Ելք 24:1-18
24 Հետո նա Մովսեսին ասաց. «Բարձրացեք Եհովայի մոտ դու, Ահարոնը, Նադաբն ու Աբիուն+, նաև Իսրայելի երեցներից յոթանասուն հոգի+, և հեռվից խոնարհվեք։
2 Միայն Մովսեսը պետք է մոտենա Եհովային, իսկ նրանք չպետք է մոտենան, և ժողովուրդը չպետք է բարձրանա նրա հետ»+։
3 Մովսեսը եկավ ու ժողովրդին պատմեց Եհովայի բոլոր խոսքերն ու բոլոր դատավճիռները+, և ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի ասած բոլոր խոսքերը կանենք»+։
4 Եվ Մովսեսը գրի առավ Եհովայի բոլոր խոսքերը+։ Վաղ առավոտյան նա վեր կացավ ու լեռան ստորոտին մի զոհասեղան շինեց, նաև տասներկու սյուներ՝ Իսրայելի տասներկու ցեղերին համապատասխան+։
5 Դրանից հետո Իսրայելի որդիների միջից նա երիտասարդներ ուղարկեց, և նրանք ողջակեզներ մատուցեցին ու ցլեր զոհեցին որպես խաղաղության+ զոհեր Եհովայի համար։
6 Ապա Մովսեսը վերցրեց արյան կեսը ու լցրեց գավաթների մեջ+, իսկ արյան մյուս կեսը շաղ տվեց զոհասեղանի վրա+։
7 Հետո վերցրեց ուխտի+ գիրքը* և կարդաց ժողովրդի առաջ+։ Նրանք էլ ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու հնազանդ կլինենք»+։
8 Մովսեսը վերցրեց արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա+ ու ասաց. «Սա է ուխտի արյունը+, որ Եհովան կապեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի հիման վրա»։
9 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուն, նաև Իսրայելի երեցներից յոթանասուն հոգին բարձրացան
10 և տեսան Իսրայելի Աստծուն+։ Նրա ոտքերի տակ շափյուղայի սալաքարի պես ինչ-որ բան կար՝ մաքուր, ինչպես երկինքը+։
11 Նա չմեկնեց իր ձեռքը Իսրայելի որդիների միջից ընտրված մարդկանց վրա+. նրանք տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն+, հետո կերան ու խմեցին+։
12 Եհովան ասաց Մովսեսին. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր և մնա այնտեղ, քանի որ քեզ ուզում եմ տալ այն քարե տախտակները, որոնց վրա ես օրենքն ու պատվիրանը կգրեմ նրանց սովորեցնելու համար»+։
13 Ուստի Մովսեսն ու իր սպասավոր Հեսուն* վեր կացան, և Մովսեսը բարձրացավ լեռը՝ ճշմարիտ Աստծու մոտ+։
14 Սակայն երեցներին նա ասաց. «Այստեղ սպասեք մեզ, մինչև որ վերադառնանք ձեզ մոտ+։ Ահարոնն ու Հուրը+ ձեզ հետ են։ Ով որ դատական գործ ունենա, թող նրանց մոտենա»+։
15 Մովսեսը լեռը բարձրացավ, իսկ այդ ընթացքում ամպը ծածկում էր լեռը+։
16 Եհովայի փառքը+ մնում էր Սինա լեռան վրա+, և ամպը վեց օր ծածկել էր այն։ Ի վերջո, յոթերորդ օրը նա ամպի միջից կանչեց Մովսեսին+։
17 Իսրայելի որդիների աչքին Եհովայի փառքի տեսարանը լափող կրակի+ էր նման, որը պատել էր սարի գագաթը։
18 Այնուհետև Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը+։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր+։