Եզեկիել 44:1-31

44  Նա հետ բերեց ինձ սրբարանի դարպասի մոտ՝ դեպի արևելք նայող դրսի դարպասի մոտ+. այն փակ էր+։  Եհովան ասաց ինձ. «Այս դարպասը փակ պիտի մնա, այն չի բացվելու, ու ոչ մի մարդ դրանով ներս չի մտնելու, քանի որ Եհովան՝ Իսրայելի Աստվածն է+ դրանով ներս մտել. այն փակ պիտի մնա։  Սակայն իշխանը+ նստելու է այնտեղ որպես իշխան, որպեսզի Եհովայի առաջ հաց ուտի+։ Նա ներս է մտնելու դարպասի նախասրահով և այդտեղով էլ դուրս է գալու»+։  Հետո նա հյուսիսային դարպասով բերեց ինձ Տան առաջ, որ ես նայեմ, և ահա Եհովայի փառքը լցրել էր Եհովայի տունը+։ Եվ ես երեսնիվայր ընկա+։  Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ուշադրություն դարձրու+, աչքերովդ տես ու ականջներովդ լսիր այն ամենը, ինչ քեզ կասեմ Եհովայի տան բոլոր կանոնների և օրենքների մասին։ Ուշադրություն դարձրու Տան մուտքին ու սրբարանի բոլոր ելքերին։  Ասա Ըմբոստությանը+՝ Իսրայելի տանը. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Բավակա՛ն է ինչքան գարշելի բաներ որ արեցիք, ո՛վ Իսրայելի տուն+։  Դուք իմ սրբարան եք բերում անթլփատ սրտով ու անթլփատ մարմնով օտարականներին+, որպեսզի նրանք պղծեն այն՝ իմ տունը։ Մատուցում եք իմ հացը+, այսինքն՝ ճարպն+ ու արյունը+, մինչդեռ ձեր բոլոր գարշելի բաների պատճառով իմ ուխտը զանց է արվում+։  Դուք իմ սուրբ բաների հետ կապված ձեր պարտականությունները չէիք կատարում+ և ոչ էլ ձեր փոխարեն ուրիշներին էիք նշանակում, որ իմ սրբարանում կատարեն այն, ինչը դուք եք պարտավոր անել ինձ համար»»+։  «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Անթլփատ սրտով ու անթլփատ մարմնով ոչ մի օտարական, այսինքն՝ Իսրայելի որդիների մեջ ապրող ոչ մի օտարական, չի կարող մտնել իմ սրբարանը»»+։ 10  «Ղևտացիները, որոնք հեռացան ինձնից+, երբ Իսրայելը, թողնելով ինձ, հետևեց իր գարշելի կուռքերին*, նույնպես կկրեն իրենց հանցանքի հետևանքները+։ 11  Հետո նրանք ծառայողներ կդառնան իմ սրբարանում և կնշանակվեն Տան դարպասները վերահսկելու և Տանը ծառայողներ լինելու համար+։ Նրանք ժողովրդի համար կմորթեն ողջակեզի ու զոհի կենդանիները+ և կկանգնեն նրանց առաջ, որ ծառայեն նրանց+։ 12  Քանի որ նրանց գարշելի կուռքերի+ առաջ ծառայեցին ժողովրդին և Իսրայելի տան համար հանցանքի մեջ գցող գայթակղության քար դարձան+, դրա համար ես բարձրացրել եմ իմ ձեռքը նրանց դեմ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– և նրանք կկրեն իրենց հանցանքի հետևանքները։ 13  Նրանք ինձ չեն մոտենա, որ ծառայեն ինձ որպես քահանաներ, և ոչ էլ կմոտենան իմ սուրբ բաներից՝ անչափ սուրբ բաներից որևէ մեկին+, այլ կկրեն իրենց նվաստացումն ու իրենց արած գարշելի բաների հետևանքները+։ 14  Ես նրանց կնշանակեմ, որ կատարեն Տան հետ կապված պարտականությունները, նրա մեջ կատարվող բոլոր ծառայությունները և այն ամենն, ինչ պետք է կատարվի այնտեղ»+։ 15  «Իսկ ղևտացի քահանաները+՝ Սադոկի որդիները+, որոնք կատարում էին իմ սրբարանի հետ կապված պարտականությունները, երբ Իսրայելը թողեց ինձ+, կմոտենան ինձ՝ ծառայելու համար, կկանգնեն իմ առաջ+՝ ճարպ+ ու արյուն+ մատուցելու համար,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 16  Նրանք են մտնելու իմ սրբարանն+ ու մոտենալու իմ սեղանին, որ ծառայեն ինձ+, և նրանք են կատարելու իմ հանդեպ իրենց պարտականությունները+։ 17  Երբ նրանք մտնեն ներսի գավիթի դարպասները, կտավե հագուստ պետք է կրեն։ Բրդյա ոչ մի բան չպետք է հագնեն, երբ ծառայեն ներսի գավիթի դարպասներում և դրանցից ներս+։ 18  Նրանց գլխին կտավե ծածկոցներ պետք է լինեն+ և հագին՝ կտավե վարտիք+։ Քրտնացնող որևէ բան չպետք է հագնեն։ 19  Դրսի գավիթ գնալիս, երբ դուրս են գալիս ժողովրդի մոտ, պետք է հանեն իրենց հանդերձները, որոնցով ծառայում էին+։ Դրանք պետք է դնեն սուրբ ճաշասենյակներում+ և ուրիշ հանդերձներ հագնեն, որ ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով+։ 20  Իրենց գլուխը չպետք է սափրեն+ և գլխի մազերը չպետք է երկարացնեն։ Նրանք անպատճառ պետք է կտրեն իրենց մազերը+։ 21  Ոչ մի քահանա չպետք է գինի խմի, երբ մտնում է ներսի գավիթը+։ 22  Նրանք չպետք է կնության առնեն այրի կամ բաժանված կնոջ+, բայց կարող են առնել Իսրայելի տան սերնդից կույսի+ կամ քահանայի այրու»։ 23  «Իմ ժողովրդին նրանք պետք է սովորեցնեն սուրբ և պիղծ բաների տարբերությունը և ցույց տան, թե որն է անմաքուր և մաքուր բաների տարբերությունը+։ 24  Իրավական գործում նրանք պետք է դատավոր լինեն+ և ըստ իմ դատավճիռների պետք է դատեն+։ Պետք է պահեն իմ բոլոր տոների+ հետ կապված օրենքներն ու կանոնները և սրբացնեն իմ շաբաթները+։ 25  Մահացած մարդու մոտ չպետք է մտնեն, որ անմաքուր չդառնան, սակայն եթե մահացածը նրա հայրը, մայրը, որդին, աղջիկը, եղբայրը կամ քույրն է, որը ոչ մեկի կինը չի եղել, կարող են անմաքուր դառնալ+։ 26  Նրա մաքրվելուց հետո նրա համար յոթ օր պետք է հաշվեն+։ 27  Այն օրը, երբ նա մտնի սուրբ վայրը՝ ներսի գավիթը, որ ծառայի այնտեղ, պետք է մատուցի իր մեղքի ընծան»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 28  «Ինչ վերաբերում է նրանց ժառանգությանը, ես եմ նրանց ժառանգությունը+։ Նրանց ոչ մի սեփականություն չպետք է տաք Իսրայելում. ես եմ նրանց սեփականությունը։ 29  Նրանք են ուտելու հացի ընծան, մեղքի ընծան ու հանցանքի ընծան+։ Եվ Իսրայելում ամեն մի նվիրված բան նրանցը պետք է լինի+։ 30  Ամեն տեսակ պտուղներից լավագույնները, որոնք առաջինն են հասել, և ձեր ամեն տեսակ նվիրաբերություններից լավագույնները քահանաներինը պետք է լինեն+։ Խոշոր աղացած առաջին ալյուրը քահանային պետք է տաք+, որպեսզի տանդ վրա օրհնություն լինի+։ 31  Քահանաները չպետք է ուտեն ոչ մի սատկած կենդանի, հոշոտված թռչուն կամ գազան»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։