Ելք 17:1-16

17  Իսրայելի բոլոր որդիները Սին+ անապատից ճանապարհ ընկան՝ գնալով մի վայրից մյուսը, ինչպես որ Եհովան կարգադրել էր+։ Ի վերջո նրանք ճամբար դրեցին Ռաֆիդիմում+։ Սակայն այնտեղ ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։  Ուստի ժողովուրդը սկսեց վիճել Մովսեսի հետ ու ասել+. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Բայց Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք վիճում ինձ հետ։ Ինչո՞ւ եք փորձում Եհովային»+։  Սակայն ժողովուրդը ծարավ էր և ջուր էր ուզում, ուստի տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնե՞ս մեզ, մեր որդիներին ու մեր անասուններին»+։ 4  Ի վերջո, Մովսեսը կանչեց Եհովային ու ասաց. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ է մնում՝ քարկոծեն+ ինձ»։  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Անցիր ժողովրդի առջևով+ ու քեզ հետ վերցրու Իսրայելի երեցներից մի քանիսին, նաև քո գավազանը, որով հարվածեցիր Նեղոս գետին+։ Այն ձեռքդ վերցրու և գնա։  Այնտեղ՝ Քորեբում*, ժայռի վրա ես կկանգնեմ քո առաջ։ Դու կհարվածես ժայռին, այնտեղից ջուր կբխի, ու ժողովուրդը կխմի»+։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի երեցների աչքի առաջ։  Այդ վայրը նա կոչեց Մասսա*+ և Մերիբա*+, քանի որ Իսրայելի որդիները վիճեցին այնտեղ ու փորձեցին Եհովային+՝ ասելով. «Եհովան մեր մե՞ջ է, թե՞ ոչ»+։  Ռաֆիդիմում ամաղեկացիները+ եկան ու կռվեցին Իսրայելի դեմ+։  Այդ ժամանակ Մովսեսն ասաց Հեսուին*+. «Մեզ համար մարդիկ ընտրիր և գնա+ ու կռվիր ամաղեկացիների դեմ։ Վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ ճշմարիտ Աստծու գավազանը ձեռքիս»+։ 10  Հեսուն արեց այնպես, ինչպես Մովսեսն ասել էր իրեն+, և ամաղեկացիների դեմ կռվի մեջ մտավ։ Իսկ Մովսեսը, Ահարոնն ու Հուրը+ բլրի գագաթը բարձրացան։ 11  Երբ Մովսեսը բարձրացնում էր իր ձեռքը, իսրայելացիներն էին հաղթում+, բայց երբ իջեցնում էր, ամաղեկացիներն էին հաղթում։ 12  Իսկ երբ Մովսեսի ձեռքերը ծանրացան, նրանք մի քար վերցրին, դրեցին նրա տակ, և նա նստեց դրա վրա։ Ահարոնն ու Հուրը պահում էին նրա ձեռքերը՝ մեկը՝ մի կողմից, մեկն էլ մյուս կողմից, այնպես որ նրա ձեռքերը անշարժ մնացին մինչև արևի մայր մտնելը։ 13  Այդպես Հեսուն հաղթեց Ամաղեկին ու նրա ժողովրդին՝ նրանց սրի բերանը մատնելով+։ 14  Եհովան ասաց Մովսեսին. «Սա գրիր գրքում+ որպես հիշատակ և Հեսուին ասա. «Ես ամբողջովին կսրբեմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակից»»+։ 15  Մովսեսը մի զոհասեղան շինեց և այն Եհովա-​Նիսսի* կոչեց՝ 16  ասելով. «Քանի որ նրանց ձեռքը բարձրացել է Յահի+ գահի+ դեմ, Եհովան կպատերազմի Ամաղեկի դեմ սերնդեսերունդ»+։

Ծանոթագրություններ

Այստեղ խոսքը ոչ թե այն լեռան մասին է, որի վրա տրվեցին Տասը պատվիրանները, այլ Սինա լեռան շուրջը գտնվող լեռնային շրջանի մասին, որը կոչվ. է Սինա անապատ։
Նշ. է «վեճ, պայքար, կռիվ»։
Նշ. է «ստուգում, փորձություն»։
Բռց.՝ «Եհոշուային», նշ. է «Եհովան փրկություն է»։
Հվնբր նշ. է «Եհովան ազդանշանի իմ սյունն է»։