Եզեկիել 30:1-26
30 Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա+. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ողբա, ո՛վ ժողովուրդ, և ասա՝ «ավա՜ղ, այդ օրը գալիս է»+,
3 որովհետև մոտ է, այո՛, մոտ է Եհովայի օրը+։ Ամպերի օր է այն+, նշանակված ժամանակ, որ ազգերի վրա դատաստան գա+։
4 Սուրը կգա Եգիպտոսի վրա+, և Եթովպիան սարսափելի ցավերով կբռնվի, երբ Եգիպտոսում սպանվածներ ընկնեն, նրա հարստությունը վերցվի, ու նրա հիմքերը քանդվեն+։
5 Եթովպիան+, Փութը+, Լուդը, ուրիշ ազգերից կազմված ողջ բազմազգ ժողովուրդը+, Քուբը և ուխտի երկրի որդիները նրանց հետ միասին սրով կընկնեն»»+։
6 Այսպես է ասում Եհովան. «Եգիպտոսին աջակցողները նույնպես կընկնեն, և նրա զորությունը, որով նա հպարտանում է, կվերանա»+։
«Նրանում՝ Մագդոլից+ մինչև Սուհեն+, սրով ընկածներ կլինեն,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։–
7 Նրանք ամայի կդառնան ամայացած երկրների պես, նրա քաղաքները՝ ավերված քաղաքների պես+։
8 Նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կործանվեն+։
9 Այդ օրը իմ կողմից պատգամաբերներ կգնան նավերով, որպեսզի սարսռեցնեն ինքնավստահ Եթովպիային+։ Նրանց սարսափելի ցավեր կբռնեն Եգիպտոսի կործանման օրը։ Այն, անշուշտ, կգա»+։
10 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով ես վերջ կտամ Եգիպտոսի բազմությանը+։
11 Նա և իր ժողովուրդը՝ ազգերի բռնակալները+, կբերվեն, որպեսզի ավերեն երկիրը։ Նրանք սուր կքաշեն Եգիպտոսի վրա ու երկիրը սպանվածներով կլցնեն+։
12 Ես Նեղոսի ջրանցքները+ կցամաքեցնեմ և երկիրը չար մարդկանց ձեռքը կմատնեմ*+, օտարների ձեռքով կամայացնեմ այն և կզրկեմ լիությունից+։ Ես՝ Եհովաս եմ ասել դա»+։
13 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես կկործանեմ գարշելի կուռքերը*+ և Նոֆից*+ բնաջինջ կանեմ փուչ աստվածները։ Եգիպտոսից այլևս իշխան դուրս չի գա, ու ես վախ կգցեմ նրանում+։
14 Պաթուրեսն+ ամայի կդարձնեմ, Տայանիսում+ կրակ կգցեմ և Նովում+ դատաստաններ կանեմ։
15 Իմ ցասումը կթափեմ+ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա ու բնաջինջ կանեմ Նովի+ բազմությանը։
16 Եգիպտոսում կրակ կգցեմ, Սինն անպատճառ սարսափելի ցավերով կբռնվի, Նովը ճեղքերի միջով գերի կտարվի, իսկ Նոֆում նույնիսկ ցերեկը հակառակորդներ կլինեն։
17 Օնի+ ու Բուբաստի երիտասարդները սրով կընկնեն, և քաղաքները գերության կգնան։
18 Տափնասում+ օրը կխավարի, երբ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը+։ Նրանում վերջ կտրվի նրա զորությանը, որով հպարտանում է+։ Ամպերը կծածկեն նրան+, և նրա կախյալ քաղաքները գերության կգնան+։
19 Ես դատաստաններ կանեմ Եգիպտոսում+, և նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»։
20 Տասնմեկերորդ տարվա առաջին ամսում՝ ամսվա յոթերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ ինձ.
21 «Մարդո՛ւ որդի, ես կկոտրեմ փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի բազուկը+։ Այն չեն կապի բուժելու համար ու դրա վրա վիրակապ չեն դնի+, որ չզորանա և սուր չբռնի»։
22 «Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի դեմ եմ+։ Ես կկոտրեմ նրա բազուկները+՝ թե՛ ուժեղը, թե՛ կոտրվածը+, և այնպես կանեմ, որ սուրն իր ձեռքից ընկնի+։
23 Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ ու կցրեմ երկրների մեջ+։
24 Կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները+ և իմ սուրը նրա ձեռքը կտամ+։ Կկոտրեմ փարավոնի բազուկները, և նա կհեծեծա նրա առաջ ինչպես մահացու վիրավոր+։
25 Ես կզորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները կթուլանան։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ, երբ սուրս տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա Եգիպտոսի դեմ մեկնի այն+։
26 Ես ցիրուցան կանեմ եգիպտացիներին ազգերի մեջ+ ու կցրեմ երկրների մեջ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»։