Եզրաս 6:1-22

6  Այդ ժամանակ Դարեհ թագավորի հրամանով որոնումներ կատարվեցին Բաբելոնում գտնվող արձանագրությունների տանը+, որտեղ պահվում էին գանձերը։  Եվ Եկբատանայի ամրությունում, որը Մարաստանի+ գավառում է, գտնվեց մի գիրք, որում այսպիսի հուշագիր էր գրված.  «Կյուրոս թագավորի թագավորության առաջին տարում+, Կյուրոս թագավորը հրաման արձակեց Երուսաղեմում գտնվող Աստծու տան վերաբերյալ. «Թող այդ տունը վերակառուցվի, որպեսզի այնտեղ զոհեր մատուցվեն+, և թող դրա հիմքերը հաստատվեն։ Դրա բարձրությունը պետք է լինի վաթսուն կանգուն*, լայնությունը՝ վաթսուն կանգուն+։  Պետք է լինեն երեք շարք քարեր, որոնք գլորելով+ կբերվեն այդ վայրը, նաև մեկ շարք գերաններ+։ Ծախսերը թող ծածկվեն թագավորի տան հաշվին+։  Եվ Աստծու տան ոսկե ու արծաթե անոթները+, որոնք Նաբուգոդոնոսորը+ հանել էր Երուսաղեմում գտնվող տաճարից ու տարել Բաբելոն, թող հետ բերվեն իրենց տեղը՝ Երուսաղեմում գտնվող տաճարը, և տեղադրվեն Աստծու տանը»+։  Ուստի Գետի+ այն կողմի կառավարիչ Թաթանային+, Սաթրաբուզանին+ և նրանց պաշտոնակիցներին՝ Գետի այն կողմի ստորադաս կառավարիչներին+, սա է ասվում. հեռո՛ւ մնացեք այդտեղից+։  Մի՛ խանգարեք Աստծու տան աշխատանքներին+։ Հրեաների կառավարիչն ու հրեաների երեցները պետք է վերակառուցեն Աստծու տունն իր տեղում։  Իմ կողմից հրաման+ է տրվում այն մասին, թե ինչպես պետք է վարվեք հրեաների երեցների հետ, որպեսզի վերակառուցվի Աստծու տունը։ Այս մարդկանց ծախսերը առանց ընդհատումների+ և անհապաղ ծածկեք+ թագավորական գանձատնից+, այսինքն՝ Գետի այն կողմում հավաքվող հարկերից։  Եվ ինչ որ անհրաժեշտ է՝ մատղաշ ցլեր+, խոյեր+ և գառներ+՝ երկնքի Աստծուն ողջակեզներ մատուցելու համար, նաև ցորեն+, աղ+, գինի+ և յուղ+, ինչ էլ որ խնդրեն Երուսաղեմում գտնվող քահանաները, թող ամեն օր անդադար տրվի նրանց, 10  որպեսզի նրանք շարունակ+ երկնքի Աստծուն հաճելի ընծաներ+ բերեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար+։ 11  Իսկ եթե որևէ մեկը ոտնահարի+ այս կարգադրությունը, ես հրաման եմ տալիս, որ այդ մարդու տնից մի գերան+ հանեն ու նրան կախեն+ դրանից, իսկ նրա տունը հասարակաց արտաքնոց դարձնեն+։ 12  Եվ այն Աստվածը, որը այնպես արեց, որ իր անունն+ իր տան վրա լինի, թող տապալի ցանկացած թագավորի կամ ժողովրդի, որը կոտնահարի այս կարգադրությունն ու կվերացնի+ Երուսաղեմում գտնվող Աստծու տունը։ Ես՝ Դարեհս, հրաման եմ տալիս։ Անհապաղ կատարե՛ք այն»։ 13  Այդ ժամանակ Գետի+ այն կողմի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն+ ու նրանց պաշտոնակիցները անհապաղ արեցին այնպես, ինչպես Դարեհ թագավորն ասել էր։ 14  Իսկ հրեաների երեցները+, Անգե+ մարգարեի և Ադդոյի+ թոռ Զաքարիայի+ մարգարեություններից ոգևորված, շարունակում էին շինարարությունը+ և հաջողության հասնում։ Նրանք Իսրայելի Աստծու հրամանով+ և Կյուրոսի+, Դարեհի+ ու Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսեսի+ հրամանով շինարարությունն ավարտին հասցրին։ 15  Տան շինարարությունը ավարտին հասցրին ադար+ լուսնային ամսվա երրորդ օրը, այսինքն՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում։ 16  Իսրայելի որդիները, քահանաներն ու ղևտացիները+ և աքսորից վերադարձած մյուս մարդիկ+ ուրախությամբ նշեցին Աստծու տան հանդիսավոր բացումը+։ 17  Աստծու տան հանդիսավոր բացմանը նրանք բերեցին հարյուր ցուլ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և որպես մեղքի ընծա ամբողջ Իսրայելի համար բերեցին տասներկու նոխազ՝ Իսրայելի ցեղերի թվի համեմատ+։ 18  Քահանաներին նշանակեցին նրանց դասակարգերով, իսկ ղևտացիներին՝ նրանց ստորաբաժանումներով+, որպեսզի Երուսաղեմում ծառայություն մատուցվի Աստծուն, ինչպես որ սահմանված է Մովսեսի գրքում+։ 19  Աքսորից վերադարձածները առաջին ամսվա տասնչորսերորդ օրը+ նշեցին Պասեքը+։ 20  Քանի որ քահանաներն ու ղևտացիները բոլորն անխտիր մաքրվել էին+, բոլորը մաքուր էին, ուստի աքսորից բոլոր վերադարձածների, նրանց եղբայրների, քահանաների և իրենց համար մորթեցին Պասեքի զոհը+։ 21  Այդ զոհը կերան աքսորից վերադարձած Իսրայելի որդիները+, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր առանձնացել ու մաքրվել էին երկրի ազգերի անմաքրությունից+, որպեսզի փնտրեն Եհովային՝ Իսրայելի Աստծուն+։ 22  Նրանք յոթ օր ուրախանալով նշում էին Անթթխմոր հացերի տոնը+, քանի որ Եհովան նրանց ուրախություն էր տվել՝ Ասորեստանի թագավորի սիրտը նրանց կողմը դարձնելով+, որպեսզի նա զորացնի նրանց ձեռքերը ճշմարիտ Աստծու՝ Իսրայելի Աստծու տան աշխատանքները կատարելու համար։

Ծանոթագրություններ

Մոտ 26,7 մ։