Եզրաս 2:1-70
2 Սրանք էին գավառի բնակիչները+՝ գերությունից դուրս եկած այն աքսորյալները+, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան+ Երուսաղեմ և Հուդա+՝ յուրաքանչյուրն իր քաղաքը,
2 նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Սարայիայի+, Ռեիլիայի, Մուրթքեի, Բալսանի, Մասփարի, Բագուեի, Ռեումի և Բաանահի հետ։
Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը.
3 Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու,
4 Սափատիայի որդիները+՝ երեք հարյուր յոթանասուներկու,
5 Արահի որդիները+՝ յոթ հարյուր յոթանասունհինգ,
6 Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի*+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասներկու,
7 Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս,
8 Զաթուի որդիները+՝ ինը հարյուր քառասունհինգ,
9 Զաքքայի որդիները+՝ յոթ հարյուր վաթսուն,
10 Բանիի* որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու,
11 Բեբայիի որդիները+՝ վեց հարյուր քսաներեք,
12 Ազգադի որդիները+՝ հազար երկու հարյուր քսաներկու,
13 Ադոնիկամի որդիները+՝ վեց հարյուր վաթսունվեց,
14 Բագուեի որդիները+՝ երկու հազար հիսունվեց,
15 Ադինի որդիները+՝ չորս հարյուր հիսունչորս,
16 Եզեկիայի տնից Ատերի որդիները+՝ իննսունութ,
17 Բեսեեի որդիները+՝ երեք հարյուր քսաներեք,
18 Հորայի* որդիները՝ հարյուր տասներկու,
19 Հասումի որդիները+՝ երկու հարյուր քսաներեք,
20 Գիբարի* որդիները+՝ իննսունհինգ,
21 Բեթլեհեմի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք,
22 Նետոֆայի բնակիչները+՝ հիսունվեց,
23 Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ,
24 Ազամոթի բնակիչները+՝ քառասուներկու,
25 Կարիաթարիմի+, Կեֆիրայի և Բեերոթի բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք,
26 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ,
27 Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու,
28 Բեթելի+ ու Գայիի+ բնակիչները՝ երկու հարյուր քսաներեք,
29 Նաբավի բնակիչները+՝ հիսուներկու,
30 Մակեբիսի մարդիկ՝ հարյուր հիսունվեց,
31 մյուս Էլամի որդիները+՝ հազար երկու հարյուր հիսունչորս,
32 Հարիմի որդիները+՝ երեք հարյուր քսան,
33 Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանհինգ,
34 Երիքովի+ բնակիչները՝ երեք հարյուր քառասունհինգ,
35 Սենաայի որդիները+՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։
36 Քահանաները+. Հեսուայի+ տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք,
37 Եմմերի որդիները+՝ հազար հիսուներկու,
38 Փասուրի որդիները+՝ հազար երկու հարյուր քառասունյոթ,
39 Հարիմի որդիները+՝ հազար տասնյոթ։
40 Ղևտացիները+. Օդավիայի որդիներից+՝ Հեսուայի+ և Կադմիելի+ որդիները՝ յոթանասունչորս։
41 Երգիչները. Ասափի+ որդիները՝ հարյուր քսանութ։
42 Դռնապանների որդիները. Սեղումի որդիները+, Ատերի որդիները+, Տելմոնի որդիները+, Ակկուբի որդիները+, Ատիտայի որդիները+, Սուբայի որդիները՝ բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։
43 Նաթանայիմները*+. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+,
44 Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները+,
45 Լաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները,
46 Ագաբի որդիները, Սալամեի որդիները+, Հանանի որդիները,
47 Գեդդելի որդիները, Գաարի որդիները+, Ռեայիայի որդիները,
48 Ռասինի որդիները+, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները,
49 Օզայի որդիները, Փասեի որդիները+, Բասիի որդիները,
50 Ասենայի որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուսիմի որդիները+,
51 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+,
52 Բազլութի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+,
53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+,
54 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։
55 Սողոմոնի ծառաների որդիները+. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարուդայի որդիները+,
56 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+,
57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները+։
58 Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին+։
59 Սրանք էին, որ եկան Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից և չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը+՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ.
60 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր հիսուներկու։
61 Քահանաների որդիներից+՝ Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները+, Բերզելիի որդիները+, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։
62 Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն իրենց անունները այնտեղ չգտան, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։
63 Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չեն կարող ուտել+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ և թումիմով քահանա չհայտնվի։
64 Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ+, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+,
65 բացի նրանց ծառաներից, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր երգիչներ+ ու երգչուհիներ։
66 Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+,
67 չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան էշ+։
68 Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք, գալով Եհովայի տուն+, որը Երուսաղեմում էր+, կամավոր+ ընծաներ մատուցեցին ճշմարիտ Աստծու տան համար, որպեսզի այն իր տեղում կանգնեցվի+։
69 Ըստ իրենց կարողության՝ աշխատանքը կատարելու համար նրանք տվեցին վաթսունմեկ հազար դրախմա* ոսկի+, հինգ հազար մնաս* արծաթ+ և հարյուր պատմուճան+՝ քահանաների համար։
70 Քահանաները, ղևտացիները, ժողովրդից ոմանք+, երգիչները, դռնապաններն ու նաթանայիմները բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում, և ամբողջ Իսրայելը՝ իր քաղաքներում+։