Եզրաս 10:1-44

10  Մինչ Եզրասն աղոթում էր+ և խոստովանում մեղքերը+, լաց էր լինում և մինչև գետին խոնարհվել էր+ ճշմարիտ Աստծու տան առաջ+, Իսրայել ժողովրդից մի մեծ ժողով հավաքվեց նրա մոտ՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, և ժողովուրդը դառնագին լաց էր լինում։  Այդ ժամանակ Էլամի+ որդիներից Հեիելի+ որդի Սեքենիան ասաց Եզրասին. «Մենք անհավատարմությամբ վարվեցինք մեր Աստծու հանդեպ՝ երկրի ժողովուրդներից օտար կանանց կնության առնելով+։ Ինչևիցե, Իսրայելի համար հույս կա+։  Հիմա եկեք ուխտ կապենք+ մեր Աստծու հետ և արձակենք+ այդ բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին, ինչպես որ կարգադրում են Եհովան և նրանք, ովքեր վախենում են+ մեր Աստծու պատվիրաններից+, որպեսզի ամեն ինչ ըստ օրենքի արվի+։  Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք քեզ հետ ենք։ Պի՛նդ կաց ու գործի՛ անցիր»։  Դա լսելով՝ Եզրասը վեր կացավ և պատվիրեց, որ քահանաների գլխավորները, ղևտացիներն ու ամբողջ Իսրայելը երդում տան+, որ կվարվեն այդ խոսքերի համաձայն։ Նրանք էլ երդվեցին։  Հետո Եզրասը վեր կացավ ճշմարիտ Աստծու տան առաջից ու գնաց Ելիասիբի որդի Հովհանանի ճաշասրահ+։ Բայց այնտեղ հասնելով՝ նա ո՛չ հաց կերավ+, ո՛չ էլ ջուր խմեց, քանի որ սգում էր+ աքսորից վերադարձածների անհավատարմության վրա։  Այնուհետև ամբողջ Հուդայում ու Երուսաղեմում հայտարարեցին, որ աքսորից վերադարձած բոլոր մարդիկ+ հավաքվեն Երուսաղեմում,  և եթե ինչ-​որ մեկը չգար+ երեք օրվա ընթացքում, ինչպես որ պատվիրել էին իշխաններն+ ու երեցները, նրա ողջ ունեցվածքը կբռնագրավվեր+, և նա կհեռացվեր+ աքսորից վերադարձածների ժողովից։  Ուստի երեք օրվա ընթացքում, այսինքն՝ իններորդ+ ամսում՝ ամսվա քսաներորդ օրը, Հուդայի և Բենիամինի ցեղերի բոլոր տղամարդիկ հավաքվեցին Երուսաղեմում։ Ողջ ժողովուրդը նստած էր ճշմարիտ Աստծու տան մոտ գտնվող հրապարակում՝ դողալով այդ գործի և անձրևների պատճառով+։ 10  Ի վերջո, Եզրաս քահանան վեր կացավ ու ասաց նրանց. «Դուք անհավատարմությամբ եք վարվել՝ օտար կանանց կնության առնելով+ և այդպես Իսրայելի մեղքը ավելացնելով+։ 11  Բայց հիմա խոստովանեք ձեր մեղքերը+ ձեր նախահայրերի Աստված Եհովային, արեք այն, ինչ հաճելի է նրան+, ու առանձնացրեք ձեզ երկրի ժողովուրդներից և օտար կանանցից»+։ 12  Այդ ժամանակ ամբողջ ժողովը բարձր ձայնով պատասխանեց. «Մեր պարտքն է անել ճիշտ այնպես, ինչպես ասացիր+։ 13  Սակայն մարդիկ շատ են, և ժամանակն էլ անձրևային է ու հնարավոր չէ դրսում կանգնել։ Սա մեկ կամ երկու օրվա գործ չէ, քանի որ մեր ըմբոստությունը շատ մեծ է այս հարցում։ 14  Ուստի խնդրում ենք, թող մեր իշխանները+ գործեն ամբողջ ժողովի անունից, և մեր քաղաքներից բոլոր նրանք, ովքեր օտար կանանց կնության են առել, թող նշանակված ժամանակին յուրաքանչյուր քաղաքի երեցների ու դատավորների հետ միասին գան, մինչև որ այս հարցը լուծվի, և մեր Աստծու բորբոքված բարկությունը հեռացնենք»։ 15  (Սակայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկուայի որդի Հազիան հակառակվեցին+ այս գործին, և ղևտացիներ Մեսուլամն ու Սաբեթան+ թիկունք կանգնեցին նրանց)։ 16  Աքսորից վերադարձածներն+ այդպես արեցին։ Տասներորդ ամսվա+ առաջին օրը Եզրաս քահանան և նրանց ազգատոհմերի գլուխները+՝ բոլորն անուն առ անուն, առանձնացան ու նստեցին այս գործը քննելու+, 17  և առաջին ամսվա առաջին օրը ավարտեցին բոլոր այն մարդկանց գործերը, ովքեր օտար+ կանանց կնության էին առել։ 18  Պարզվեց, որ քահանաների որդիներից+ ոմանք նույնպես օտար կանանց կնության էին առել. Հեսուայի+ որդիներից՝ Հովսեդեկի+ որդին և նրա եղբայրներ Մաասիան, Եղիեզերը, Հարիբը և Գոդողիան։ 19  Բայց ձեռք սեղմելով՝ նրանք խոստացան, որ կարձակեն իրենց կանանց և, քանի որ մեղավոր են+, իրենց հանցանքի համար հոտի միջից մեկ խոյ+ կմատուցեն։ 20  Եմմերի+ որդիներից Հանանին ու Զաբադիան էին, 21  Հարիմի+ որդիներից Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեիելն ու Օզիան էին, 22  Փասուրի+ որդիներից Ելիոենան, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հոզաբադն ու Ելեասան էին։ 23  Ղևտացիներից Հոզաբադը, Սեմեին, Կոլիան (այսինքն՝ Կոլիտան), Փեթայիան, Հուդան և Եղիեզերն էին, 24  երգիչներից Ելիասիբն էր, իսկ դռնապաններից Սեղումը, Տելեմը և Ուրին էին։ 25  Իսրայելից Փարոսի+ որդիներն էին՝ Ռամիան, Եզիան, Մելքիան, Միամինը, Եղիազարը, Մելքիան ու Բանեան. 26  Էլամի+ որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեիելը+, Աբդին, Հերեմոթն ու Եղիան. 27  Զաթուի+ որդիներից՝ Ելիոենան, Ելիասիբը, Մաթանիան, Հերեմոթը, Զաբադն ու Ազիզան. 28  Բեբայիի+ որդիներից՝ Հովհանանը, Հանանիան, Զաբբան ու Աթալին. 29  Բանիի որդիներից՝ Մեսուլամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաալն ու Հերեմոթը. 30  Փաաթ-​Մովաբի+ որդիներից՝ Եդնան, Քալելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն. 31  Հարիմի+ որդիներից՝ Եղիեզերը, Եսյան, Մելքիան+, Սեմայիան, Շմավոնը, 32  Բենիամինը, Մալուքը և Սեմարիան. 33  Հասումի+ որդիներից՝ Մաթանան, Մատաթան, Զաբադը, Ելիֆալետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին. 34  Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, 35  Բանեան, Բադայիան, Քելուհան, 36  Վանիան, Մերամոթը, Ելիասիբը, 37  Մաթանիան, Մաթանան և Հաասուն. 38  Բանուիի որդիներից՝ Սեմեին, 39  Սելեմիան, Նաթանը, Ադայիան, 40  Մաքնադբան, Սասային, Սարային, 41  Ազարիելը, Սելեմիան, Սեմարիան, 42  Սեղումը, Ամարիան ու Հովսեփը. 43  Նաբավի որդիներից՝ Հեյելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։ 44  Ահա այն բոլոր մարդիկ, ովքեր օտար կանանց կնության էին առել+. նրանք այդ կանանց ու նրանց որդիներին արձակեցին։

Ծանոթագրություններ