Ելք 11:1-10

11  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Մեկ այլ պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա։ Դրանից հետո նա կարձակի ձեզ այստեղից+։ Երբ ձեր ողջ ունեցածով նա արձակի ձեզ, նա ուղղակի կվռնդի ձեզ այստեղից+։  Խոսիր ժողովրդի առաջ ու ասա, որ յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին իր մերձավորից արծաթյա ու ոսկյա իրեր խնդրի»+։  Եհովան այնպես արեց, որ ժողովուրդը հաճություն գտնի եգիպտացիների աչքում+։ Մովսեսը նույնպես շատ մեծ մարդ էր Եգիպտոսում՝ փարավոնի ծառաների ու ժողովրդի աչքում+։  Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Կեսգիշերին մոտ ես կանցնեմ Եգիպտոսի միջով+,  և Եգիպտոսի ամեն առաջնեկ+ կմեռնի՝ գահին նստող փարավոնի առաջնեկից մինչև երկանքի մոտ գտնվող աղախնի առաջնեկը, նաև անասունների բոլոր առաջնեկները+։  Եվ ամբողջ Եգիպտոսում մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը երբեք չի եղել և որի նմանը երբեք չի լինի+։  Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ ո՛չ մարդու, ո՛չ էլ անասունի դեմ մի շուն անգամ չի հաչի+, որպեսզի դուք իմանաք, որ Եհովան կարող է տարբերություն դնել եգիպտացիների ու Իսրայելի որդիների միջև»+։  Այս բոլոր ծառաներդ կիջնեն ինձ մոտ, մինչև գետին կխոնարհվեն+ ու կասեն. «Գնա՛ դու և ամբողջ ժողովուրդը, որ հետևում է քեզ»։ Դրանից հետո ես դուրս կգամ»։ Դա ասելով՝ նա սաստիկ բարկացած դուրս եկավ փարավոնի մոտից։  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնը չի լսի ձեզ+, որպեսզի իմ հրաշքները շատանան Եգիպտոսում»+։ 10  Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքները արեցին փարավոնի առաջ+, բայց Եհովան թույլ տվեց, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից+։

Ծանոթագրություններ