Եզրաս 9:1-15

9  Երբ այս ամենն ավարտվեց, իշխանները+ մոտեցան ինձ ու ասացին. «Իսրայել ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները իրենց չեն առանձնացրել+ շրջակա երկրների ժողովուրդների՝ քանանացիների+, քետացիների+, փերեզացիների+, հեբուսացիների+, ամմոնացիների+, մովաբացիների+, եգիպտացիների+ և ամորհացիների+ գարշելի բաներից+։  Նրանք՝ այդ սուրբ սերունդը+, իրենց և իրենց որդիների համար կնության են վերցրել նրանց աղջիկներից ոմանց+ և այդպիսով խառնվել են+ այդ երկրների ժողովուրդներին, և այս անհավատարմությունը գործելու մեջ առաջինը+ իշխաններն ու փոխանորդներն են»։  Հենց որ դրա մասին լսեցի, պատռեցի իմ հանդերձն+ ու վերնահագուստը, գլխիս+ ու մորուքիս մազերը պոկեցի և ապշահար նստած մնացի+։  Ես այդպես նստած էի մինչև երեկոյան հացի ընծայի մատուցվելը+, իսկ այդ ընթացքում ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր ահ ու դողի+ մեջ էին Իսրայելի Աստծու խոսքերի պատճառով, որոնք նա ասել էր ընդդեմ աքսորից վերադարձած ժողովրդի անհավատարմության։  Իսկ երբ հասավ երեկոյան հացի ընծայի+ ժամանակը, ես վեր կացա իմ նվաստացած վիճակից՝ պատռված հանդերձս ու վերնահագուստս հագիս։ Ապա ծնկի գալով+՝ ձեռքերս տարածեցի դեպի իմ Աստված Եհովան+  և ասացի+. «Ո՜վ իմ Աստված։ Ամոթից+ ու շփոթմունքից+ չեմ կարողանում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՜վ իմ Աստված, քանի որ մեր հանցանքները+ մեր գլխից վեր են բարձրացել, և մեր մեղավորությունը նույնիսկ մինչև երկինք է հասել+։  Մեր նախահայրերի օրերից+ մինչև օրս մեր մեղավորությունը մեծ է+։ Մեր հանցանքների պատճառով մենք ինքներս՝ մեր թագավորները+, մեր քահանաները+, տրվել են երկրների թագավորների ձեռքը, որոնք մեզ սրի են մատնել+, գերության տարել+, կողոպտել են մեզ+ ու մեր երեսը ամոթով թողել+, ինչպես որ այսօր է։  Բայց հիմա մի կարճ ժամանակով մեր Աստված Եհովայի բարեհաճությունն+ է եկել մեզ վրա։ Ո՜վ մեր Աստված, մեզ համար դու վերապրողներ+ ես թողել, քո սուրբ վայրում մի սեպ ես տվել, որպեսզի մեր աչքերը փայլեցնես+ ու մեր ստրկության մեջ փոքր-​ինչ կենդանացնես մեզ+։  Մենք ծառաներ ենք+, բայց դու, Աստվա՛ծ մեր, մեզ չես լքել մեր ստրկության մեջ+, այլ մեր հանդեպ սիրառատ բարություն ես ցուցաբերել՝ Պարսկաստանի թագավորների հաճությունը մեզ շնորհելով+։ Դու կենդանացրել ես մեզ, որպեսզի մեր Աստծու տունը կանգնեցնենք+ ու դրա ավերակները վերականգնենք+, դու նաև պաշտպանել ես մեզ քարե պարսպով+ Հուդայում և Երուսաղեմում։ 10  Ո՜վ մեր Աստված, հիմա ի՞նչ ասենք այս ամենից հետո։ Մենք թողել ենք քո պատվիրանները+, 11  որոնք դու տվեցիր քո ծառաների՝ մարգարեների միջոցով ու ասացիր. «Այն երկիրը, ուր գնում եք նրան տիրելու, անմաքուր երկիր է, քանի որ այդ երկրի ժողովուրդներն անմաքուր են+ և իրենց անմաքրությամբ+ երկիրը ծայրից ծայր+ լցրել են գարշելի բաներով+։ 12  Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք+ և նրանց աղջիկներին ձեր որդիների համար կնության չառնեք։ Երբեք նրանց խաղաղությանն ու բարգավաճմանը չնպաստեք+, որպեսզի զորանաք+, ուտեք այդ երկրի բարիքները ու ձեր որդիների համար այն որպես կալվածք թողնեք դարեդար»+։ 13  Այս ամենից հետո, ինչ եկավ մեր գլխին մեր չար գործերի+ և մեծ մեղքի պատճառով (թեև դու, ո՜վ մեր Աստված, չպատժեցիր մեզ մեր հանցանքների համեմատ+ և մեզ այս վերապրողներին տվեցիր)+, 14  էլ ինչպե՞ս կարող ենք նորից դրժել քո պատվիրանները և խնամություն անել+ այս գարշելի բաներն անող ժողովուրդների հետ+։ Մի՞թե մեզ վրա սաստիկ չես զայրանա+, այնպես որ վերապրող+ ու փրկվող չմնա։ 15  Ո՜վ Եհովա՝ Իսրայելի Աստված, դու արդար ես+, քանի որ մենք վերապրել ենք մինչև օրս։ Ահա մեր հանցավոր վիճակով քո առաջ ենք+, թեև այդպես անհնար է կանգնել քո առաջ»+։

Ծանոթագրություններ