Եզեկիել 8:1-18

8  Վեցերորդ տարվա վեցերորդ ամսում՝ ամսվա հինգերորդ օրը, երբ ես նստած էի իմ տանը, և Հուդայի երեցները նստած էին իմ առաջ+, Գերիշխան Տեր Եհովայի ձեռքն իջավ ինձ վրա+։  Ես նայեցի ու տեսա ինչ-​որ կերպարանք, որը կրակի նմանություն ուներ+։ Նրա գոտկատեղի կերպարանքից ներքև կրակ էր+, իսկ գոտկատեղից վերև՝ փայլի նմանությամբ մի բան, որը նման էր ոսկու և արծաթի ձուլվածքի առկայծմանը+։  Նա ձեռքի պես մի բան մեկնեց+ ու բռնեց իմ մազերի փնջից, և ոգին+ տարավ ինձ երկրի ու երկնքի մեջտեղը և Աստծուց տրված տեսիլքներում բերեց Երուսաղեմ+՝ ներքին դարպասի+ մուտքի մոտ՝ ուղղված դեպի հյուսիս, որտեղ գտնվում է խանդի* կուռքը, որը խանդ է գրգռում+։  Եվ ահա այնտեղ Իսրայելի Աստծու փառքն էր+, որի կերպարանքը հիշեցնում էր այն, ինչ տեսել էի դաշտահովտում։  Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, խնդրում եմ, աչքերդ դեպի հյուսիս բարձրացրու»։ Ես աչքերս բարձրացրի դեպի հյուսիս և դեպի զոհասեղանը տանող դարպասից հյուսիս՝ մուտքի մոտ, տեսա խանդի կուռքը+։  Եվ նա շարունակեց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես այն անչափ գարշելի բաները, որ նրանք անում են+՝ այն բաները, որ Իսրայելի տունն այստեղ անում է, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից+։ Սակայն դու առավել գարշելի բաներ կտեսնես»։  Հետո նա բերեց ինձ գավիթի մուտքի մոտ, ու ես մի անցք տեսա պատի մեջ։  Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, խնդրում եմ, մի խոռոչ բացիր այս պատի մեջ»+։ Ես պատի մեջ խոռոչ բացեցի և մի մուտք տեսա։  Հետո նա ասաց. «Մտիր ու տես, թե ինչ ահավոր գարշելի բաներ են նրանք այստեղ անում»+։ 10  Ես մտա ու պատերի վրա՝ շուրջբոլորը, տեսա տարբեր սողունների, զզվելի գազանների+ քանդակված պատկերներ+ և Իսրայելի տան բոլոր գարշելի կուռքերը*+։ 11  Դրանց առաջ կանգնած էին Իսրայելի տան յոթանասուն+ երեցները և նրանց հետ նաև Հեզոնիան՝ Սաֆանի+ որդին։ Ամեն մեկի ձեռքում բուրվառ կար, և խնկի անուշահոտ ամպ էր բարձրանում+։ 12  Եվ նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես, ո՛վ մարդու որդի, թե Իսրայելի տան երեցները մթության+ մեջ ինչ են անում ներքին սենյակներում, որտեղ յուրաքանչյուրն իր պատկերավոր կոթողն ունի։ Նրանք ասում են. «Եհովան չի տեսնում մեզ+։ Եհովան լքել է երկիրը»»։ 13  Նա շարունակեց. «Սակայն դու է՛լ ավելի գարշելի բաներ կտեսնես, որ նրանք անում են»+։ 14  Նա ինձ բերեց Եհովայի տան դարպասի մուտքի մոտ, որն ուղղված է դեպի հյուսիս, և ահա այնտեղ կանայք էին նստած, որոնք լաց էին լինում Թամուզ աստծու վրա։ 15  Հետո նա ասաց. «Տեսնո՞ւմ ես սա, ո՛վ մարդու որդի, սակայն դու առավել գարշելի+՝ սրանցից ավելի վատ բաներ կտեսնես»։ 16  Նա տարավ ինձ Եհովայի տան ներսի գավիթը+, և ահա Եհովայի տաճարի մուտքի մոտ՝ նախասրահի ու զոհասեղանի մեջտեղը+, քսանհինգ տղամարդ+ կար, որոնք մեջքով դեպի Եհովայի տաճարն էին կանգնած+, իսկ նրանց երեսն ուղղված էր դեպի արևելք. նրանք խոնարհվում էին արևելքի ուղղությամբ՝ արևի առաջ+։ 17  Նա ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես սա, ո՛վ մարդու որդի։ Մի՞թե Հուդայի տան համար չնչին բան է այստեղ գարշելի բաներ անելը, որ հիմա էլ երկիրը բռնությամբ է լցրել+, դարձյալ վիրավորում է ինձ և ճյուղ է մեկնում քթիս*։ 18  Ես էլ կգործեմ իմ ցասումով+։ Իմ աչքը չի խնայի, ես չեմ կարեկցի+։ Թեև ականջիս բարձրաձայն բղավեն էլ, ես նրանց չեմ լսի»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 34։14-ի ծնթ.։
Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։
Անկասկած, գործածվ. էր կռապաշտական նկատառումներով։