհետև նրանք ապստամբ տուն են»+։
10 Նա նաև ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խոսքերը, որ քեզ կասեմ, սրտիդ մեջ դիր+ և ականջներովդ լսիր։
11 Ապա գնա, մտիր աքսորված ժողովրդի+՝ քո ժողովրդի որդիների մեջ, և խոսիր նրանց հետ ու ասա՝ «այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան», անկախ նրանից՝ կլսեն թե կմերժեն»+։
12 Այնուհետև ոգին ինձ տարավ+, ու ես իմ հետևից մի ձայն լսեցի, որ նման էր սրընթաց շարժման+. «Թող օրհնվի Եհովայի փառքը նրա տեղից»+։
13 Եվ լսվեց կենդանի էակների՝ իրար դիպչող թևերի ձայնը+, նրանց կողքին եղող անիվների ձայնը+, ինչպես նաև սրընթաց շարժման ձայնը։
14 Ոգին վերցրեց+ ու տարավ ինձ։ Ես դառնացած գնում էի, ոգով զայրացած էի, և Եհովայի ձեռքը զորավոր էր ինձ վրա+։
15 Ես եկա Թելաբիբ՝ աքսորվածների մոտ, որոնք ապրում էին+ Քոբար գետի մոտ+, և սկսեցի բնակվել այնտեղ, որտեղ նրանք էին բնակվում։ Ապշահար եղած՝ յոթ օր ապրեցի այնտեղ՝ նրանց մեջ+։
16 Յոթ օր հետո Եհովայի խոսքը եղավ ինձ.
17 «Մարդո՛ւ որդի, քեզ դետ եմ դարձրել Իսրայելի տան համար+։ Դու պետք է լսես իմ բերանի խոսքերը և նախազգուշացնես նրանց իմ անունից+։
18 Եթե ամբարշտին ասեմ՝ «դու անպատճառ պիտի մեռնես»+, իսկ դու չնախազգուշացնես նրան ու չխոսես ամբարշտին իր ամբարիշտ ճանապարհից զգուշացնելու համար, որ նա կենդանի մնա+, ապա նա, լինելով ամբարիշտ, իր հանցանքի մեջ կմեռնի+, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ+։
19 Իսկ եթե դու նախազգուշացնես ամբարշտին+, բայց նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր ամբարիշտ ճանապարհից, ապա նա իր հանցանքի պատճառով կմեռնի+, իսկ դու ազատած կլինես քո հոգին+։
20 Իսկ եթե արդարը հետ դառնա իր արդարությունից+ ու անարդարություն գործի, և ես գայթակղության քար դնեմ նրա առաջ+, ապա նա կմեռնի, քանի որ դու նրան չզգուշացրիր։ Նա կմեռնի իր մեղքի պատճառով+, և նրա կատարած արդար գործերը չեն հիշվի+, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ+։
21 Իսկ եթե նախազգուշացնես արդարին, որ մեղք չգործի+, և արդյունքում նա մեղք չգործի, ապա արդարն անպատճառ կապրի, քանի որ նրան զգուշացվել էր+, իսկ դու ազատած կլինես քո հոգին»+։
22 Այնտեղ Եհովայի ձեռքն ինձ վրա եղավ, և նա ասաց. «Վե՛ր կաց, գնա՛ դաշտահովիտ+, և այնտեղ ես կխոսեմ քեզ հետ»։
23 Ես էլ վեր կացա ու գնացի դաշտահովիտ, և այնտեղ Եհովայի փառքն էր կանգնած+՝ նման այն փառքին, որ տեսել էի Քոբար գետի մոտ+, ու ես երեսնիվայր ընկա+։
24 Ապա ոգին մտավ իմ մեջ+, ինձ ոտքի կանգնեցրեց+, և Նա խոսեց ինձ հետ՝ ասելով.
«Գնա՛, փակվի՛ր քո տանը։
25 Ո՛վ մարդու որդի, քեզ պարաններով կկապեն, այնպես որ չես կարողանա մտնել նրանց մեջ+։
26 Քո լեզուն քիմքիդ կկպցնեմ+, և դու համր կդառնաս+ ու չես հանդիմանի նրանց+, որովհետև նրանք ապստամբ+ տուն են։
27 Իսկ երբ խոսեմ քեզ հետ, կբացեմ քո բերանը, և դու կասես նրանց+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան»։ Լսողը թող լսի+, իսկ մերժողը թող մերժի, քանի որ նրանք ապստամբ տուն են»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «գրքի փաթույթը»։