Ելք 2:1-25

2  Այդ ժամանակ Ղևիի տնից մի մարդ Ղևիի աղջիկներից մեկին կնության առավ+։  Այդ կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, թե որքան գեղեցիկ է երեխան՝ նա երեք լուսնային ամիս+ թաքցրեց+ նրան։  Իսկ երբ այլևս չէր կարող թաքցնել+, պապիրուսե մի տապանակ վերցրեց, այն կուպրով* ու ձյութով+ պատեց, երեխային մեջը տեղավորեց և տապանակը դրեց Նեղոս գետի ափի մոտ՝ եղեգների+ մեջ։  Իսկ երեխայի քույրը+ կանգնեց հեռվում, որ տեսնի, թե ինչ կպատահի նրան։  Որոշ ժամանակ հետո փարավոնի դուստրը եկավ Նեղոս գետում լողանալու, և նրա սպասուհիները քայլում էին Նեղոս գետի ափով։ Հանկարծ եղեգների մեջ նա տեսավ տապանակը և անմիջապես իր աղախնին ուղարկեց, որ բերի այն+։  Երբ այն բացեց, տեսավ երեխային։ Տղան լաց էր լինում, և նա խղճաց+ նրան, թեև ասաց. «Սա եբրայեցիներից մեկի երեխան է»։  Այդ պահին երեխայի քույրը ասաց փարավոնի դստերը. «Կուզե՞ս գնամ ու եբրայեցի կանանցից մի դայակ կանչեմ, որ կերակրի երեխային քեզ համար»։  Փարավոնի դուստրն էլ ասաց՝ գնա՛։ Աղջիկն իսկույն գնաց ու կանչեց երեխայի մորը+։  Եվ փարավոնի դուստրը մորն ասաց. «Վերցրու այս երեխային ու կերակրիր ինձ համար, և ես կտամ քո վարձը»+։ Ուստի կինը վերցրեց երեխային ու կերակրեց նրան։ 10  Երբ երեխան մեծացավ, մայրը տարավ նրան փարավոնի դստեր մոտ, և նա նրա որդին դարձավ+։ Փարավոնի դուստրը նրա անունը Մովսես* դրեց՝ ասելով. «Չէ՞ որ ջրից հանեցի նրան»+։ 11  Մի անգամ, երբ Մովսեսն արդեն մեծացել և ուժեղ տղամարդ էր դարձել, գնաց իր եղբայրների մոտ, որպեսզի տեսնի այն ծանրությունները, որ նրանք քաշում էին+։ Եվ տեսավ, թե ինչպես էր մի եգիպտացի հարվածում իր եբրայեցի եղբայրներից մեկին+։ 12  Նա այս ու այն կողմ նայեց և տեսնելով, որ մոտակայքում ոչ ոք չկա՝ սպանեց եգիպտացուն ու թաքցրեց ավազի մեջ+։ 13  Հաջորդ օրը նա գնաց ու տեսավ, որ երկու եբրայեցի կռվում են իրար հետ։ Եվ մեղավորին ասաց. «Ինչո՞ւ ես խփում մերձավորիդ»+։ 14  Նա էլ ասաց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր նշանակեց մեզ վրա+։ Մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես այն եգիպտացուն սպանեցիր»+։ Մովսեսը վախեցավ ու մտածեց. «Հաստատ այդ բանն իմացվել է»+։ 15  Փարավոնը լսեց այդ մասին և ուզեց սպանել Մովսեսին+, բայց Մովսեսը փախավ+ փարավոնից ու գնաց Մադիանի+ երկրում բնակվելու։ Հասնելով այնտեղ՝ նա նստեց մի ջրհորի մոտ։ 16  Մադիանի քահանան+ յոթ աղջիկ ուներ, և նրանք, ըստ սովորության, եկան, ջուր հանեցին ու լցրին գուռերը, որ ջուր տան իրենց հոր հոտին+։ 17  Ինչպես միշտ, հովիվները եկան ու քշեցին նրանց։ Այդ ժամանակ Մովսեսը վեր կացավ և օգնեց կանանց ու ջուր տվեց նրանց հոտին+։ 18  Երբ նրանք տուն եկան իրենց հայր Ռագուելի+ մոտ, նա զարմացած հարցրեց. «Այդ ինչպե՞ս է, որ այսօր այդքան շուտ եկաք տուն»։ 19  Նրանք էլ ասացին. «Մի եգիպտացի+ ազատեց մեզ հովիվների ձեռքից, բացի դրանից, նա նույնիսկ ջուր հանեց մեզ համար և ջուր տվեց հոտին»։ 20  Նա էլ ասաց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա։ Ինչո՞ւ եք թողել այդ մարդուն։ Կանչեք նրան, որ հաց ուտի»+։ 21  Դրանից հետո Մովսեսը համաձայնեց բնակվել այդ մարդու մոտ, և Ռագուելն իր աղջիկ Սեպփորային+ տվեց Մովսեսին։ 22  Որոշ ժամանակ անց նա մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը Գերսամ*+ դրեց, քանի որ ասաց. «Օտար երկրում ես պանդուխտ դարձա»+։ 23  Շատ տարիներ անց Եգիպտոսի թագավորը մահացավ+, սակայն Իսրայելի որդիները շարունակում էին հառաչել ստրկական աշխատանքի պատճառով ու վշտից աղաղակել+, և դրա պատճառով նրանք օգնության կանչեցին ճշմարիտ Աստծուն, ու նրանց աղերսանքը հասավ նրան+։ 24  Աստված լսեց+ նրանց հեծեծանքը+ և հիշեց իր ուխտը, որ հաստատել էր Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ+։ 25  Ուստի Աստված նայեց Իսրայելի որդիներին և ուշադրություն դարձրեց նրանց։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ասֆալտով»։
Նշ. է «դուրս բերված, ջրից փրկված»։
Նշ. է «պանդուխտ այն վայրում»։