Եզրաս 1:1-11

1  Պարսկաստանի Կյուրոս+ թագավորի իշխանության առաջին տարում Եհովան արթնացրեց+ Պարսկաստանի Կյուրոս թագավորի ոգին, որպեսզի կատարվի Եհովայի խոսքը, որ ասվել էր Երեմիայի բերանով+։ Նա հրամայեց, որ իր ողջ թագավորությունում բանավոր ու գրավոր+ կերպով հայտարարվի+.  «Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս+ թագավորը. «Եհովան՝ երկնքի Աստվածը+, ինձ է տվել երկրի բոլոր թագավորությունները+ և ինձ հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում+, որը Հուդայում է։  Ձեզնից ով որ Աստծու ժողովրդից է, թող նրա Աստվածը նրա հետ լինի+։ Թող նա գնա Երուսաղեմ, որը Հուդայում է, և վերակառուցի Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու+ տունը, որը Երուսաղեմում էր+։  Իսկ մնացած պանդուխտների+ բնակավայրերում ապրող մարդիկ թող նրանց օգնեն արծաթով, ոսկով, բարիքներով, ընտանի կենդանիներով և կամավոր ընծաներով+, որպեսզի վերակառուցեն ճշմարիտ Աստծու տունը, որը Երուսաղեմում էր»»։  Այդ ժամանակ Հուդայի և Բենիամինի ազգատոհմերի գլուխները+, քահանաները, ղևտացիները և բոլոր նրանք, ում ոգին+ ճշմարիտ Աստվածն արթնացրեց, վեր կացան, որ գնան ու վերակառուցեն Եհովայի տունը+, որը Երուսաղեմում էր։  Իսկ նրանց շրջապատի բոլոր մարդիկ օգնեցին+ նրանց*՝ տալով արծաթե իրեր, ոսկի, բարիքներ, ընտանի կենդանիներ և ընտիր բաներ, բացի բոլոր կամավոր ընծաներից+։  Կյուրոս թագավորը նաև հանեց Եհովայի տան բոլոր պատկանելիքները+, որոնք Նաբուգոդոնոսորը բերել էր Երուսաղեմից+ և դրել էր իր աստծու տանը+։  Պարսկաստանի թագավոր Կյուրոսը գանձապահ Միթրիդատի հսկողության ներքո հանեց դրանք ու հաշվով տվեց Հուդայի+ տոհմապետ Սասբասարին*+։  Ահա դրանց քանակը. երեսուն ոսկե և հազար արծաթե զամբյուղանման անոթ, քսանինը փոխարինող անոթ, 10  երեսուն փոքր ոսկե գավաթ+, չորս հարյուր տասը արծաթե փոքր գավաթ՝ այլ նպատակների համար, և հազար այլ իրեր։ 11  Ոսկե և արծաթե բոլոր իրերի թիվը կազմում էր հինգ հազար չորս հարյուր։ Այդ ամենը Սասբասարը+ վերցրեց իր հետ, երբ աքսորված+ ժողովրդին Բաբելոնից դուրս բերեց ու տարավ Երուսաղեմ։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «զորացրին նրանց ձեռքերը»։
2։2 և 3։8-ում՝ «Զորաբաբել»։